00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մի մասի գիշերակացի խնդիրը լուծվել է

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցАэропорт Домодедово. Самолет. Дождь
Аэропорт Домодедово. Самолет. Дождь  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ–ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներից 18-ին էլ, իրենց ցանկությանն ընդառաջ, դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի-Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը գիշերակացի տեղ է տրամադրել «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներից 19-ին։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  ներկայումս հայ դիվանագետներն ու հասարակական կազմակերպությունները զբաղվում են Երևան մեկնելուն սպասող ևս 20 մարդու մնալու տեղ տրամադրելու խնդրով։

Международный аэропорт Храброво в Калининграде сертифицирован по 2-й категории ИКАО - Sputnik Արմենիա
Երևան–Սոչի չվերթը կարող է չկայանալ

ՌԴ֊ում ՀՀ դեսպանությունն էլ հայտնում է, որ իրենք մշտական կապի մեջ են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ: Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվողկամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,–ասված է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՝ ապրիլի 2-ին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը գիշերելու է գնացել Մոսկվայում ապրող հարազատների մոտ: Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած և օդանավակայանում մնացած մյուս քաղաքացիների հետ քննարկվել էր առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, վկայակոչելով դեսպանատան տվյալները, Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքը չեղյալ է հայտարարվել, ինչի մասին ուղևորներին պետք է պատշաճ ծանուցած լինեին: Նրա խոսքով ՝ դեսպանատունը պարզում է օդանավակայանում գտնվող ուղևորների տվյալները ՝ ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու և լուծում գտնելու համար։

Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Երևան մի շարք չվերթներ չեղյալ հայտարարելու մասին:

Ռուսաստանի կառավարությունը «Ռոսավիացիային» հանձնարարել է մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթերը:

Լրահոս
0