00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները

© Sputnik / Aram NersesyanРаскопки на территории школы в Ехегнадзоре
Раскопки на территории школы в Ехегнадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ Հայաստանում 1991թ–ից ի վեր հայտնաբերված բացառիկ գտածոները մեկը մյուսի հետևից իսկական բացահայտում են դարձել ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհի համար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը` որպես հարուստ պատմություն ունեցող երկիր, կարող է հպարտանալ բազմազան գտածոներով։ Դրանցից յուրաքանչյուրը բացառիկ է և պատմում է զարմանալի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել հայերի բնակության տարածքում։

Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած հինգ առավել աղմկահարույց հնագիտական բացահայտումները։

Նոր Գեղիի գտածոները

2014թ-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտ անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերված հին զենքերի ու գործիքների ավելի քան երկու հազար նմուշները բառացիորեն ցնցեցին աշխարհը։ Հայ գիտնականները հետազոտել էին հրաբխային լավայի շերտերը։ Արդյունքում պարզվել էր, որ այդ գործիքները պատրաստվել են 325-335 հազար տարի առաջ։

«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ ԵՎ ԱՐԵՆՈՒ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ - Sputnik Արմենիա
Հայկական գինին ու Արենիի քարանձավներն ապշեցրել են օտարերկրյա փորձագետներին

«Դրանք քարի դարն ուսումնասիրելու համար հեղափոխական գտածոներ են։ Աշխարհում երկրորդ այդպիսի երկրորդ տեխնիկա և գործիքներ չկան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ Մարիամ Շահմուրադյանը։

Նրա խոսքով` այդ գտածոները վկայում են, որ առաջին անգամ հենց Հայաստանի տարածքում է օգտագործվել լևալուա (հնագիտական քարե ինդուստրիա, որը բնորոշ է միջին և մասամբ վերին պալեոլիթին)։ Պետք է նշել, որ այստեղ նաև բիֆացիալ զենք է հայտնաբերվել։

Այդ ամենը վկայում է, որ Հայաստանը բնակեցրած մարդիկ տեխնոլոգիական առումով շատ զարգացած են եղել։

Անապատի օձեր

Աղմկահարույց են եղել նաև Հայաստանի տարածքում հայտնաբերած բացառիկ շինությունները, որոնք ստացել են «անապատի օձեր» անվանումը։ Դրանք մի քանի հազար տարեկան են և կարող են փոխել համաշխարհային քաղաքակրթության պատմությունը։ Այդ շինությունները հին են անգամ եգիպտական բուրգերից, որոնք թվագրվում են մ.թ.ա. XII-VI հազարամյակով` արտաքուստ հիշեցնելով երկրաչափական ֆիգուրներ։

Армянские и итальянские спелеологи в Сюнике - Sputnik Արմենիա
Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձավ են գտել

«Անապատի օձերը և ագլոմերացիոն տները կառուցվել են չմշակված քարից։ Դրանք հիմնականում գտնվում են ծովի մակարդակից 900-1400 մետր բարձրության վրա` սարերի լանջին», — ասաց Շահմուրադյանը։

Հնագետը չի բացառում, որ նման շինություններ, որոնց մակերեսը տատանվում է 1-30 հեկտարի միջև, եղել են նաև հարթավայրում, սակայն մարդածին գործոնի պատճառով կարող էին ավերվել։ Տարածված վարկածի համաձայն` դրանք կառուցվել են որսի համար, սակայն Շահմուրադյանը կարծում է, որ դրանք կարող էին պաշտամունքային նշանակություն ունենալ։

Հայաստանի տարածքում վերջերս գտել են ավելի փոքր շինություններ, որոնք V-աձև են, բաղկացած են տարբեր հաստության և բարձրության քարե պատերից։

Հայաստանում «անապատի օձերի» համակարգային ուսումնասիրությունները սկսվել են 2011թ-ից և կվերսկսվեն հոկտեմբերից։

Արտաշեսյանների և Արշակունիների տոհմական դամբարանները

Ցնցող է եղել նաև վաղ միջնադարի (IV դար) բացառիկ գտածոն Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։ Հայտնաբերվել են Արտաշեսյանների ու Արշակունիների թագավորական պալատները` 2,5 մետր բարձրությամբ տուֆից պատերով, որոնք իրար են միանում կամարակապ առաստաղով։

Фактура линий в долине Наска - Sputnik Արմենիա
Եգիպտական բուրգերից հին․ Հայաստանի «Անապատի օդապարուկները» կարող են շրջել պատմությունը

Սա կենդանի ապացույց է, որ քաղաքային մշակույթը զարգացած է եղել դեռ միջնադարում և եղել է տարածաշրջանում առաջիններից մեկը։ Այստեղ գտնվում են 2016թ-ին հայտնաբերված Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների դամբարանները և նույն շրջանի Աղձքի եկեղեցին։

Այն, որ հայերի մոտ քաղաքային մշակույթը զարգացած է եղել IV դարից, վկայում է նաև առաջին սանհանգույցի նմուշը` հայտնաբերված նույն տեղում։ Լեռնային աղբյուրից ջուր է անցկացվել թագավորական պալատ։

Արտաշեսյանների ու Արշակունիների տոհմական դամբարանները հայտնաբերվել են դեռ 1974-1975 թթ-ին` պեղումների առաջին ալիքի ժամանակ։ Արդեն այդ ժամանակ դամբարանները դատարկ են եղել։ Պեղումների երկրորդ ալիքը սկսվել է 2001թ-ին։ Այդ ժամանակ հնագետները ևս մեկ անգամ համոզվել են, որ գործ ունեն Հայաստանի համար նշանակալի հուշարձանի հետ։

Արենի

2007թ-ին Արենիում (Վայոց Ձորի մարզ) պեղումները փոխել են աշխարհի պատկերացումները գինու և գինեգործության մասին։

Արենի գյուղի մոտ քարանձավների պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. IV-V դարերով։ Այդ գտածոն թույլ է տալիս ասել, որ Հայաստանը գինեգործության օրրան է եղել։

Смбатаберд, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Հանքային ջրի, գինու և լեգենդների կիրճը. ինչո՞վ է հարուստ Հայաստանի Վայոց Ձորի մարզը

Գտել են խաղողի կորիզներով և ողկույզների մնացորդներով սափորներ, ինչը վկայում է գինու արտադրության հնագույն համալիրի առկայության մասին, որն ավելի քան 6,1 հազար տարեկան է։ Հայտնաբերվել է նաև հնձան, որի շուրջ գտել են խաղողի պահպանված կորիզներ, ինչպես նաև կարասներ, որոնց մեջ գինի է պահվել։

Հնագիտական պեղումների ժամանակ գտել են նաև 5500 տարեկան ոտնաման, որը հիմա Հայաստանի Պատմության թանգարանում է։

Ակնաշենի, Առատաշենի, Մասիս բլուրի նեոլիթյան հուշարձանները

Առավել նշանակալի գտածոների շարքում են նաև Ակնաշենում, Առատաշենում և Մասիս բլուրում (Արմավիրի մարզ) հայտնաբերած հնագույն հողագործական բնակավայրերը։ Դրանք վկայում են, որ մարդիկ այդ տարածքում զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։

«Այդ հուշարձաններն ապացուցում են, որ Հայաստանը քաղաքակրթության հնագույն օջախներից է», — ասաց Շահմուրադյանը։

Ակնաշենում համակարգային պեղումները սկսվել են 2004թ-ին։ Աշխատել է հայ-ֆրանսիական արշավախումբը։ Ավելի քան 8 հազար տարվա պատմություն ունեցող բնակատեղիների ակունքները տանում են դեպի մարդկային քաղաքակրթության ձևավորման արշալույս։ Այն ամենը, ինչ գտել են մինչ այդ շրջանը, քարանձավային թաքստոցներ են և ժամանակավոր կացարաններ։ Իսկ այդ գտածոները վկայում են, որ մարդն այստեղ շինարարության և խեցեգործության փորձ է արել։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ արտեֆակտներ` ոսկերչական իրեր, կերամիկա, հագուստ և գործիքներ։

Լրահոս
0