00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման գագաթնակետը դեռ չի անցել, իսկ վարակվելու վտանգը հասնում է վերին սահմանին։ Նա հորդորել է պահպանել պատասխանատվությունն ու զսպվածությունը։

ԵՐԵՎԱն, 28 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը։ Նա իր որոշման մասին հայտնել է մարզերի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը հանձնարարել է 2 օրում ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը

Անդրադառնալով մայիսյան տոներին` նախագահն ընդգծել է, որ մայիսի 6-8-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր կլինեն՝ աշխատավարձի պահպանմամբ։

Պեսկովն ասել է` կորոնավիրուսը երբ կարող է նահանջել Ռուսաստանում

ՌԴ նախագահը կառավարությանը հանձնարարել է մինչև մայիսի 5-ը կարանտինից փուլ առ փուլ դուրս գալու նախագիծ մշակել` նշելով, որ սահմանափակումների չեղարկումը պետք է լինի փուլ առ փուլ։ Կառավարությանը և Ռոսպոտրեբնադզորին հանձնարարված է սահմանափակման ռեժիմից դուրս գալու հետևողական միջոցների փաթեթ նախապատրաստել մինչև մայիսի 5-ը։

«Ինչ-որ տեղ ռեժիմը ստիպված կլինենք պահպանել և անգամ խստացնել, ինչ-որ տեղ էլ կշարժվենք թուլացման ուղղությամբ»,-ասել է Պուտինը` ավելացնելով, որ ամեն ինչ կարվի փորձագետների կարծիքը հաշվի առնելով։

Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին

ՌԴ նախագահը նաև նշել է, որ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է գործի առաջանցիկ եղանակով, և կարևորագույն խնդիրը մասնագիտացված մահճակալների առկայությունն է։

«Պահեստային մահճակալները կարող են չհերիքել, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Պատրաստվածությունն ու ռեսուրսները պետք է ավելացնել` առանց սպասելու, որ վերևից հրահանգեն»,-ընդգծել է նա։

Պուտինի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման գագաթնակետը դեռ չի անցել, իսկ վարակվելու ռիսկը հասնում է վերին սահմանին։ Նա պատասխանատվության և զսպվածության կոչ է արել։

«Մեզ հաջողվել է կանգնեցնել համաճարակի տարածումը։ Դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է, խորհուրդներին հետևած միլիոնավոր քաղաքացիների պատասխանատվության արդյունքը։ Մեզանից պահանջվում է առավելագույն կարգապահություն և մոբիլիզացիա։ Մենք պետք է հասնենք նրան, որ համաճարակի ալիքը նահանջի, վերջապես անկում գրանցվի, ինչը մեզ հնարավորություն կտա քայլ առ քայլ հանելու սահմանափակումները և վերադառնալու կյանքի բնականոն ռիթմին»,-ասել է Պուտինը։

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար սկզբում ոչ աշխատանքային օրեր էին հայտարարվել մարտի 30-ից ապրիլի 5-ը: Ապրիլի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգեց մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

Ապրիլի 28-ի դրությամբ՝ Ռուսաստանում COVID-19-ով վարակվել է 93558 մարդ, 867-ը մահացել են, 8456 մարդ առողջացել է։ Մեկ օրում կորոնավիրուսի 6411 նոր դեպք է հայտնաբերվել։

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Լրահոս
0