00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ներեցեք, սըր». ինչպես կանադահայ լուսանկարիչը «մերկացրեց» Չերչիլին

© AP Photo / CHARLES DHARAPAKПрезидент США Джордж Буш-младший у портрета бывшего премьер-министра Великобритании Уинстона Черчилля фотографa Юсуфa Каршa во время экскурсии по Национальному центру сохранения архивов (30 ноября 2004). Оттавa
Президент США Джордж Буш-младший у портрета бывшего премьер-министра Великобритании Уинстона Черчилля фотографa Юсуфa Каршa во время экскурсии по Национальному центру сохранения архивов (30 ноября 2004). Оттавa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենց խոսք է լինում Չերչիլի ու Հայաստանի մասին, բոլորը միանգամից հիշում են «Դվին» կոնյակը։ Սակայն քչերը գիտեն, որ Անգլիայի լեգենդար վարչապետի ամենահայտնի լուսանկարն արել է ոչ պակաս լեգենդար հայ լուսանկարիչը․․․ 17 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Յուսուֆ Քարշը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հիշու՞մ եք սըր Ուինսթոնի հայտնի դիմանկարը, որում քաղաքական գործչի խորաթափանց հայացքն ասես կարդում է, թե ինչ կա նայողի հոգում։ Այո՛,այո՛, հենց այդ դիմանկարն է պատկերված հինգ ֆունտ ստեռլինգի թղթադրամի վրա, որը Մեծ Բրիտանիան մոտ երեք տարի առաջ է շրջանառության մեջ մտցրել։ Այդ դիմանկարը բավականին հետաքրքիր պատմություն ունի։

Լուսանկարիչը, որ առյուծին էր ստիպում դիրքավորվել

1941 թվականի դեկտեմբերի 30-ին Չերչիլը Օտտավայում ելույթ ունեցավ, որից հետո նրան առաջարկեցին լուսանկարվել։ «Ինձ ոչ ոք չի զգուշացրել», - մռայլվեց քաղաքական գործիչը, բայց համաձայնեց ու վառել սիգարը։ Սակայն Յուսուֆ Քարշը կտրականապես դեմ էր սիգարին․ Չերչիլը բոլոր լուսանկարներում սիգարով էր։ Սկզբում լուսանկարիչը մոխրաման մոտեցրեց վարչապետին, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Հետո Քարշը կտրուկ մոտեցավ ու ասաց` ներեցեք, սըր, ու սիգարը հանեց վարչապետը բերանից։ Չերչիլը զարմացավ նման համարձակությունից, իսկ լուսանկարիչը, վայրկյան իսկ չհապաղելով, լուսանկարեց։

«Դու երևի կատաղած առյուծին էլ կարող ես ստիպել քարանալ ֆոտոխցիկի առաջ», - ասաց Չերչիլը։

Ի դեպ, նա հավանեց լուսանկարը։

Այդ լուսանկարը հիրավի հանրահայտ դարձրեց Յուսուֆ Քարշին։ Այն տպագրվեց «Life» ամսագրում, իսկ հետո հայտնվեց պաստառների, նամականիշների ու նույնիսկ պատմության գրքերի շապիկներին։ Այսօր աշխարհում ամենահայտնի ֆոտոդիմանկարներից է։

Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

Դրանից հետո կանադահայ լուսանկարիչը պատվերների տեղատարափի տակ հայտնվեց։ Նա լուսանկարում էր թագավորներին ու նախագահներին, Հռոմի պապերին ու տիեզերագնացներին, գիտնականներին ու գրողներին, դերասաններին ու երաժիշտներին։ Քարշի դիմանկարներն արված են անգերազանցելի վարպետությամբ ու արտացոլում են հերոսի ներաշխարհը։ Նա իր աշխատանքների մասին ասում էր․ «Յուրաքանչյուր մարդու մեջ գաղտնիք է թաքնված, իմ խնդիրն է բացահայտել այն։ Եվ այդ բացահայտումը տեղի կունենա (եթե ընդհանրապես տեղի ունենա) չնչին ժամանակահատվածում։ Մարդը կարող է ինչ-որ ակամա ժեստով, աչքերի փայլով կամ էլի որևէ կերպ վայր դնել այն դիմակը, որն առանձնացնում է յուրաքանչյուրիս արտաքին աշխարհից։ Լուսանկարիչը պետք է հասցնի այդ ժամանակահատվածում անել իր աշխատանքը, հակառակ դեպքում կպարտվի»։

Ինչպե՞ ս է Յուսուֆը հայտնվել Կանադայում

Արևմուտքում գործող անվանի հայերի մեծ մասի պես ХIX-XX դարերի սահմանին Քարշին հաջողվել է փրկվել թուքական յաթաղանից։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրա կյանքը թելից է կախված եղել։ Ընտանիքի անդամների մեծ մասին սպանել էին, քույրը սովից էր մահացել։ 14 տարեկանում նա ծնողների հետ ավելի քան մեկ ամիս քայլել է անապատով ու հասել Սիրիա։ Երկու տարի անց ծնողներին հաջողվել է գումար հավաքել ու տղային ուղարկել Կանադա, որտեղ ապրում էր նրա քեռին՝ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը։

Հանդգնության շնորհիվ ծնված. ինչպես հայ հանճար Քարշը լուսանկարեց Չերչիլին և Չե Գևարային

Յուսուֆը պատրաստվում էր բժշկական կրթություն ստանալ, բայց մինչ այդ ստուդիայում օգնում էր քեռուն։ Նաղաշը զարմիկի մեջ լուսանկարչի տաղանդ էր տեսել ու նրան Բոստոն էր ուղարկել՝ իր ընկերոջ, լուսանկարիչ և դիմանկարիչ Ջոն Գարոյի մոտ։ Այն ժամանակ Ջոն Գարոն Նահանգների Ատլանտյան ափի ամենահայտնի ու պահանջված լուսանկարիչներից էր։ Տղան ջանասիրաբար սովորում էր իր ուսուցչի մոտ ու յուրացնում մասնագիտության տեխնիկական նրբությունները։

Բոստոնում երեք տարի ապրելուց հետո նա նորից Կանադա վերադարձավ ու 1931 թվականին Օտտավայի կենտրոնում փոքրիկ ստուդիա բացեց։ Սկզբում գործերն այնքան էլ լավ չէին, բայց կամաց-կամաց մշտական հաճախորդների թիվն ավելացավ ու երիտասարդ լուսանկարչի աշխատանքները սկսեցին հայտնվել հեղինակավոր թերթերում։ Որոշ ժամանակ անց Քարշին բախտ վիճակվեց լուսանկարել մի կարևոր մարդու, և այդ լուսանկարը տպվեց կանադական ու բրիտանական մի քանի հայտնի պարբերականներում։

Կանադահայ Յուսուֆ Քարշի` Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը կզարդարի հոբելյանական նամականիշը

Այդ հաջողության շնորհիվ նա հնարավորություն ստացավ լուսանկարել ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որը Կանադա էր ժամանել։ Իր աշխատանքի ընթացքում նա ծանոթացել էր Կանադայի վարչապետ Մակքենզի Քինգի հետ, որի շնորհիվ հնարավորություն էր ստացել բազում հայտնի քաղաքական գործիչների լուսանկարել։ Ի դեպ, հենց Քինգն էր Չերչիլին առաջարկել լուսանկարվել։

Ռեկորդակիր Քարշը

Յուսուֆ Քարշը 2000 թվականին հայտնվել է «Գինեսի ռեկորդների գրքում»` որպես դիմանկարային լուսանկարչության ամենաանվանի վարպետ։ The International Who's Who պարբերականի համաձայն՝ նրան հաջողվել է լուսանկարել նախորդ դարի 100 ամենահետաքրքրական մարդկանցից 51-ին։ Այդ շարքում են Մուհամմեդ Ալին, Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, Ալբերտ Էյնշտեյնը, արքայադուստր Եղիզաբեթը, Ռոբերտ Ֆրոստը, Քլարկ Գեյբլը, Էռնեստ Հեմինգուեյը, Օդրի Հեփբերնը, Հովհաննես Պողոս II պապը, Ջոն և Ժաքլին Քենեդիենրը, Պաբլո Պիկասոն, Բերնարդ Շոուն, Յան Սիբելիուսը, Էնդի Ուորհոլը, Ալեն Պրոստը, դե, Չերչիլի մասին էլ չասենք:

CC BY-SA 3.0 / Yousuf Karash / Elizabeth II of UK 1947Յուսուֆ Քարշը նկարել է Եղիսաբեթ Երկրորդին
«Ներեցեք, սըր». ինչպես կանադահայ լուսանկարիչը «մերկացրեց» Չերչիլին  - Sputnik Արմենիա
Յուսուֆ Քարշը նկարել է Եղիսաբեթ Երկրորդին

Նրա աշխատանքներից շատերը քրեստոմատիկ են։ Անհնար է հաշվել Յուսուֆ Քարշի աշխատանքների հրապարակումների ու ցուցահանդեսների քանակը։ Անվանի լուսանկարչի դիմանկարները ներկայացված են համաշխարհային առաջատար թանգարանների մշտական ցուցադրություններում։

Ադամի ხაჭაპური–ը, կամ հայերեն ի՞նչ դաջվածք է ուզում անել ամերիկացի լուսանկարիչը

Լրահոս
0