00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. ինչ է արել Վովա Գասպարյանը, և ինչ հարց պետք է լուծի Փաշինյանը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция сотрудников швейной фабрики "Континенттекс" (8 ноября 2018). Еревaн
Пресс-конференция сотрудников швейной фабрики Континенттекс (8 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկան գտնվում էր Հայաստանի ՆԳՆ–ի տնօրինության տակ, իսկ կառույցի լուծարումից հետո` ոստիկանության։ Ձեռնարկությունը սնանկացել է, իսկ աշխատակիցներին ութ ամսվա աշխատավարձ են պարտք մնացել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցները պահանջում են հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լուծեն աշխատավարձների պարտքերի հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆաբրիկայի նախկին աշխատակից Գոհար Թամամյանը։

© Sputnik / Aram NersesyanԳոհար Թամամյան
Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. ինչ է արել Վովա Գասպարյանը, և ինչ հարց պետք է լուծի Փաշինյանը - Sputnik Արմենիա
Գոհար Թամամյան

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկան ժամանակին Հայաստանի ՆԳՆ–ի տնօրինության տակ էր, բայց կառույցն արդեն հինգ տարի է` չի գործում։ Ֆաբրիկան աշխատակիցներին պարտք է մնացել վերջին ութ ամիսների աշխատավարձը, սակայն արդեն հինգ տարի է` նրանք չեն կարողանում ստանալ այդ գումարը։ Աշխատակիցները դիմել են տարբեր մակարդակի ատյաններ, բայց անօգուտ։

«Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, նամակ ենք գրել թե՛ կառավարությանը, թե՛ ոստիկանությանը: Մեկը չկա, որ մեր խնդրով զբաղվի: Ընդամենը մեր աշխատավարձն ենք ուզում: Վճարունակ էլ չենք, որ գոնե փաստաբան վարձենք, որպեսզի մեր շահերը պաշտպանեն: Փորձում էինք հանդիպել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, բայց հանդիպումների օրը նրա մոտ անվերջ հերթ է։ Իսկ Փաշինյանի հետ հանդիպելու հույս էլ արդեն չունենք», – ասաց նա` նշելով, որ թեև իշխանությունը փոխվել է, գործելաոճը նույնն է մնացել։

Մինչ սնանկացումն ու փակվելը ֆաբրիկայում 126 մարդ է աշխատել` 70 հազար նվազագույն աշխատավարձով։ Ձեռնարկությունը պարտքեր չուներ, բայց եկամտաբերությունը հարցականի տակ հայտնվեց տնտեսական ծանր իրավիճակի պատճառով։

Ֆաբրիկայի նախկին աշխատակից Սանամ Ավագյանը կարծում է, որ սնանկության են բերել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «մախինացիաները»։

© Sputnik / Aram NersesyanՍանամ Ավագյան
Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. ինչ է արել Վովա Գասպարյանը, և ինչ հարց պետք է լուծի Փաշինյանը - Sputnik Արմենիա
Սանամ Ավագյան

Նա պնդում է, որ նախկին իշխանություններն արել են ամեն բան, որպեսզի ստանան ֆաբրիկայի շենքն ու վերավաճառեն այն։

«Դա բարդ սխեմա է, որի վրա բոլորը միլիոններ են աշխատել, բայց ոչ ոք չի մտածել տարիներով աշխատավարձի սպասող մարդկանց ընդամենը 24 միլիոն վճարելու մասին», – ասաց նա։

Ավագյանի խոսքով` այս իրավիճակում այսօրվա իշխանության պահվածքը չափազանց տգեղ է ու անհարգալից։

«Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հանդիպել ո՛չ Փաշինյանի, ո՛չ նրա տեղակալների հետ։ Մեզ բոլորն անտեսում են ու իբր տեղյակ չեն մեր խնդրին», – ասաց Ավագյանը։

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն 1995թ-ից կարել է Հայաստանի ՆԳՆ և ոստիկանության աշխատողների համազգեստը։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և լուծարվել 2013թ-ի հոկտեմբերին։

Լրահոս
0