00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորաձևությունն ու հայերը. Հայաստանի դիզայներները ռուսական շուկա են դուրս եկել

© Sputnik / Asatur YesayantsИз коллекции дизайнера Ваана Хачатряна
Из коллекции дизайнера Ваана Хачатряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ Zian ցուցասրահի բացումը, որտեղ ներկայացված են շուրջ 50 դիզայներ ամբողջ աշխարհից: Շուրջ 10 հայ դիզայների հավաքածուներն իրենց արժանի տեղն են գտել այս ցուցասրահում:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայ դիզայներների աշխատանքներն այսուհետև հասանելի կլինեն ռուս գնորդների համար:

Ռուսաստանի Zian առևտրա-ցուցահանդեսային ցուցասրահում իրենց ապրանքանիշները ներկայացրին շուրջ տասնյակ դիզայներ Հայաստանից։ Նրանց թվում էին նաև Միկա Դանիելյանը (Harmony), Գայանե Կարապետյանը (Gart), Լիլիթ Մարգարյանը` El Fashion Avenue ապրանքանիշով, Տաթևիկ Մանուկյանը (Mavita)։ Այս ցուցասրահում ներկայացվեց նաև հանրահայտ երգչուհի Սիրուշոյի Pregomesh հավաքածուն:

Нур Шадоян выиграл золото Биеннале во Флоренции - Sputnik Արմենիա
Հայ դիզայներ Նուռը հաղթող է ճանաչվել Ֆլորենցիայի բիենալեում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Zian-ի գործադիր տնօրեն, Մոսկվայում հայ դիզայներների հավաքածուների ամենամյա ցուցադրության` Armfashionday-ի կազմակերպիչ Նաիրա Նիազյանը պատմեց, որ ցուցասրահն այս կամ այն ապրանքանիշը խթանելու ամենաարդյունավետ միջոցներից է:

«Եթե մինչև հիմա առանձին միջոցառումներ էին անցկացվում, որոնցից մեկն էլ Armfashionday-ն էր, ապա այժմ 600 քմ մշտական մեծ հարթակ է գործում, որտեղ կարելի է ցուցադրել ապրանքանիշը, ցուցադրություններ անցկացնել և գնորդների հետ հանդիպումներ կազմակերպել: Սա Ռուսաստանում նորաձև ապրանքանիշները խթանելու լավագույն տարբերակն է», — նշեց Նաիրան:

Նրա խոսքով` Zian-ում մշտապես կկազմակերպվեն նորաձևության շոուներ, միջոցառումներ, շնորհանդեսներ` հաճախորդների և դիզայներների միջև հետագա համագործակցության համար կապ հաստատելու համար:

Դիզայներ Տաթևիկ Մանուկյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հույս ունի Zian-ի շնորհիվ Ռուսաստանում ընդլայնել իր հաճախորդների բազան:

«Կարծում եմ` Mavita ապրանքանիշն ավելի ճանաչելի կդառնա հատկապես ռուս գնորդների համար: Բացի այդ, Մոսկվայի մեր հաճախորդներն արտադրանքին տեղում ծանոթանալու և լայն տեսականուց որևէ բան ընտրելու լավ հնարավորություն կունենան», — ասաց նա:

Zian ցուցասրահում ներկայացված են նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Բելառուսի դիզայներների աշխատանքները:

Լրահոս
0