00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ տանը էնքան չապրած կյանք կա». Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Բաժանորդագրվել
Հայտնի դերասանուհին գրել է կարոտի ու դրա մեջ փաթաթված կյանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հանրահայտ հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հոր մահից 2 շաբաթ անց հուզիչ գրառում է արել Instagram–ի իր էջում։

«Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն... Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք... Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ...»,– գրել է նա։

Նազենին գրառմանը կցել է #սևսիրտ #սևազգեստ հեշթեգերը։

Հոր մահից յոթ օր անց նա մեկ այլ գրառում էլ էր արել` նշելով, որ իր մեջ կուտակված ասելիք կա, բայց չի կարողանում ասել, հետո պատմել էր հոր մասին։

«Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք... Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի... իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում: Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա: Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը: Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ»,– գրել էր նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Մեջս էնքան կուտակված ասելիք կա, կուտակված, բայց և կարծրացած, որ մզում, քամում եմ, ուզում եմ դուրս հանել, բայց չի ստացվում: Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք... Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի... իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում: Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա: Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը: Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ: Շշմելու դիսցիպլինայով ու իր աղջիկներին անմնացորդ նվիրումով: Երբ ես մեծացա ու դուրս եկա «մեծ» աշխարհ, շատ ծանր էի տանում այդ «աշխարհների» տարբերությունը. պարզվեց, որ տղամարդիկ հայհոյում են, հայրերն առավելապես թքած ունեն շատ պարտավորությունների վրա ու աղջկասեր չեն, որ երեխայի վրա գոռալը նորմալ է, որ կնոջը չմեծարելը հասարակ բան, որ իր անձի ու միջավայրի նկատմամբ մաքրասիությունը «ձև» է, որ դասական երաժշտություն իմանալն ամոթ է ու դուստրերի հետ բակում որևէ խաղ խաղաղալը` խայտառակություն: Նորքի բարձունքում մեզ մեծացրած ծնողներս Փոքրիկ իշխանի պես ջրում ու խնամում էին հատուկ կերպ, որ խուլիգանական - բակային «դաստիարակությունը» չդառնա դոմինանտ ու չխեղի մեր իսկական էությունը: Մեզ ջրում էին սիրով, խոնարհությամբ ու կողքինի նկատմամբ ընդգծված հարգանքով.... Էսօր հայրիկիս հուղարկավորությունից անցավ 7 օր: Էս յոթ օրվա մեջ ես նորից հասկացա թե որքան անչափելի է իսկական, հզոր ծնողական սերը, և որքան անիմաստ մեր գոյը` թե չկա սեր ու շնորհակալություն: Պառակտված հայրենիքում, երբ բոլորը բոլորին թշնամի են ու քննադատ` ես կապրեմ հորս նման: Նա ԱՅԳԻ ԷՐ խնամում օր ծերության, ԽՍՀՄ լավագույն քիմիկոսներից մեկն անտրտունջ ծառ էր աճեցնում, այգուց բարիք ստանում, բաժին հանում ԲՈԼՈՐԻՆ ու երջանիկ ապրում իր դուստրերի հետ միասին: Ես ժայռ եմ` թեկուզ ճեղքված: Էդ ճեղքերում քամու բերած հողն անգամ ծիլ է տալու: #nazenihovhannisyan

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նազենին նշել էր, որ հայրն անմնացորդ նվիրումով էր վերաբերվում աղջիկներին։

«Երբ ես մեծացա ու դուրս եկա «մեծ» աշխարհ, շատ ծանր էի տանում այդ «աշխարհների» տարբերությունը. պարզվեց, որ տղամարդիկ հայհոյում են, հայրերն առավելապես թքած ունեն շատ պարտավորությունների վրա ու աղջկասեր չեն, որ երեխայի վրա գոռալը նորմալ է, որ կնոջը չմեծարելը հասարակ բան, որ իր անձի ու միջավայրի նկատմամբ մաքրասիրությունը «ձև» է, որ դասական երաժշտություն իմանալն ամոթ է ու դուստրերի հետ բակում որևէ խաղ խաղալը` խայտառակություն: Նորքի բարձունքում մեզ մեծացրած ծնողներս Փոքրիկ իշխանի պես ջրում ու խնամում էին հատուկ կերպ, որ խուլիգանական - բակային «դաստիարակությունը» չդառնա դոմինանտ ու չխեղի մեր իսկական էությունը: Մեզ ջրում էին սիրով, խոնարհությամբ ու կողքինի նկատմամբ ընդգծված հարգանքով....Էսօր հայրիկիս հուղարկավորությունից անցավ 7 օր»,– նշել էր դերասանուհին:

Նազենին ավելացրել էր, այդ յոթ օրվա մեջ նորից հասկացել է, թե որքան անչափելի է իսկական, հզոր ծնողական սերը։

Հիշեցնենք` մայիսի 24-ին Նազենի Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայրը մահացել է։

Լրահոս
0