00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յանա Եգորյանը սկանդալի մեջ է հայտնվել «հիմար» բառի համար

Բաժանորդագրվել
Տհաճ պատմության պատճառ է դարձել մարզիկի ոչ հարուստ բառապաշարը, ու նա ստիպված է եղել նորից խոսել երեխաների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը սկանդալի մեջ է հայտնվել «երեխաները հիմար են» արտահայտության համար։ Այսօր նա ստիպված է եղել արդարանալ։

Яна Егорян - Sputnik Արմենիա
Յանա Եգորյանը պատմում է` ամենից շատ ինչն է դուր եկել Երևանում. բացառիկ

Մատչ–ՏՎ–ով հեռարձակվող «Սառույցը հալչում է» («Тает лед») հաղորդման եթերում, որը վարում է Ալեքսեյ Յագուդինը, Եգորյանը, պատասխանելով համապատասխան հարցին, խոստովանել է, որ երբեք երեխաներին չի մարզի։ «Ես մարզիչ լինել չեմ ուզում։ Ոչ մի դեպքում։ Ընդհանրապես։ Անչափ սիրում եմ երեխաներին, նրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում, բայց որքան էլ սարսափելի հնչի, երեխաները հիմար են։ Լավ իմաստով։ Հիշում եմ ինձ փոքր ժամանակ, երբ մարզիչն ասում էր. «Յանա, քայլ արա», ես հետ էի գնում։ Նա ասում էր. «Յանա, դեպի առաջ քայլ արա»։ Կողք էի քայլում»։ Հետո Յանան ասել է, որ երեխաներին մարզելու դեպքում պարզապես «կխելագարվի», քանի որ երբեք նրանց վրա չի գոռա։ Սուսերամարտիկը խոստովանել է, որ ապագայում, երբ մայր դառնա, բնավորության այդ գիծը կարող է խնդիրների պատճառ դառնալ։ «Քանի որ չեմ կարողանում մերժել երեխաներին», – ասել է նա։

Թեև Յանան հաղորդման ընթացքում մանրամասն բացատրել է իր ասածը, այդուհանդերձ մարդկանց մի հոծ բանակ դժգոհել է նրա ասածից, և սուսերամարտիկը որոշել է վերջակետ դնել այս թեմային։ Նա ուղիղ եթեր է դուրս եկել Instagram–ի էջում և ասել, որ անթույլատրելի արտահայտություն է արել։ Յանայի խոսքով` ինքը պարզապես անհաջող բառ է ընտրել իր միտքը հասցնելու համար։

Եվս մեկ անգամ վստահեցնելով երկրպագուներին, որ անչափ սիրում է երեխաներին` Յանան ենթադրել է, որ ինքը երևի բառապաշարի հետ կապված խնդիր ունի, դրա պատճառով էլ այդ պահին ավելի հարմար ձևակերպում չի կարողացել ընտրել։

Յանան դժգոհել է, որ շատերը հապճեպ եզրակացություններ են արել` մինչև վերջ չնայելով հարցազրույցը և հիմնվելով մամուլում հայտնված ինչ–որ կասկածելի հրապարակումների վրա։

Լրահոս
0