00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2019 թվականի հիմնական նորաձև միտումներն ու գույները. մասնագետի խորհուրդները

© AP Photo / Andre PennerМодель на показе Amir Slama во время Недели моды в Сан-Паулу, Бразилия
Модель на показе Amir Slama во время Недели моды в Сан-Паулу, Бразилия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոճաբան և նորաձևության պատմաբան Ժաննատ Իդրիսովան գործնական խորհուրդներ է տվել նորաձևությանը հետևող կանանց, որոնք ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում։

Sputnik Տաջիկստանի սյունակագիր Ժաննատ Իդրիսովան պատմել է 2019 թվականի հիմնական թրենդների մասին։ Ինչ հագնել Խոզի տարում և ինչպես ճիշտ համադրել գույները ։

«Ֆիեստա» և «ջերմության» այլ աղբյուրներ

Սկսենք գույնից՝ արդիական լինելու ցուցանիշներից ամենագլխավորից։ Գույնի մասին համաշխարհային տեղեկատվական գլխավոր աղբյուրը՝ Pantone ինստիտուտը, նոյեմբերի վերջին հրապարակել է 2019 թվականի նորաձև երանգների շարքը։

Ընդամենը 16 գույն. 12 հիմնական և 4 չեզոք։ Առանձին դիտարկենք գլխավորները։

Девушка с зелеными волосами - Sputnik Արմենիա
Ամերիկյան Vogue ամսագիրը բացահայտել է 2019–ի նորաձևության գլխավոր միտումը

Մեզ առաջարկվել է կարմիրի 2 երանգ, որոնց անվանում են «Ֆիեստա» և «Միմոսական»։ Առաջինը շատ վառ է, ավելի մոտ ալ կարմիրին, ջերմ (դեղինի հավելմամբ), երկրորդը` հագեցած, սառը (կապույտի միացությամբ)։

Մյուս ինտենսիվ գույներից են «Թագավորական կապույտը», «Պղպեղի ցողունը» (կանաչ), «Ոսկեգույն կաղամախին» և «Մանգոյագույն մոխիտոն» (վերջին երկուսն էլ դեղին են, որոնցից առաջինն ավելի բաց է, երկրորդը` ավելի մուգ), ինչպես նաև «Վարդագույն սիրամարգը» (մանուշակագույնին ձգտող սառը վարդագույն)։

Ավելի մեղմ, նուրբ և բաց գույների սիրահարներին սազական կլինեն «Քաղցր յասամանը», «Կենդանի մարջանը» (կարծում եմ պարզաբանելու կարիք չկա), «Քրքումը» (սպիտակեցրած նարնջագույն), «Տեռարիումի մամուռը» (ոչ վառ կանաչ)։

Եվ վերջում` կարամելա–շագանակագույն «Տոֆֆին»։ Այն կերպարին խորություն է հաղորդում և հավասարակշռում Pantone–ի վառ ներկապնակի գույների խելահեղությունը։

Դժվար չէ նկատել, որ գունային ներկապնակում գերիշխում են կարմիր–վարդագույն–նարնջագույն նրբերանգները։ Մասնագետների խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են ձգտել սոցիալական ջերմության, ընկերասիրության ցուցադրման և ավելի մեծ ստեղծագործական ինքնարտահայտման։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ⭐️"ZZStyle ⭐️ (@obuvzz)

2018 թվականը սառը տարի էր, ինչպես հասարակական առումով, այնպես էլ գունային (հիշենք դրա նորաձև գույները` մանուշակագույն, բաց մանուշակագույն, կապույտ և այլն)։ «Ժամանակն է շտկել իրավիճակը», – «ասում» են մեզ գունային միտումները։

Արևելյան զինվոր և բալետի պարոհի

Ինչ վերաբերում է արդիական ոճային ուղղություններին, ապա չեն սխալվի նրանք, ովքեր 2019 թվականին շեշտը կդնեն արևելյան ոճի վրա. կիմոնո, կանգնած օձիքով ժակետներ, որոնք հիշեցնում են երկրայինի մասին՝ երկար զգեստներ, թաշկինակներ, ասիական դեկոր` ասեղնագործության կամ այլ զարդարանքների տեսքով։

Ի դեպ, նորաձևության պատմաբան, արվեստագետ և կոլեկցիոներ Ալեքսանդր Վասիլևը վերջերս կանխատեսել է, որ այս միտումը կուժեղանա հատկապես Ռուսաստանում։

Եվս մեկ արդիական կերպար, սակայն ներկայացվածի հակառակը` արևմտյան. Վիկտորյական դարաշրջանի զգեստների պատճենում՝ սեղմիրանով մարմինը գրկող զգեստներ, փարթամ շրջազգեստներ, լապտեր հիշեցնող թևքեր։

Կարելի է ընկղմվել 80-ականների ոճի մեջ. անդրավարտիք, բաճկոններ և շրջազգեստներ «վարյոնկայից», գերաճած լայն ուսեր։

Իր արդիականությունը չի կորցնում նաև միլիթարի–look–ը. Ջեյն զինվորի հաստատակամ, խիզախ և ուժեղ հետևորդները կարող են կաշվե կամ կանաչ–շագանակագույն զգեստներ հագնել և գնալ որևէ բան (կամ որևէ մեկին) նվաճելու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall (@kendalljenner)

Չե՞ք սիրում զինվորի կերպարը։ Այդ դեպքում կարելի է բալետի պարուհու դեր ստանձնել. նուրբ երանգների թեթև պարազգեստներ։ Իհարկե, պարային կոշիկների կարելի է չկրել։ Ավելի լավ կլինի ընտրել ժապավեններով կոշիկներ, որոնք նման կլինեն պուանտներին։ Սա 2019 թվականի թելադրանքն է։

Հագնել ցանց և չկարմրել

Ի՞նչ կտորից պետք է լինի նորաձև զգեստը։ Նախևառաջ, արժեքավոր կլինեն կաշվից կարված զգեստները։ «Մատրիցայի» հերոսների սև բաճկոնի նման կաշվե բաճկոնները ձեզ աստղ կդարձնեն ցանկացած տեղ, որտեղ էլ հայտնվեք։ Ինչպես նաև կաշվե զգեստներ, շրջազգեստներ, տաբատներ գնեք, չեք փոշմանի։

Историк моды Александр Васильев во время презентации своей книги Фамильные ценности. Книга обретенных мемуаров (3 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ամեն ինչում հայերն են մեղավոր, կամ ինչպես է նորաձևության գուրուն դարձել երևանցիների «զոհը»

Երկրորդը` մեզ սպասում է բամբակե ժանյակավոր զգեստների հաղթական վերադարձը (բայց մի՞թե այն մեզ լքել էր)։ Երրորդը` կարծես թե, 2019 թվականը` փայլի տարի է. նորաձև կլինեն դիպակը (մետաքսաթել, նաև բամբակաթել գործվածք ոսկեթել կամ արծաթաթել բանվածքով), լյուրեքսով գործվածքները (կրկին 80-ականներ), «մետալիկ» երանգի կտորները։

Պուտավոր, ծաղկավոր գործվածքներ և օձի կաշի

Զգեստի վրա տպված նախշերը հետաքրքիր են։ Նորույթ. նորաձև կլինեն այսպես կոչված ճարտարապետական պրինտները, քաղաքային լանդշաֆտների բազմագույն և միագույն պատկերները։ Դրանք կարող են լինել լուսանկարների տեսքով, այդ դեպքում դրանք կրկնակի արդիական կլինեն։

2018 թվականին մեծ պահանջարկ վայելող ընձառյուծի և զեբրի նախշերով պրինտերը զիջում են դիրքերը օձի կաշվի իմիտացիային։

Դասական ոճը նախընտրողները կարող են չմտահոգվել. 2019 թվականը չի ստիպի նրանց հրաժարվել սովորական դարձած պուտերից, ծաղիկների պատկերներից և էթնիկ նախշերից։ Պուտերը կարող են լինել սպիտակ սևի վրա կամ սև`սպիտակի, գունավոր, խոշոր կամ մանր. ում, ինչ սազում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от leopard print🖤 (@fashionprints.ru)

Էթնիկ. բացի բարդ զարդանկարներից ողջունելի են նաև համապատասխան լրացումները ծոպավոր ժապավենների, մետաղադրամներով գոտիների տեսքով` կերպարին արևելյան հեքիաթ հաղորդելով։

«Լողազգեստ» խիզախների համար

Մի քանի իր կա, որով ձեր զգեստապահարանը համալրելու դեպքում 2019 թվականի նորաձև միտումներով տարվածի անուն կհանեք։

Парфюм - Sputnik Արմենիա
«Թանկ չի նշանակում որակով». ինչպես չսխալվել օծանելիքի ընտրության հարցում

Ամենաարտասովորը կլինի հիդրազգեստը (հատուկ զգեստ, որը նախատեսված է ջրասույզների համար) կամ դրա նման որևէ բան։ Հավանաբար քչերն են կռահում, թե ուր կարելի է գնալ նման զգեստով, սակայն, հիշեք թե ինչպիսի տարակուսանքով սկզբում ընդունեցինք գիշերազգեստների կոմպլեկտները։

Այնուհետև սովորական դարձավ. և՛ խրախճանքի ժամանակ, և՛ խաղաղ օրերին , և՛ մարդամեջ դուրս գալիս։

Պակաս դրամատիկ են ընկալվում, սակայն դեռ այդքան էլ սովարական չեն հեծանիվ քշելու համար նախատեսված զգեստները։ Դրանք ի հայտ եկան մոտ մեկ տարի առաջ, այդ պատճառով էլ այդքան չեն վախեցնում։

Բարձր կողային բացվածք ունեցող անդրավարտիքները վերոնշյալի ֆոնին համեստ են թվում, սակայն պետք չէ մոռանալ՝ բացվածքները հետաքրքրություն են առաջացնում։

Մարզական վերնազգեստը թվում է թե նորություն չէ. մարզական հագուստն իր բոլոր ատրիբուտներով առաջին տարին չէ, որ նորաձև է։ Սակայն նախկինում շեշտը չէին դնում վերնազգեստի (80-ականներին կարևոր իր) վրա։

Հիմա դնում են։ Սպորտային վերնազգեստը կարելի է հեծանիվ քշելու համար նախատեսված զգեստների և բալետի պարուհիների շրջազգեստների հետ համադրել։

Կանացի պիջականման ժակետը, որը երբեք նորաձևությունից դուրս չի գալիս, 2019 թվականին մի փոքր կձևափոխվի։ Քառակուսի մեծ չափսերի տեսակները երկրորդ պլան կգնան` ճանապարհը զիջելով «շուռ տված եռանկյունու». դասական ժակետներին, որոնց ուսերի հատվածում լայն գիծը և իրանի հատվածում նեղացումն է բնորոշ։

Սուր քթով կոշիկներ` բարձրակրունկներով

2019 թվականի նորաձև կոշիկներն ապշեցնում են իրենց ձևերով և դեկորով ու նույնիսկ ստիպում քորել ծոծրակը. «Այս ի՞նչ է նշանակում, ամեն ինչ կարելի՞ է». Բայց ոչ, որոշ բաներ արգելքի տակ են: Թե ինչը, փորձենք պարզել։

Եվ այսպես 2019 թվականը սուր քթով և երկրաչափական ձև ունեցող կրունկներով կոշիկների, երկարաճիտ կոշիկների և ոչ շատ բարձրակրունկ կանացի բոտիլյոնների ժամանակն է։ Կրունկը կարող է լինել եռանկյունի, քառանկյունի, սեպաձև. բազմաթիվ տարբերակներ կան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от toiAtelier (@toiatelier)

Եթե սուր քթով կոշիկների սիրահար չեք, ապա որպես այլընտրանք դիտարկեք առջևի մասը քառակուսի հիշեցնող կոշիկները։ Մի գայթակղվեք կլոր քթերով, այսօր դա վատ ճաշակի դրսևորում է։

Բարձրակրունկների մասին. արդիական են նաև դասական 5-6 սմ ունեցող բարակ բարձրակրունկով կոշիկները։ Բացի այդ, պահանջարկ կունենա նաև բարձր հենահարթակով ցանկացած կոշիկ։

Գույնը. թրենդային են նախառաջ ոչ շատ վառ գույները, շագանակագույնի երանգներից մինչև դեղինի տարբեր տեսակներ։ Պարտադիր է ունենալ սպիտակ կոշիկներ, ինչպես ամռան, այնպես էլ ձմռան համար։

Նրանց, ովքեր ցանկանում են իրենց կերպարում ընդգծել առաջադեմ լինելը, առաջարկվում է ընտրել «մետալիկ» գույները՝ ոսկեգույն և արծաթագույն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gucci (@gucci)

Կոշիկի համեմատաբար զուսպ գույնը փոխհատուցվում է շռայլ դեկորով. նորաձև կլինեն վառ պրինտերը, ծոպավոր նախշերը, փայլերը, ապլիկացիաները, նրբաճաշակ քուղակապերն ու նույնիսկ փետուրները։

Եվ ևս մի բան. կոշիկ կրելիս փորձեք համադրել դրանք գուլպաների հետ. հետաքրքիր, վառ, միատոն կամ նախշերով։ Այդ փոքրիկ դետալը թույլ կտա ձեզ ժամանակակից և ոճային կին զգալ։

Նոր առնականություն. երեք կտորից բաղկացած զգեստ, թավիշ, վանդակներ

Կարճ 2019 թվականի տղամարդկանց նորաձևության մասին։ Ինչն է առավել լավ. վերջին հավաքածուներից դատելիս դիզայներներն իսկապես հասկանում են ժամանակակից գործարար տղամարդու պահանջմունքները, այդ իսկ պատճառով պրակտիկ զգեստների և ոճային լուծումների խելամիտ համադրություն են առաջարկում։

Ընդգծված հատվածները քիչ են և հարմարավետ։ Պահանջված են հարմարավետ վերարկուները, ազատ ոճի տաբատները և փափուկ ջեմպերները. այն ամենը, ինչ թույլ է տալիս ստեղծել առօրյա ոճի հարմարավետ loօk-եր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от BILLIONAIRE (@billionaireinternational)

Կարելի է և նույնիսկ անհրաժեշտ երբեմն կերպարին ազնվական և ակումբային ոճ հաղորդել, իսկ դրա համար պետք է ընտրել թավիշը, վելյուրը և ատլասը։

Գունային գամմա. սև, կարմիր, բորդո, մուգ կապույտ, թանաքագույն և կանաչի մուգ երանգներ։

Նորաձև կլինեն հետևյալ պրինտերը՝ վանդակավոր նախշերը և կենդանիներ պատկերող գրաֆիկան։ 2019–ին նախընտրելի է ունենալ հետևյալը՝ օդաչուի բաճկոն հիշեցնող վերնազգեստ, կաշվե բաճկոն, երեք կտորից բաղկացած կոստյում։

Լրահոս
0