00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը

© Sputnik / Andranik GhazaryanШвейная машинка на трикотажной фабрике "Сонатекс"
Швейная машинка на трикотажной фабрике Сонатекс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ կառավարության և ՄԱԿ–ի զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքի կայունության ամրապնդում» նախագծի աջակցությամբ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրականացում են իրանց բիզնես նախագծերն ու կյանքի են կոչում երազանքները։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հավատ սեփական ուժերի նկատմամբ, համառություն ու սեր դեպի ձեռագործը։ Հենց այս հատկանիշներն են միավորում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեք կանանց։ Սոնա Մատինյանը, Մարիամ Սարհատյանն ու Անժելա Մանասյանը կարող են անել ամեն ինչ՝ հելունով փափուկ խաղալիքներ գործելուց մինչև հագուստի գծագրում, սակայն այս կանանցից յուրաքանչյուրը սեփական ուղին է անցել ու ամեն օր կոտրում է կարծրատիպերը՝ ոգեշնչելով գյուղացի կանանց ավելի նախաձեռնող լինելու։

Նրանց ջանքերը գնահատում են ոչ միայն շրջապատի մարդիկ, այլև UNDP-ի Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող  նախագիծը, որը «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքի կայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում կանանց բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կարի մեքենաներ է տրամադրել։

© provided by UNDP in ArmeniaԲերքաբեր համայնքի բնակիչ Սոնա Մատինյանը
Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Բերքաբեր համայնքի բնակիչ Սոնա Մատինյանը

Սահմանամերձ Բերքաբերի բնակիչ Սոնա Մատինայնը տարված էր անգլերենով երազում էր բանասեր դառնալ, բայց հանգամանքները թույլ չտվեցին իրագործեր ծրագրերը։ Նա թևաթափ չեղավ, հակառակը, օտար լեզվին զուգահեռ սկսեց կար ու ձև սովորել։

Դա այժմ նրա հիմնական զբաղմունքն է, սերն ու բիզնեսը։ Սոնան փոխանցել է իր հմտությունները նաև հարսներին, մեկ տարի առաջ կարի արտադրամաս է բացել, իսկ որդին օգնել է նրան գործնական կապեր հաստատել հայկական հայտնի ընկերությունների հետ։ Նա վստահ է՝ երազանքներն իրականանում են, պետք է պարզապես աշխատել այդ ուղղությամբ ու փորձել չհուսահատվել։

«Կարն իմ կիրքն է։ Երբեմն գիշերվա կեսին արթնանում ու սկսում եմ իրականացնել մտահղացումս։ Կարող եմ ժամերով աշխատել, մինչև չեմ վերջացնում, չեմ պառկում քնելու», - ասաց նա։

Սոնան այնքան է սիրում իր աշխատանքն ու այնքան լուրջ է վերաբերվում որակի չափանիշներին, որ ձեռքով է կարում կոճակների ճեղքերը։ Նրա հին կարի մեքենան թույլ չէր տալիս դա որակյալ անել։

Իսկ ահա Վազաշեն գյուղի 24 տարեկան բնակիչ Մարիամ Սարհատյանն ու նրա  ընկերուհիները գլոբալ նպատակներ ունեն․ նրանք ուզում են ոչ միայն տարածել սեփական արտադրանքը, այլև մաքրել մոլորակը պլաստիկի գերակայությունից։

© provided by UNDP in ArmeniaԲերքաբեր համայնքի բնակիչ Մարիամ Սարհատյանը (ձախում)
Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Բերքաբեր համայնքի բնակիչ Մարիամ Սարհատյանը (ձախում)

Վազաշենցի վարպետուհիները խոստովանում եմ, որ կարողն են հելունով ինչ ասես գործեն ու, չնայած համագյուղացիների հոռետեսական տրամադրվածությանը, վստահ մտադիր են ընդլայնել իրենց արտադրություն ու նոր շուկաներ գրավել։ Ավելին՝ նրանք ծրագրում են պլաստիկ տոպրակներին  փոխարինող պայուսակների արտադրություն սկսել։

«Առաջին քայլերն արված են։ Մենք հավատում են, որ մեզ հաջողությունն է սպասում, իսկ դա ամենակարևորն է», - նշում է աղջիկը։

Այս կանանց պատմությունը սկսել է այն բանից, որ Մարիամը օգնել է համագյուղացիներին նոր հմտություններ ձեռք բերել, բարձրացնել մակարդակն ու սիրողականից անցնել սեփական բիզնեսը ստեղծելու ունակ մասնագետների շարքերը։

Իսկ UNDP-ի սեմինարին մասնակցելուց հետո նրանց հաջողվեց կարի մեքենաներ ստանալ։ Կանայք սպիտակեղենի, հագուստի և տեքստիլային այլ արտադրանք կսկսեն։

Դիտվան գյուղի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Անժելա Մանասյանը սկսեց բիզնեսը շուրջը նայելուց։ Նայեց ու տեղացի կանանց շարքում բազում տաղանդավոր կանանց ու աղջիկների տեսավ։ Նա որոշեց համախմբել բոլորին մեկ գաղափարի շուրջ ու բիզնես սկսել։

© provided by UNDP in ArmeniaԴիտավան համայնքի բնակիչ Անժելա Մանասյանը
Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Դիտավան համայնքի բնակիչ Անժելա Մանասյանը

Այսպես կանայք սկսեցին հելունով գործել ու այժմ նրանք կարող են գործել ամեն ինչ․ սկսած մանկական հագուստից մինչև պայուսակներ ու շշերի հետաքրքիր պատյաններ։

«Գյուղերում բազում խնդիրներ կան, ու դրանք կարելի է լուծել միայն բարեխիղճ մոտեցմամբ։ Մենք հնարավորություն ունենք և ամբողջովին օգտագործում ենք այն։

Նա նաև վստահ է, որ նույնիսկ փոքր քանակությամբ աշխատատեղերը գյուղին բավարար տնտեսական շահութ կտան ու կնպաստեն դրա կայուն զարգացմանը։ Իսկ այն, որ գործընթացում կանայք ենք ընդգրկված, առանձնահատուկ նշանակալից է դարձնում իրագործվող նախագծերը։

Ռուսաստանի կառավարությունը 2015 թվականին ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (UNDP) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքի կայունության ամրապնդում» հնգամյա նախագծի շրջանակներում ավելի քան 5 մլն դոլար է տրամադրել ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար։

Լրահոս
0