00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման նոր տիպի թեստ է մշակում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցПробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории
Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ համակարգերը կարող են նաև օգնել Արյունաբանական կենտրոնի մասնագետներին ուսումնասիրություն անցկացնել և հաջողելու դեպքում դոնորներ գտնել այն մարդկանցից, որոնք արդեն իսկ հիվանդացել են կորոնավիրուսով և առողջացել։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Գենետիկայի և վերարտադրողական բժշկության Genetico կենտրոնը, որը մտնում է ռուսական վենչուրային Բիոֆոնդի ընկերության պորտֆելի մեջ, թեստ է մշակում մարդկանց արյան մեջ կորոնավիրուսային  սպիտակուցների (COVID-19) նկատմամբ հակամարմինները հայտնաբերելու համար։ Տեղեկությունը գրված է ընկերության հաղորդագրության մեջ։

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории в Москве - Sputnik Արմենիա
Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Թեստի մշակման և ներդրման հարցում կենտրոնը համագործակցում է Էնգելգարդտի մոլեկուլային կենսաբանության ինիստիտուտի հետ։ «Մշակվող թեստը բացահայտելու է ոչ թե կոնկրետ վիրուսը, այլ հակամարմիններն ու նրանց նկատմամբ իմունիտետը։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի որոշել արդեն հիվանդացած և առողջացած մարդկանց, այդ թվում նրանց, որոնց մոտ հիվանդությունն անսիմպտոմ է անցել։ Բացի այդ այն թույլ կտա բացահայտել մարդկանց, որոնք դեռ վիրուսին չեն հանդիպել և որոնք դրա նկատմամբ իմունիտետ չունեն», – գրված է հաղորդագրության մեջ։

«Այդ համակարգերը կարող են նաև օգնել Արյունաբանական կենտրոնի մասնագետներին ուսումնասիրություն անցկացնել և հաջողելու դեպքում դոնորներ գտնել այն մարդկանցից, որոնք արդեն իսկ հիվանդացել են կորոնավիրուսով և առողջացել։ Ինչպես նաև դոնորներ, որոնք հակամարմիններ ունեն, ում շիճուկը կարող է օգտագործվել պացիենտների մի մասին բուժելու համար», – նշվում է ռելիզում։

Արամ Խաչատրյանն ու կորոնավիրուսը. կամավորներն ու բուժաշխատողները պարում են տանիքում

Genetico կենտրոնն առաջիկա օրերին մտադիր է նախապատրաստել փաստաթղթերը և հանձնել առաջին թեստավորող համակարգը գրանցելու համար։ Թեստային համակարգը շուկա դուրս բերելու հաշվարկային ժամկետը 6 շաբաթ է։ Ընկերությունը ծրագրում է  նաև թեստային համակարգ գրանցել լաբորատորիաների և անհատական օգտագործման էքսպրես–թեստերի համար։

Встреча пассажиров спецрейса из Италии в аэропорту Звартноц (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան

«Թեստային համակարգի հիմնական բաղադրիչը վիրուսի հակագեներն են, որոնց հետ փոխազդում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները։ Մենք ծրագրում ենք այնքան հակագեն արտադրել, որպեսզի այս թեստային համակարգը հասանելի դարձնենք Ռուսաստանում... Ինչո՞ւ է կարևոր թեստային համակարգը։ Մենք կարող ենք մարդկանց և առողջապահությանը տեղեկություն տրամադրել, թե արդյոք մարդը նախկինում հիվանդացել է COVID-19–ով, թե ոչ։ Նրանք, ովքեր արդեն հիվանդացել և բուժվել են, կկարողանան ակտիվ տնտեսական կյանք վարել։ Սա կարևոր է բուժաշխատողների և շատ այլ մարդկանց համար, ովքեր աշխատում են, անկախ համաճարակից` ելնելով մասնագիտությունից» , – մեկնաբանել է Genetico կենտրոնի տնօրեն Արթուր Իսաևը։

Հակաճգնաժամային ծրագրերի որոշ շահառուներ արդեն կարող են գումար ստանալ. որ խմբերն են դրանք

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Լրահոս
0