00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել

© Sputnik / Armenuhi MkhoyanЮные гюмрийцы представили свое решение экологического вопроса области
Юные гюмрийцы представили свое решение экологического вопроса области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիները պատրաստվում են միանալ պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին։ Սկզբում նրանք յուրօրինակ թղթե տոպրակներ կպատրաստեն, իսկ հետո քաղաքի տարբեր թաղամասերից հին հագուստ կհավաքեն, կվերամշակեն ու գեղեցիկ տոպրակներ կկարեն։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Պոլիէթիլենային տոպրակները չեն շրջանցում նաև Գյումրին, ինչը մտահոգել է պատանի Սուրենին։ Նա դրանց դեմ պայքարելու յուրօրինակ գաղափար է մտածել ու իր շուրջ համախմբել համախոհներին՝ Լիդային, Լիանային, Լյուդվիգին ու Նարինեին: Բոլորը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի սաներն են:

Стена анекдотов в Гюмри - Sputnik Արմենիա
Տուն-տեղ վաճառեք, համեցեք Գյումրի. քաղաքն արդեն Անեկդոտների պատ էլ ունի

Նրանք մենտոր Օվսաննա Պապիկյանի օգնությամբ մշակել են մի ծրագիր, որը ներկայացվել է փոքր դրամաշնորհի: Խմբի նորարարական ու բնապահպանական ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման փորձնական ծրագրի շրջանակում, արժանացել է դրական գնահատականի և 150 հազար դրամ ստացել, որի շրջանակում պատանիները կպատրաստեն 250 թղթե տոպրակ։ Բայց այսքանով չեն բավարարվի։ Քոլեջի սաները որոշել են հետո նաև կտորից տոպրակներ կարել։

«Գյումրու տարբեր թաղամասերից հավաքելու ենք հին հագուստներ, վերամշակելու ենք ու ստանալու ենք գեղեցիկ տոպրակներ, որոնք երկար կծառայեն իրենց տերերին»,- Sputnik Արմենիային ասացին երեխաները:

Իսկ մինչ պատրաստ կլինեն կտորե տոպրակները, երեխաները մտածել են նաև թղթե տոպրակներին «լեզու» տալու մասին: Նրանք որոշել են բոլոր տոպրակները նկարազարդել, ավելին` գյումրվա բարբառով արտահայտություններ գրել տոպրակների վրա:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու բարբառով տոպրակներ
Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել - Sputnik Արմենիա
Գյումրու բարբառով տոպրակներ

«Այս ամբողջ գործընթացի մեջ ամենաբարդը թուղթ գտնելն էր։ Հատուկ ամրության «կրաֆտ» տեսակի թուղթ Գյումրիում չկա, և այն գնել ենք Երևանից»,- Sputnik Արմենիային ասաց Օվսաննան, որը ոչ միայն օգնել է երեխաներին ծրագրի մշակման, այլև տոպրակ պատրաստելու և թուղթ հայթայթելու հարցում:

Տոպրակներն առաջինը կփորձարկեն երեխաներն ու նրանց ծնողները:

«Առաջինը մենք պետք է օգտագործենք, հետո մյուսներին պետք է իրազեկենք ու առաջարկենք: Մեր իրազեկումից հետո բոլորը համաձայնում են պոլիէթիլենային տոպրակները փոխարինել նոր տոպրակներով»,- Sputnik Արմենիային ասաց 17-ամյա Սուրեն Սիմոնյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու բարբառով տոպրակներ
Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել - Sputnik Արմենիա
Գյումրու բարբառով տոպրակներ

Տոպրակների առաջին խմբաքանակը հանրությանը հասանելի կլինի հուլիսի 7-ին՝ ծրագրի մասին իրազեկող միջոցառման ժամանակ: Սկզբնական շրջանում տոպրակներն անվճար կտրամադրվեն առևտրի կետերին, մինչև հասարակությունը կսովորի դրանցից օգտվել: Խումբը, բացի այս ծրագրի շարունակականությունից, նախատեսում է հետագայում իր սեփական սոցիալական բիզնեսը ստեղծել:

Ի դեպ, մինչ ծրագրի մշակումը, երեխաները հարցումներ են անցկացրել նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում և համոզվել` մեր երկրում պոլիէթիլենային տոպրակների խնդիր նաև տուրիստներն են տեսնում:

Տվյալներ կան, որ Հայաստանում տարեկան մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Իսկ դրանք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում: Քայքայվելիս էլ վնասում են հողը, օդը, ջուրը, շրջակա միջավայրը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹղթե տոպրակներ պատրաստող երեխաները
Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել - Sputnik Արմենիա
Թղթե տոպրակներ պատրաստող երեխաները
Լրահոս
0