00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիտլերի աթոռին նստած մարշալ Բաբաջանյանը հերոսության օրինակ է այսօրվա քաջերի համար

© Sputnik / Asatur YesayantsОткрытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване
Открытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում ներկա է գտնվել ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը։ Արձանի հեղինակը քանդակագործ Համլետ Մատինյանն է, ճարտարապետը` Միքայել Միսակյանը։ Արձանի շնորհիվ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցն ամբողջացավ տեսքով ու իմաստով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. Քանդակագործ Համլետ Մատինյանը մարշալ Բաբաջանյանի արձանը կերտել է նստած, այն էլ` «հիտլերյան» աթոռին։ Նա նշեց, որ Մարշալի հզոր կերպարը պատկերավոր դարձնելու համար ինքն է աթոռն անվանել «հիտլերյան»։

«Նա նստած է Հիտլերի աթոռի վրա, դա սիմվոլիկա է։ Մենք համարում ենք, որ Բեռլինը նա է գրավել։ Որովհետև երբ Ստալինը Ժուկովին կանչում ու ասում է` պետք է 3 օրից մտնեք Բեռլին, նա ասում է` չեմ կարող։ Իսկ Բաբաջանյանը մտավ, նա տանկերը թունելով տարավ, չէ՞»,- մեծ ոգևորությամբ պատմեց Մատինյանը։

 

© Sputnik / Asatur YesayantsՀամլետ Մատինյանը Համազասպ Բաբաջանյանի արձանի մոտ
Скульптор  памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване Гамлет Матинян - Sputnik Արմենիա
Համլետ Մատինյանը Համազասպ Բաբաջանյանի արձանի մոտ

Միքայել Միսակյանն էլ հետաքրքիր այլ մանրամասներ նշեց, ինչից հետո ավելի ուշադիր սկսեցինք զննել մեծ զորավարի արձանը։

«Եթե նկատեցիք, հատակի վրա զրահատանկի հետքերն են, որոնք իջնում են փողոցի կողմն ու դառնում կանաչ տարածք։ Դա խորհրդանշում է զորավարի կյանքը` դաժան պատերազմ ու հետո արդեն` խաղաղ կյանք։ Աշխատեցինք արձանը շատ բարձր չանել, որովհետև տարածքը փոքր է։ Տվեցինք սեղանաձև լուծում, որպեսզի այն չափերով ավելի մեծ երևա։ Նման լուծում տվել են իտալացիները, երբ կարճահասակ պապի արձանին բարձր տեսք տալու համար նման սեղանաձև պոդիում ստեղծեցին»,-պատմեց նա։

© Sputnik / Asatur YesayantsՄարշալ Բաբաջանյանի արձանը
Открытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване - Sputnik Արմենիա
Մարշալ Բաբաջանյանի արձանը

Արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասնակցությամբ։

© Sputnik / Пресс-служба Президента РАՀամազասպ Բաբաջանյանի արձանի բացմանը
Президент Армении Серж Саргсян присутствовал на открытии памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну - Sputnik Արմենիա
Համազասպ Բաբաջանյանի արձանի բացմանը

Օհանյանն ընդգծեց, որ Դաշտային Ղարաբաղի Չարդախլու գյուղում է ծնվել Բաբաջանյանը, այնտեղ գործում էր Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի անվան թանգարանը։ Օհանյանի խոսքով` այդ թանգարանն ավերվեց 1988-ի աշնանը` Դաշտային Արցախի վերջնական հայաթափումից հետո` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի հետ։

«Մեր հակառակորդն իր համար չունեցած պարտություն հորինելու մոլուցքով տարված` նաև Հայրենական մեծ պատերազմի պատմությունն էր նենգափոխում։ Բայց պատմությունն անհնար է ոչնչացնել, իսկ հայ ժողովրդի բնավեր եղած հատվածները, վերընձյուղվելով իրենց պատմական հայրենիքի մեկ այլ եզերքում, ավերված հուշարձանների փոխարեն նորերը կառուցեցին»,-ասաց նախարարը։

Օհանյանը հպարտությամբ նշեց, որ այսօր Բաբաջանյանի անունն է կրում ԼՂՀ պաշտպանության բանակի ամենամեծ տանկային զորամասը, որն իր անունը փառքով պսակեց ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, բանակային ուսումնական տարբեր մրցումներում, այնպես էլ մեկուկես ամիս առաջ, երբ արժանի հակահարված հասցրեց հակառակորդի արկածախնդրությանը։

«Եվս մեկ անգամ խնկարկում ենք Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված բոլոր հայորդիների հիշատակը` շարքային զինվորից մինչև զորավարներ, այդ բոլորի հատկանիշները ժառանգած մեր այսօրվա հրամանատարները և նրանց օրինակով տոգորված մեր զինվորները ամբողջ հայ ժողովրդի հետ կերտեցին 2016 թվականի հերոսական ապրիլը»,-ասաց Օհանյանը։

© Пресс-служба Президента РАՄարշալ Բաբաջանյանի արձանի բացմանը
Министр обороны Армении Сейран Оганян - Sputnik Արմենիա
Մարշալ Բաբաջանյանի արձանի բացմանը

Նախարարը հատուկ ընդգծեց. «Մենք քաջ գիտենք մեր անցյալը։ Զինվորի ու հրամանատարի անօրինակ հերոսությունների ու նաև համազգային միասնության շնորհիվ այսօր կերտում ենք ամեն տեսակ սպառնալիքների դիմագրավող Հայաստան ու Արցախ։Կերտում ենք այն ապագան, որին արժանի է հայ ժողովուրդը»։

Համազասպ Բաբաջանյանի մարտական փառավոր ուղու հանգրվաններն ավելի քան 50 ազատագրված գյուղերն ու քաղաքներն են։ Անձնական արիության և զորքերի հմուտ ղեկավարման համար նա արժանացավ Խորհրդային միության հերոսի կոչման։ Շուրջ մեկ տասնամյակ նա ղեկավարեց ԽՍՀՄ զրահատանկային զորքերի ակադեմիան, ապա` երկրի զրահատանկային զորքերը։

Խորհրդային միության ժողովուրդները ֆաշիզմի ջախջախման և պետության պաշտպանության գործում հսկայական ավանդ ունեցող զորահրամանատարի հիշատակը հավերժացրին` նրա անունով կոչելով փողոցներ։

 

 

Լրահոս
0