00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել. ովքեր են նրանք

© Photo : Кардашов Антон / АГН "Москва"Операция по уменьшению внутриглазного давления
Операция по уменьшению внутриглазного давления - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ինչին է ուղղվելու կառավարության տրամադրած հավելյալ 12 մլրդ դրամը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվող քաղաքացիների խումը կընդլայնվի։ Այս մասին Facobook սոցիալական կայքում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արդեն հայտնել էինք, որ այսօր ընդունած կառավարության որոշման համաձայն` առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։ Թորոսյանն, ի դեպ, այս պահին գործուղմամբ Շվեյցարիայում է գտնվում։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում

«Այսուհետ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբում կներառվեն նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ խմբում կներառվեն նաև ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները»,–ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց նաև, որ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը 230 000 էր, փաստացի այդ խմբում հիմա կընդգրկվի ևս 500 000 քաղաքացի։

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախարարությունը փորձում է համահարթեցնել բուժհիմնարկներում բուժծառայությունների իրական գործող ու պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները, որպեսզի «պացիենտը ստիպված չլինի գրպանից հավելյալ գումարներ վճարել»։

Պետությունը 1000 դրամով հողամաս վաճառեց. մարզադպրոցի տեղում նոր հյուրանոց կկառուցվի

Կառավարության այսօրվա ընդունած որոշումը վերաբերում է նաև մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններին։ Որոշման ընդունումից հետո, Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ, նրանց ծնողներից այլևս գումար չեն պահանջի հիվանդանոցում։

Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից

Լրահոս
0