00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդու իրավունքների պաշտպանը Մանվել Գրիգորյանի հարցով նամակ է ուղղել նախարարին

© Photo : Union of "Yerkrapah" official siteМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանը հաստատել է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից, և դա բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մանվել Գրիգորյանի հարցով այսօր առավոտյան նամակ է ուղղել Արդարադատության նախարարին, իսկ երեկ գիշերը այցելել է հիվանդանոց տեղափոխված Գրիգորյանին։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Թաթոյանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը գիշերը կոմայի մեջ է ընկել. մանրամասներ

«Ես արդարադատության նախարարին ուղղված նամակով, որն այսօր առավոտյան եմ ստորագրել, որովհետև այցը երեկ երեկոյան ենք արել, հարցեր եմ առաջադրել, մասնավորապես արդյո՞ք ՔԿՀ-ի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, և եթե կան, որոնք են դրանք, եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրելու հարցը»,– ասաց նա։

Պաշտպանը հաստատել է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից, դեղամիջոցներ ընդունելուց, այդ թվում՝ շաքարային դիաբետի հետ կապված, ինչը բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա։

ՄԻՊ–ը հայտնեց նաև, որ այս հարցով եզրահանգումներ կանի միայն ուսումնասիրություններն ավարտելուց հետո, բայց, քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, այդ հանգամանքը կաշկանդում է պաշտպանի աշխատանքը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, քանի որ նրան, իր կամքին հակառակ, «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

Адвокат Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
Եթե Մանվել Գրիգորյանը մեկ օր էլ բուժում չստանա, կարող է կոմայի մեջ ընկնել. պաշտպան

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը հունիսի 6–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Նույն օրը Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման միջոցով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0