00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկաբրիստ հայուհին. թողել է ամեն ինչ և աքսորավայր մեկնել գերմանացի ամուսնու հետևից

© Sputnik / Անցնել մեդիապահոցПоезд идет по одному из участков Турксиба.
Поезд идет по одному из участков Турксиба. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս անցնել կյանքի դժվարությունների միջով և կարողանալ պահպանել բարությունն ու հոգու ներդաշնակությունը։ Մայկոպցի հայուհին մի օր որոշել է հետևել սիրելի մարդուն և բառացիորեն աշխարհի ծայրն է հասել։ Նա բավականին բարդ ճանապարհ է անցել, բայց կարողացել է արժանապատվորեն հաղթահարել խոչընդոտները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

20 դարում իսկական դեկաբրիստ դարձած հայուհու զարմանալի պատմությունը ներկայացնում է ռուսական Memorial.krsk.ru առցանց-պարբերականը։

Ռիմա Սերգեյի Կարապետյանը (Հռիփսիմե Սերոբովնան) Սերոբ Կարապետյանի դուստրն է, Սերոբը մոր հետ գաղթել է Թուրքիայից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ռիման ծնվել է 1921 թվականին։

«Բացի ինձնից, ընտանիքում ևս 2 քույր և 2 եղբայր կային։ Մեր հայրը աշխարհագրական գիտությունների դասախոս էր։ Մայրս` Համասփյուռ Մովսեսյան-Կարապետյանը, բարի և քնքուշ կին էր, ավարտել էր գիմնազիան ու ամբողջ կյանքը նվիրել մեզ ու հայրիկին։ Մեզ հետ էր ապրում նաև հորս մայրը` մեր սիրելի Նուբար տատիկը», — հիշում է Ռիմա Սերգեևնան։

Հայրը երբեմն պատմում էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին։

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը դեղագործական ուսումնարան ընդունվեց։ Սովորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և երրորդ կուրսում նրան վաղաժամ բաց թողեցին «պրովիզորի օգնական» կոչումով։

Столица Османской империи - Стамбул - Sputnik Արմենիա
Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար

«Ուղեգրով Նեֆտեգորսկ մեկնեցի։ Իմ աղքատիկ զգեստապահարանը տեղավորվեց մի ճամպրուկում, որով ես դպրոց էի հաճախում։ Բացի դրանից, տաք վերմակ և բարձ. ահա այն ամենը, ինչ կարող էր տալ ինձ մեր խեղճ մայրը։ Հայրս այդ ժամանակ արդեն մեզ հետ չէր։ Նրան ձերբակալել էին առանց մեղքի և ուղարկել Սիբիրի ճամբարներ։ Ֆիզիկապես և հոգեպես նա կոտրված էր, վերջին նամակը գրել էր Մարիինսկից 1943 թվականին (պատիվը հետմահու վերականգնվեց)։ Գերեզմանի տեղը չգիտեինք, և 15 տարի անց այդ քաղաքի կողքով անցնելիս, երբ արձակուրդ էինք մեկնում, ես ծածուկ լալիս էի` խղճալով նրան», — պատմում է նա։

Նեֆթեգորսկում Ռիմա Սերգեևնան սկսեց հանդիպել իր ապագա ամուսնու` Վիկտոր Կրամերի հետ, որի հայրը ազգությամբ գերմանացի էր։ Միևնույն ժամանակ հրաման եղավ վերաբնակեցնել գերմանացիներին մերձռազմաճակատային գոտուց։ Այդ հրամանը ճակատագրական դեր խաղաց երիտասարդների կյանքում։

Մի օր մեկը Ռիմային նամակ բերեց Վիկտորից. «Եթե ես թանկ եմ քեզ համար, հավաքի՛ր իրերդ»։

«Երկար ժամանակ չպահանջվեց հավաքվելու համար` վերմակ և բարձ, դպրոցական ճամպրուկ և վերջ. ես ու Վիտենկան երկար ու ձիգ ճանապարհ ընկանք` չիմանալով, թե ինչ վիշտ ու ցավ, տառապանք, նվաստացում ու վիրավորանքներ էին մեզ սպասում։ 1942 թվականի հուլիսին էր»։

Գյումրեցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը ընկերություն է արել աշխարհահռչակ Ռոդենի հետ - Sputnik Արմենիա
Ինչպես ոչնչացվեց Մերկուրովի աշխատանքների մեծ մասը, կամ ինչը փրկվեց Հայաստանում

Երիտասարդ զույգը ստիպված էր 13 տարի դեգերել Սիբիրի փոքր ու խուլ բնակավայրերով։ Այդ ընթացքում Ռիմա Կրամեր-Կարապետյանը 4 երեխա ունեցավ, որոնցից մեկը 2 տարեկանում մահացավ տուբերկուլոզից։ Բազում զրկանքներ տեսան. և՛ սով, և՛ ցուրտ, և՛ նույնիսկ ամուսնու բանտարկում (զրպարտանքի պատճառով)։ Ամիսներ շարունակ նրանց կյանքը պարզապես մազից էր կախված։

Կինը գրել է, թե ինչպես է նրանց հաջողվել ողջ մնալ 1942-1943 թվականների «ամենասարսափելի ձմռանը». «Մենք գրեթե սովամահ էինք լինում, ամեն օր 300 գրամ հաց էինք ուտում։ Առավոտյան արթնանում ու սպասում էինք խանութների բացվելուն, ստանում էինք մեզ հասանելիք մթերաբաժինը, անմիջապես ուտում և սպասում գիշերվան, որ քնի մեջ մոռանայինք սովի մասին։ Ահա այդպես կյանքից դուրս էին նետել երկու մասնագետի` դեղագործի և նավթի երկրաբան-փորձարկողի։ Սակայն մեզ վիճակված չէր մահանալ սովից. հրաշքը փրկեց։ Ենիսեյով բեռնանավերի մեծ քարավան էր անցնում սննդամթերքներով։ Իսկ գետի վրայով հսկա սառցե կտորներ էին լողում։ Մեր բնակատեղիից 1.5 կմ-ի վրա քարավանը հանկարծ կանգ առավ։ Սկսեցին նավը ձմեռվան պատրաստել։ Ամուսնուս հետ մենք օրական երկու անգամ գնում էինք բեռնանավի վրա կարտոֆիլ առանձնացնելու և անսահման ուրախ էինք, որ ստիպված չեղանք մահանալ կյանքի փթթուն տարիներին։ Ընդմիջման ժամանակ մեզ թույլ էին տալիս կարտոֆիլ եփել։ Նավերով նաև եղջերավոր անասուն էին տեղափոխում։ Երբ խոտն ավարտվեց, նրանց սկսեցին սպանել։ Սկզբում մեզ թույլ էին տալիս միայն արյուն վերցնել, դր
անից մենք ճաշ էինք պատրաստում։ Այնուհետև մեզ բաժին էին տալիս փորոտիքից»։

Անկախ դժվարություններից ու զրկանքներից, ամուսինները շարունակում էին սիրել իրար։ Ամուսնու մասին գրելիս Ռիման օգտագործում է բացառապես «սիրելի», «թանկագին» մակդիրները։

Շուտով ծնվում է «փոքրիկ, սիրելի, թանկագին դուստր Վիոլետան»։ Ուրախանալու փոխարեն երիտասարդները տխրում են։

Маска. Анонимус - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

«Ես նիհար էի, ուժասպառ։ Կաթ չկար, բարուր անելու հնարավորություն չկար։ Հալումաշ եղանք փնտրելով, թե որտեղ ինչ կարող են փոխել ուտելիքի դիմաց։ Զգեստի փոխարեն տեղացիները լիտրանոց տարաների մեջ լցրած վարսակաձավար էին տալիս։ Այդ չափաբաժինը 5-6 անգամվա բաժանելով ճաշ էինք եփում, և այն այնքան համեղ էր թվում` քաղցր ու յուղալի։ Ստիպված էինք պարկացու կտորից զգեստներ հագնել, այդ պարկերը գտնում էինք ափերին։ Մեզ մոտ ամեն ինչ պարկերից էր` և՛ սավանը, և՛ ներքնակը։ Քնում էինք երեքով` անկողին չունենալու պատճառով։ Մեր մարմիններով տաքացնում էինք երեխային», — հիշում է Ռիմա Սերգեևնան։

Երիտասարդ ընտանիքի կյանքը սկսեց աստիճանաբար փոխվել, երբ տեղափոխվեցին Հարավային Ենիսեյսկ։

«Ամուսինս աշխատանքի անցավ երկրախուզական խմբում, աշխատում էր որպես տեղանքագիր-տեխնիկ։ Ավելի ուշ ավարտեց տեղագրական տեխնիկումը, արդյունքում տեղագրական խմբի ղեկավար դարձավ։ Ես էլ վերջապես աշխատանքի ընդունվեցի, աշխատում էի մասնագիտությամբ` դեղատանը… 13 տարի։ Երիտասարդության ամենալավ տարիները ջնջել էր անիծյալ պատերազմը», — պատմում է նա։

1965-1966 թվականներին նրանք Ռազդոլինսկ մեկնեցին։

«Քանի դեռ դասավորում էինք կյանքը, երեխա էինք մեծացնում, երիտասարդությունն անցավ, և մեր դուռը թակեց ծերությունը… Ինչպես կարողացավ դիմանալ սիրտս այդ ամենին` անհաջողություն, դառնություն և նույնիսկ սիրելի և հարազատ ամուսնուս մահը… Եվ ի՞նչ եղավ իրականում։ Երբ փլուզվեց տոտալիտար հասարակարգը, մենք քաղաքական բռնաճնշումների զոհ դարձանք, իսկ ՆԳՆ-ի հատուկ պարետատունը ինձ սխալմամբ հաշվառման վերցրեց։ Ռեաբիլիտացիայի ենթարկվեցի գլխավոր դահճի մահից հետո 1956 թվականին,իսկ այդ մասին իմացա 1994 թվականի վերջին։ Փչացրին կյանքս, առողջությունս քայքայեցին և ներում շնորհեցին 73 տարեկանում, իսկ ամուսինս այդպես էլ չիմացավ արդարացման մասին»։

Նա խոստովանում է, որ իր կյանքի վերջին ուրախությունը թոռներն ու ծոռներն են։

Հետաքրքիր են Ռիմային ճանաչող մարդկանց մեկնաբանությունները։ Նրանցից մեկը` Ելենա Կոլպակովան, նրան Ռազդոլինսկի ձեռքբերում է անվանում։

«Ռիմա Սերգեևնան Ռազդոլինսկի ձեռքբերումներից մեկն է, նա դեկաբրիստ կին է, որն ամբողջ կյանքը նվիրել է ամուսնուն և երեխաներին։ Հաճելի, բարեկիրթ կինն աշխատում էր դեղատանը։ Այսօր նա բարի տատիկ է իր թոռների և ծոռների համար, ուշադիր հարևան և բոլորի կողմից հարգված համագյուղացի»։

© Ангарский рабочийՌիմա Կարապետյան
Римма Сергеевна (Рипсиме Сероповна) Карапетян – Крамер - Sputnik Արմենիա
Ռիմա Կարապետյան
Լրահոս
0