00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական քիթը կոնյակից հզոր ապրանքանիշ է, կամ պլաստիկ վիրաբույժի խոստովանությունը

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցПластические хирурги
Пластические хирурги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հպարտ լեռները որոշել են այստեղ ապրող ժողովրդին «եզակի» քթերով օժտել, ինչը կարելի է հայերի այցեքարտ կոչել։ Ինչպես կոնյակը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայերի քթերի մեծությունը հաստատ կապ չունի հետաքրքրասիրության հետ։ Դերասաններ Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, բանաստեղծ ու արձակագիր Եղիշե Չարենցը Հայաստանի հենց այն «բրենդային» զավակներն են, որոնք անկախ իրենց մեծ քթից, մեծ ճանաչում են բերել հայրենիքին և իրենց տաղանդով գերել Հայաստանի սահմաններից այն կողմ։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը խոսել է լեռնային երկրի զավակների «տարբերանշանի» մասին։

Բժշկական զբոսաշրջություն

Բժիշկ Հայրապետյանը կարծում է, որ պլաստիկ վիրաբույժներին դիմող մարդկանց թիվը տարեցտարի աճում է։

«Պատճառը պլաստիկ վիրաբուժության ծառայությունների բավականին բարձր մակարդակն է, մատչելի գները։ Հայաստանում առաջին տեղում ռինոպլաստիկան է, հետո կրծքի, կոպերի վիրահատությունները», — նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով` Հայաստանում պլաստիկ վիրաբույժի ծառայությունների գները համեմատաբար ցածր են։ Օրինակ` Վրաստանի համեմատ տարբերությունը մեծ չէ, բայց, միևնույն է, մեզ մոտ վիրահատությունն ավելի էժան է։ Իսկ Ռուսաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի համեմատ, Հայաստանում վիրահատությունը 5-7 անգամ էժան է։

«Կոնկրետ վիճակագրություն չկա, բայց պլաստիկ վիրաբույժներին առավել հաճախ դիմում են կանայք։ Տղամարդկանց քանակը վերջին տարիներին ևս աճել է, բացի այդ, մեզ սկսել են հաճախ դիմել երիտասարդ տղաները», — ավելացրեց վիրաբույժը։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական քիթը՝ անձի նույնականացման համար

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանը հաստատ կներառվի այն երկրների տասնյակում, որտեղ պլաստիկ վիրահատությունների թիվը մեծ է։

Ըստ նրա` Հայաստանում զարգանում է բժշկական զբոսաշրջությունը, որին նպաստում են զարգացած ատամնաբուժությունն ու պլաստիկ վիրաբուժությունը։ Պլաստիկ վիրաբուժության վարպետներին դիմում են ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչները, այլև օտարերկրացիներ` Ռուսաստանից, ինչպես նաև եվրոպական և արաբական երկրներից։

Վիրաբույժը կազատի բարդույթներից

Sputnik Արմենիայի հարցին, թե ո՞րն է անհաջող պլաստիկ վիրահատությունների պատճառը, բժիշկը փիլիսոփայական պատասխան տվեց։

«Այս հարցի պատասխանը կարելի է այսպես տալ. վիրաբույժ չեն ծնվում, վիրաբույժ դառնում են։ Իհարկե, տխուր է դա գիտակցելը, բայց ցանկացած վիրաբույժ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում սխալներ թույլ է տալիս», — նշեց նա։

Пластическая хирургия - Sputnik Արմենիա
Քիթդ բարձր կամ պլաստիկ վիրաբույժը կօգնի ամուսնանալ

Իսկ լավ վիրաբույժը կարող է հիվանդին երջանկություն պարգևել, կարծում է Հայրապետյանը։

«Դիմում են մարդիկ, որոնք տառապում են քթի պլաստիկ վիրահատություն անելու կպչուն մտքից։ Բժիշկը տեսնում ու հասկանում է, որ ամեն ինչ նորմալ է, հիվանդին վիրահատելու կարիք չկա։ Նման դեպքերում խոսքը հոգեբանական խնդիրների մասին է։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդու արտաքին տեսքի մեջ ինչ-որ բան փոխելու կարիք կա, որպեսզի նա ձերբազատվի բարդույթներից ու ներքին տառապանքներից», — ավելացրեց բժիշկը։

Հայրապետյանը նշեց, որ ամենամեծ շոկն ապրել է, երբ նրան դիմել է բավականին ավանդապաշտ մի տղամարդ։

«Նա 70 տարեկանում ուզում էր կոպերի պլաստիկ վիրահատություն անել։ Ես զարմացել էի, քանի որ նրա բնավորության տեր մարդը դժվար դիմեր պլաստիկ վիրաբույժին։ Մենք նրան վիրահատեցինք», — նշեց վիրաբույժը։

Գեղեցիկ քիթը շատերին օգնում է անձնական երջանկության հասնելու գործում։

«Իհարկե, լինում են այնպիսի դեպքեր, երբ մարդը գտնում է իր կեսին։ Հայերը հաճախ ասում են` քիթը հենց վիրահատեց, ամուսնացավ», — նշեց վիրաբույժը։

Հայրապետյանի խոսքով` նման դեպքերում մեծ դեր է խաղում հոգեբանական կողմը։ Եթե մարդը ձերբազատվում է բարդույթներից, հասարակության մեջ իրեն այլ կերպ է դրսևորում, բացի այդ իրեն ավելի լավ է զգում։

Լրահոս
0