00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է

Բաժանորդագրվել
Միխայիլ Արսլանյանը որոշեց Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել Տամբովի մարզի Պանովի Կուստի գյուղ։ Ինչպես ինքն է կարծում, այդ քայլով նրա կյանքն ավելի «մաքուր» դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի –Sputnik. Երիտասարդ Միխայիլ Արսլանյանը Տամբովի մարզի Պանովի Կուստի գյուղի դպրոցում աշխատում է որպես ռուսաց լեզվի, գրականության և անգլերենի ուսուցիչ։ Նրանց դպրոցում ընդամենը 20 երեխա է սովորում։ Արսլանյանն այնտեղ է հայտնվել «Ուսուցիչ Ռուսաստանի համար» ծրագրի շրջանակում։ «В Контакте» սոցցանցում` ծրագրի պաշտոնական խմբում, հարցազրույց է հրապարակված երիտասարդ ուսուցչի հետ։

Մինչև գյուղ տեղափոխվելը Արսլանյանն ապրել է Սանկտ Պետերբուրգում, բարում մենեջեր է եղել։

«Հանկարծ մտածեցի, որ ինչ-որ բան այնպես չէ։ Սկզբում բարում աշխատելը գումար վաստակելու միջոց էր, այնուհետև դա կլանեց ամբողջ ժամանակս։ Ես որոշեցի, որ ուզում եմ գրականությանն ավելի մոտ որևէ բանով զբաղվել, գրականություն, որն ուսումնասիրել եմ համալսարանում, բացի այդ ուզում էի մեկնել Պետերբուրգից։ Ուզում էի զբաղվել մի բանով, ինչն օգտակար կլիներ ոչ միայն ինձ, այլև շրջապատի համար։ Կարծում եմ` հասել եմ այն վիճակին, երբ պատրաստ եմ ոչ միայն վերցնել, այլև տալ», – պատմում է տղան։

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

Ծանոթների շնորհիվ Միխայիլն իմանում է «Ուսուցիչ Ռուսաստանի համար» նախագծի մասին, անցնում ծրագրի համապատասխան փուլերն ու տեղափոխվում գյուղ։ Ինչպես ինքն է ասում, կյանքն անմիջապես ավելի հանգիստ, հագեցած և «մաքուր» է դառնում։

«Բացի գյուղական դպրոցում աշխատելու ցանկությունից, ես հետազոտական հետաքրքրություն ունեի. ուզում էի հասկանալ երկիրը, որում ապրում էի, իսկ երկրի կեսը գյուղում է ապրում։ Գյուղական կյանքում ամենից շատ ինձ դուր է գալիս մարդկանց պարզությունն ու անմիջականությունը։ Քաղաքում մարդիկ 200 հազար անգամ ավելի շատ են, բայց դու քեզ միայնակ ես զգում։ Այստեղ ես օտար եմ բոլորի համար, սակայն մշտական աջակցություն եմ զգում։ Լենա մորաքույրն ինձ մուրաբա է բերում, Սվետա մորաքույրը` կաթ ու սունկ։ Լինում է` սովորական ձանձրալի երեկոդ հարևանուհիդ բելյաշով է (բաշկիրիական և թաթարական ուտեստ) լցնում։ Կյանքը նման պահերին հիասքանչ է», – պատմում է  երիտասարդը։

Իր ժամանակի մեծ մասն Արսլանյանը նվիրում է դպրոցին։  Ամեն օր նա այնտեղ անցկացնում է 4-5 դաս և ևս մի քանի ժամ ծախսում է նախապատրաստվելու համար։ Աշխատանքային օրվանից հետո, եթե եղանակը թույլ է տալիս, երկար  զբոսնում է։

Студентка РАУ во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Ուսուցիչները պարգևավճար չեն ստանա. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց

«Ամենադժվարն այսօր ինքս ինձ համար վերջնականապես որոշելն է, թե ինչի համար են երեխաներին պետք առարկաները, որոնք դասավանդում եմ։ Ես հստակ գիտեմ, որ ռուսաց լեզու և գրականություն չեմ ուզում դասավանդել նրա համար, որ նրանք քննություն հանձնեն։ Մենք պատմվածքներ ենք կարդում իրենց հասակակիցների մասին, որոնք նույն դժվարություններն ունեն, երեխաներն իրենց նույնականացնում են այդ հերոսների հետ։ Իսկ ավելի ուշ մենք կկարողանանք խոսել Պուշկինի մասին», – ասում է երիտասարդ ուսուցիչը։

«Ուսուցիչ Ռուսաստանի համար» նախագիծը ռուսական հասարակական ծրագրի է, որը Ռուսաստանի առաջատար բուհերի շրջանավարտներին ներգրավում է դպրոցներում դասավանդման գործընթացում և երիտասարդ մասնագետներին նախապատրաստում դասավանդման գործին։ Ներկա պահին ծրագրում ընդգրկված են Վորոնեժի, Կալուգայի, Տամբովի, Նովգորոդի, Նիժեգորոդսկի և Նովոսիբիրսկի մարզերը։

Լրահոս
0