00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

© Sputnik / Armenuhi MkhoyanРуководитель Государственной службы по безопасности пищевых продуктов Георгий Аветисян провел санитарные проверки в Гюмри (9 июля 2019). Гюмри
Руководитель Государственной службы по безопасности пищевых продуктов Георгий Аветисян провел санитарные проверки в Гюмри (9 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեորգի Ավետիսյանը դժգոհ է Գյումրիում տեսչական մարմնի շատ վատ աշխատանքից:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Սննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը: Սանիտարահիգենիկ պայմաններից զուրկ կետերն այսուհետ միս-մսամթերքի վաճառք պետք է իրականացնեն միայն համապատասխան չափորոշիչներով: Գյումրիում մսամթերքի վաճառքի կետերի թերություններին ու խնդիրներին այսօր անձամբ ականատես է եղել ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Դիտարկումն իրականացվել է Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը - Sputnik Արմենիա
Սննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

Վաճառվող միս-մսամթերքի, պանրի և ձկնեղենի` նույնիսկ անզեն աչքով ստուգումներից ՍԱՊԾ ղեկավարը սարսափած է: «Այսպիսի պայմաններում չի կարելի առևտուր անել: Հենց այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների։ Այն պնդումները,  թե 40-50 տարի մենք այսպես ենք արել, ու բողոքներ չեն եղել`սխալ են:

Արդյո՞ք մեր ուտելիքն անվտանգ է. ՀՀ կառավարությունը վերջնական պատասխանելու է այդ հարցին

Սրա հետևանքները զգալու են 10, 20 կամ 30 տարի հետո: Այսօր՝  21-րդ դարում, հակասանիտարական վիճակում միս վաճառել  առնվազն անթույլատրելի  է»,-դիտարկման ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գեորգի Ավետիսյանը` տեղեկացնելով,  որ Գյումրիում իրենց ստուգած ոչ մի կետում չեն պահպանվել կանոնները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը - Sputnik Արմենիա
Սննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

 

Նա նաև հավելեց, որ այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է նշված մսամթերքի վաճառքի կետերի աշխատանքը, մինչև սեփականատերերը  խնդիրները կլուծեն: Նշենք, որ հիմնական  խնդիրներից էր նաև սառնարան-ցուցափեղկերի բացակայությունը։

Գեղարքունիքում սատկած կովերի տերերը հատուկ են կենդանիներին տարել լճի ափ. նախարարի վարկածը

Պատասխանատուն անդրադարձավ նաև բացօթյա վաճառվող պանրին և ձկնեղենին: Նրա խոսքերով` վտանգավոր սնունդ չի վաճառվի, եթե գնորդ չլինի։ «Սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններում, բաց հատակին դրված վաճառվող ձուկը մարդիկ գնում են։ Ի դեպ, տեսանք, որ  վաճառվում է նաև սիգ, դա նաև բնապահպանական խնդիր է: Պանրի խնդիրը ևս լուրջ է, թեև պանրի հարցում մի փոքր հանգիստ ենք, քանի որ այն աղադրված  է, իսկ մեծ քանակությամբ աղի առկայությունը թույլ չի տալիս, որ սնունդը  շուտ փչանա։ Բայց, ամեն դեպքում, դրա լուծումն էլ պետք է գտնենք: Եթե  չլինի գնորդ, վաճառող չի լինի: Վաճառողը միշտ ձգտելու է ավելի քիչ  ծախսով, մեծ շահույթ ստանալ»,- ասաց Գեորգի Ավետիսյանը նշելով՝  կա իրազեկման խնդիր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը - Sputnik Արմենիա
Սննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

 

Պատասխանատուն հիշեցնում է, որ միսը պետք է  անասնաբուժի ներկայությամբ մորթվի, պետք  է տրվի անասնաբուժական համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա նոր միսը պետք է գա շուկա։ Արդեն շուկայում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետներն  այդ պահին անեն փորձաքննություն և  հասկանան` այդ միսը ենթակա  է վաճառքի, թե ոչ: «Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Գյումրիում ոչ մի կետում այս շղթան պահպանված չէ։ Առաջիկայում  դիտարկումներ  կարվեն նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմիններում, մշտադիտարկումները կշարունակվեն նաև վաճառքի կետերում»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը - Sputnik Արմենիա
Սննդի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

Ի դեպ, ՍԱՊԾ ղեկավարը  դժգոհեց  Գյումրիում տեսչական մարմնի շատ վատ աշխատանքից: «Հիմա եկել ենք հասկանանք`  ինչ խնդիրներ  կան, ու այդ խնդիրներին լուծում տանք: Սա  իրոք  թասիբի բացակայությունն է»,–ասաց նա:

Հավելենք, որ տնտեսվարողների հետ առաջ  եկած բոլոր խնդիրերն կքննարկվեն  ավելի ուշ, տեսչական մարմնի Գյումրու գրասենյակում:

Լրահոս
0