00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին

© Sputnik / Aram NersesyanСоздатель переделанного электромобиля Давид Геворкян
Создатель переделанного электромобиля Давид Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանցի մեխանիկը սովորական մեքենան վերածել է էլեկտրականի ու չի հիասթափվել իր արածից։ Նա իր օրինակով համոզում է մյուսներին։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Դավիթի մեքենան կարիք չունի ո՛չ շարժիչի յուղի, ո՛չ անտիֆրիզի։ Ոչ նրա պատճառով, որ մեքենան չի շահագործվում. ոչ։ Նա փորձառու ավտոմեխանիկ է, աշխատում է առավոտվանից մինչև ուշ երեկո։ Ու հասել է այն բանին, որ իր մեքենան բենզինի, գազի ու յուղի կարիք չունենա, որովհետև էլեկտրամոբիլ է, ընդ որում՝ «տնային»։ Դավիթն այն էլեկտրամոբիլի է վերածել ձևափոխելով սովորական փոքրածավալ շարժիչ մեքենան։

«Այս մեքենան շատ հեշտ է լիցքավորվում», - ասում է Դավիթն ու բացում բենզաբաքի կափարիչը։ Այնտեղից նա սովորական խրոցակ է հանում ու մտցնում վարդակի մեջ։

«Այո, ընկերներս էլ էին ասում, որ խաղալիքի է նման, - ծիծաղում է Դավիթը, - իսկ հիմա եթե ինչ-որ մեկի մեքենան փչանում է, միանգամից ինձ մոտ են գալիս։ Ասում են՝ մի քանի օրով մեքենադ կտա՞ս»։

Այս մեքենան շատ ավելի հազվադեպ է վերանորոգման կարիք ունենում, որովհետև ո՛չ հովացման համակարգ ունի, ո՛չ յուղ, ո՛չ վառելիքային խողովակներ, ո՛չ էլ նույնիսկ փոխանցման տուփ։

Электромобиль - Sputnik Արմենիա
Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում

Շատերս ենք նկատել այդ յուրահատկությունը հատկապես փոքր տարիքում, երբ հաջողվում էր վարորդի խցիկի մեջ նայել (հետաքրքիր է, չէ՞)։ Ավտոբուսում արագության բռնակ կար, իսկ տրոլեյբուսում կամ տրամվայում, չգիտես ինչու, չկար։

«Այստեղ փոխանցման տուփ պետք չէ։ Ես այն պարզապես թողել եմ, սովորության համաձայն` ձեռքս վրան եմ դնում, - ժպտում է Դավիթն ու շարունակում, - Այստեղ պետք չէ արագություն փոխել, ամեն ինչ կարգավորում է «գազի» ոտնակը»։

Նա մեքենայից հանել է ստարտերն ու գեներատորը։ Մնացել են միայն շարժիչը, լիցքավորիչն ու ինվերտորը, որը բարձր լարումը ակումուլյատորում ձևափոխում է ցածրի` շարժիչի աշխատանքի համար։

Շուտով Հայաստանում կհայտնվի էլեկտրամոբիլների լիցքավորման քսաներեք նոր կետ. հիմա դեռ յոթն են։

«Բայց, ինչպես ասացի, մեքենան կարելի է լիցքավորել սովորական վարդակից։ Կարելի է կանգ առնել, օրինակ, սովորական բիստրոյի մոտ։ Ճիշտ է` ամեն տեղ չէ, որ թողնում են լիցքավորել։ Վախենում են, որ մեքենայովս կսնանկացնեմ իրենց։ Բայց շատերը սիրով համաձայնում են», - ժպտում է Դավիթը։

Ինչպե՞ս կարելի է սնանկացնել. շարժիչի հզորությունը 20 կիլովատ է։ Լիցքավորիչների խլած հոսանքի գումարը ամբողջական լիցքավորման դեպքում մոտ 700 դրամ է կազմում։ Իսկ «մի թեթև» լիցքավորվելը չնչին հոսանք կխլի։

Уборка зерновых - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ռուսական ցորենը Հայաստան հասցնել. ՌԴ հացահատիկային բույսերի մասնագետի բանաձևը

«Սուտ եք ասում, - կասեն տաքարյուն հայ վարորդներն ու կավելացնեն, - մենք էլ մտածում էինք՝ լուրջ բան ենք կարդում»։

Քչերը կհավատան, բայց կրկնակի քիչ գումար է ծախսվում, երբ մեքենան լիցքավորվում է էլեկտրականությամբ, ոչ թե գազով, էլ չենք խոսում բենզինի մասին։ «Այո, երկու անգամ ավելի էժան է։ Ինձ էլ սկզբում չեն հավատում, հետո համոզվում են», - ժպտում է Դավիթը։

Բացի այդ, շարժիչն ինքնուրույն է լիցքավորվում, թեև այս հարցում համոզվելու անհրաժեշտություն չկա․ դա վաղուց է հայտնի։ Ռեկուպերացիան վաղուց հայտնի երևույթ է, մեծ մեքենաների դեպքում 90-ականների վերջից է գործում։ Հիմա էլեկտրամոբիլների դեպքում ավելի լայն տարածում է ստացել։ Դրա օգնութամբ թեթև կարելի է արգելակել հենց շարժիչով։ Այդ ժամանակ արգելակումից առաջացած էներգիան մարտկոցներին է վերադառնում։ Օրինակ` Երևանի հյուսիսային շրջաններից հարավային իջնելիս (ճանապարհին անընդհատ պետք է արգելակել), էներգիայի 20-30%-ը կվերադառնա։ Միայն ուժգին արգելակման ժամանակ է միանում մեխանիկական համակարգը ու այս պարագայում ռեկուպերացիա արդեն չի լինում։

Իսկ եթե էլեկտրամոբիլը խցանման մեջ է, շարժիչն ընդհանրապես չի աշխատում և էլեկտրականություն չի ծախսում։ Ստացվում է` խաչմերուկի լուսացույցի մոտ սպասելու ընթացքում դուք շնչում եք միայն ուրիշների մեքենաների, այլ ոչ թե սեփական մեքենայի ծուխը։

Իր «առաջին կյանքի» ընթացքում ներքին այրման շարժիչով մեքենան մոտ 90 հազար կիլոմետր է անցել։ Էլեկտրական շարժիչով` արդեն ավելի քան 10 հազար։ Դավիթը վստահեցնում է, որ պետք չէ նոր շարժումներ սովորել ու վարորդական նոր սովորություններ ձեռք բերել։

Оранжереи Центрального Сибирского ботанического сада СО РАН - Sputnik Արմենիա
Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ

Դավիթը չի փորձում հրաժարվել նաև իր ինժեներական սովորություններից։ Նա չի սիրում մեկընդմիշտ խնդիրը լուծած համարել։ Հիմա էլ մտածում է` ինչպես կարելի է էլեկտրոնիկան միացնել մեքենայի սարքատախտակին։ Այստեղ զրոյից սովորելու հարց չկա. նա Պոլիտեխնիկի ռադիոտեխնիկայի ու կապի ֆակուլտետն է ավարտել։ Հիմա նրա մեքենայի վրա փորձարկում են վարելու նոր համակարգերը, որոնք ստեղծում են ամերիկյան National Instruments-ի երևանյան գրասենյակում։ Ինժեներների հայկական թիմը ընկերության առաջատարներից է։ Թե ինչ համակարգեր են փորձարկվում Դավթի մեքենայի վրա, մենք արդեն գրել ենք։

«Ամեն տարի մեքենայիս վրա մի նոր բան ենք դնում։ Նախորդ տարի ցույց տվեցինք՝ ինչպես է աշխատում ավտոմատ արգելակման ու ճանապարհից շեղվելու զգուշացման համակարգը։ Բայց ամեն տարի մի նոր բան ենք փորձարկում։ Այդ պատճառով լավ կլիներ, որ Պոլիտեխնիկի ուսանողներն այստեղ պրակտիկայի գային։ Ուրախությամբ հրավիրում եմ», - կրկին ժպտում է Դավիթը։

Հայաստանի ուսանողների արտադրական պրակտիկան չափազանց քիչ է։ Ի՞նչ կարող է այստեղ փոխել մեկ մարդը։ Ավելի շատ, քան թվում է։ Դավիթը դա սեփական օրինակով է ցույց տվել։

Լրահոս
0