00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն

© Photo : Facebook / Самира ЗопунянСамира (Юлия) Зопунян
Самира (Юлия) Зопунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պորտապարուհի Սամիրա Զոպունյանը Հայաստանը կատարյալ վայր է համարում ոգեշնչման համար։ Նա պատմել է պատմական հայրենիք կատարած առաջին ուղևորության ու տպավորությունների մասին։

Պորտապարուհի Սամիրա Զոպունյանը, որին հեռուստադիտողներից շատերը հիշում են ՏՆՏ–ի «Պարեր» և Առաջին ալիքի «Պարիր» հեռուստատեսային շոուներից, վերջերս եկել էր Հայաստան։ Նա Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է երազում տուն ունենալ պատմական հայրենիքում։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

– Սամիրա, առաջին անգամ էիք եկել Հայաստան։ Ի՞նչ տպավորություններ ստացաք։

– Մեղմ ասած` հիացած եմ։ Այնքան հանգիստ էի, այնքան լավ էր, ասես տանը լինեի։ Բոլոր դեմքերն ինձ ծանոթ էին թվում, յուրաքանչյուրի մեջ տեսնում էի ազգականներիս, տատիկներիս, պապիկներիս մասնիկը։ Անսովոր էր և միաժամանակ շատ հաճելի, որ ինձ այդքան շատ հայեր էին շրջապատել։ Ցավոք, ընդամենը 3 օր մնացի, քանի որ աշխատանքային ուղևորություն էր։

– Ի՞նչը ձեզ զարմացրեց ամենից շատ։

– Առաջին հերթին` մարդիկ։ Բոլորն այնքան կիրթ են, քաղաքավարի, միշտ փորձում են օգնել, հուշել։ Չեմ կարող բառերով արտահայտել, թե դա ինձ որքան է դուր եկել։

© Photo : Hayk Nazaretyan / provided by Samira ZopunyanՍամիրա Զոպունյան
Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն - Sputnik Արմենիա
Սամիրա Զոպունյան

– Որտե՞ղ եք հասցրել լինել։

– Գնացի Էջմիածին, երեխայի մկրտության արարողություն էր։ Մարդիկ ժպտում էին, ուրախանում և այնքան սիրալիր էին միմյանց հետ։ Ինձ հաջողվեց շփվել քահանայի հետ ու ստանալ նրա օրհնությունը։

Հայաստանում լինելու ընթացքում ես չհանդիպեցի դեմքի տխուր կամ չար արտահայտությամբ մարդու։ Հյուրանոց մտնելու պահից ի վեր։ Անչափ տպավորված եմ, թե ինչպես ինձ դիմավորեցին և ուղեկցեցին։ Նույնիսկ ծաղիկ նվիրեցին։ Անչափ հաճելի էր։

– Ամենից շատ ի՞նչն է տպավորվել Երևանում։

– Ինձ հաջողվեց այցելել Լուսիկ Ագուլեցու տուն–թանգարան։ Այդ վայրն ապշեցրեց ինձ։ Մենք այնտեղ նույնիսկ տարազով պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա արեցինք։ Թանգարանի տիրուհին ասաց, որ ես նուրբ դիմագծեր ունեմ, ինչպես ազնվական ծագում ունեցող հայուհիները (ծիծաղում է)։

© Photo : Hayk Nazaretyan / provided by Samira ZopunyanՍամիրա Զոպունյան
Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն - Sputnik Արմենիա
Սամիրա Զոպունյան

Ընդհանրապես ինձ շատ հաճոյախոսություններ են արել, ինչը հաճելի էր, բայց անսպասելի։ Հայաստանում այնքան շատ գեղեցիկ մարդիկ կան (ես ուշադիր նայել եմ, ինձ համար հետաքրքիր էր), ընդ որում տարբեր տարիքի մարդիկ։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աղջիկները շատ գեղեցիկ են։ Կարծում եմ, որ Հայաստանում ինչ–որ մեկին գեղեցիկ արտաքինով զարմացնելը շատ բարդ է։

– Հասցրե՞լ եք գնահատել հայկական խոհանոցը։

– Իմ մեծ սխալն այն է, որ ես եկել էի պահքի շրջանում։ Երբեք չի կարելի Հայաստան գալ, եթե պահքի մեջ ես, որովհետև ամեն ինչ շատ–շատ համեղ է, և անպայման պետք է փորձես բոլոր ճաշատեսակները։ Ես միայն պահքի ճաշատեսակներ եմ փորձել, բայց դրանք էլ անզուգական էի և, ամենակարևորը, հոգով պատրաստված ։

– Դուք ասացիք, որ աշխատանքային ուղևորություն էր...

– Այո, իմ այցի նպատակը պրոդյուսերների ու ռեժիսորների հետ հանդիպումն էր, քանի որ հաջորդ տեսահոլովակս ցանկանում եմ նկարահանել Հայաստանում։ Եթե ամեն ինչ լավ լինի, օգոստոս–սեպտեմբերին կսկսենք նկարահանումները։ Իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

© Photo : Hayk Nazaretyan / provided by Samira ZopunyanՍամիրա Զոպունյան
Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն - Sputnik Արմենիա
Սամիրա Զոպունյան

Անկեղծ ասած` այդ ուղևորությունը շատ պետք էր ինձ. շուտով մենահամերգ պիտի տամ Ադիգեայի պետական ֆիլհարմոնիայում և ոգեշնչման ու էներգիայի լիցքերի կարիք ունեի։ Հայաստանը տվեց ինձ այդ ամենը։ Ես այդ համարը պատրաստում եմ հայտնի երգիչ, Ադիգեայի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի վաստակավոր աշխատող Միխայիլ Արզումանովի հետ։ Ի դեպ, նա նույնպես հայ է։

Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ «Ով սիրուն, սիրուն» հայտնի ստեղծագործության տակ հայկական համար ներկայացնելը։ Հուսով եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։

– Հաջողություն ենք մաղթում և կրկին սպասում ենք Հայաստանում։

– Շնորհակալություն։ Իհարկե, չի հաջողվել ինչպես հարկն է տեսնել երկիրը, ուստի շատ եմ ուզում հատուկ գալ, որպեսզի այցելեմ բոլոր տեսարժան վայրերը։

© Photo : Facebook / Самира ЗопунянՍամիրա Զոպունյան
Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն - Sputnik Արմենիա
Սամիրա Զոպունյան

Ընդհանուր առմամբ ծով տպավորություններ ունեմ ուղևորությունից։ Հիմա բոլոր ընկերներիս ու ծանոթներիս խորհուրդ եմ տալիս անպայման այցելել Հայաստան։ Սա այն երկիրն է, ուր ուզում ես վերադառնալ և ամեն անգամ ինչ–որ նոր բան ես բացահայտում քեզ համար։ Այնքան հետաքրքիր բաներ կան։ Կուզեի տուն ունենալ Հայաստանում, ուր կարող եմ գնալ ցանկացած ժամանակ, երբ սիրտս կամենա և մենակ մնալ` նոր նախագծեր ստեղծելու համար։ Ինձ թվում է, որ Հայաստանն ինձ համար կատարյալ վայր է ոգեշնչման համար։ Հուսով եմ, որ ապագայում կհաջողվի համերգ կազմակերպել նաև Երևանում։ Ինձ համար մեծ պատիվ կլինի։

Լրահոս
0