00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կաթիլ ջուրն ու երկնքից թափվող կրակը. Բուսաբանականի տարածքի կեսից ավելին չի ոռոգվում

© Sputnik / Arayik MargaryanПожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван
Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության առաջին տարիներից սկսած` Երևանի բուսաբանական այգու ոռոգման համակարգը սկսել է շարքից դուրս գալ։ Բուսաբանական այգու չոռոգվող հատվածում էլ հրդեհը սկսել էր իր սև գործն անել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երևանի բուսաբանական այգում հրդեհված 12 հեկտար տարածքը այգու այն հատվածում է, որը, ցավոք, չի ոռոգվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Բուսաբանական այգում հրդեհ էր բռնկել հուլիսի 13–ին։

«Այգու 80 հա տարածքի կեսից ավելին չի ոռոգվում։ Ոռոգման համակարգը շարքից դուրս է եկել դեռ անկախության առաջին տարիներին և կապիտալ ներդրումներ են պետք, որպեսզի ոռոգում լինի։ Մեր այգում տեսախցիկներ կան, սակայն քիչ են. հրդեհված տարածքում տեսախցիկներ չկան։ Անվտանգության աշխատակիցներն էլ քիչ են. երկու աշխատակից ունենք 80 հա տարածքում։ Ամբողջ տարածքը վերահսկելու հնարավորություն չունենք»,– ասաց փոխտնօրենը։

Վարդանյանը հայտնեց, որ այս սեզոնին ևս երկու անվտանգության աշխատակից են ավելացրել, ուժեղացրել են վերահսկողությունը, բայց կարիք կա 6-8 աշխատակից ունենալու։ Իրենց միջոցներով որոշ տարածքներում կարողացել են կաթիլային ոռոգում իրականացնել կամ վնասված ոռոգման համակարգերը վերականգնել, սակայն ավելին անել չեն կարող. ֆինանսական միջոցներ չկան։

Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

«Մեկ հա–ում կաթիլային ոռոգման համար 1 մլն դրամ ներդրում է պետք, իսկ այգին այդքան միջոցներ չունի։ Մեր այգու ոռոգման համակարգը վերականգնելու համար ավելի քան 100 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ։ Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա` ծախսած ջրի համար մենք վճարում ենք այնքան, որքան մյուս ջրօգտագործողները»,–ասաց այգու փոխտնօրենը։

Նա հայտնեց նաև, որ այգու այն հատվածը, որտեղ տարբեր երկրներից ներմուծված արժեքավոր կամ էնդեմիկ բուսատեսակներն են, ոռոգումն ապահովված է։

Վարդանյանը նշեց նաև, որ Բուսաբանական այգու վերականգնման համար նախագիծ են մշակել և պատրաստվում են ներկայացնել կառավարությանը։

«Նախագծում ներառված է և՛ ոռոգման համակարգի, և՛ խոշոր ջերմակայանի կառուցումը։ Ամբիցիոզ ծրագիր է, եթե կարողանանք իրականացնել, բոլոր երևանցիները կհպարտանան Բուսաբանական այգով։ Բացի այդ, այգին տուրիզմի առումով էլ կարող է կարևոր վայր դառնալ»,– ասաց Վարդանյանը։

Пожар в квартале Сари Таг - Sputnik Արմենիա
Բացահայտված է «դարի խարդավանքը». ո՞րն է երևանյան հրդեհների պատճառը

Նա նշեց նաև, որ այգու ամբողջական վերականգնումը հնարավոր է 10 տարվա ընթացքում, քանի որ եթե անգամ անսահմանափակ գումար լինի, միևնույն է, ժամանակ է անհրաժեշտ, քանի որ գործ ունեն բույսերի հետ։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ Երևանի ոռոգման համակարգը, առհասարակ, վերանորոգման, թարմացման կարիք ունի։ Նրա խոսքով` խնդիրն այն է, որ Երևանի ոռոգման համակարգը 30-40 տարի առաջ է կառուցվել ու ամբողջությամբ այդպես էլ չի փոխվել։

«Ոչ ոք չի մտածում Երևանի ոռոգման համակարգը վերանորոգելու մասին։ Անհրաժեշտ է ոռոգման համակարգի խողովակները փոխել ու պլաստիկ խողովակներով փոխարինել դրանք, սակայն որևէ գործողություն չի արվում։ Պարզ է, որ հարավային քաղաք ենք, բուսականությունը ջրի կարիք է զգում, ու ոռոգման հարցն անպայման պետք է լուծվի»,–ասաց նա։

Մինասյանի խոսքով` ոռոգման հարցը մեկ օրում չի լուծվելու. ամենօրյա աշխատանք է պետք։ Ճարտարապետների պալատի նախագահը, նոր կառուցված շենքերի մասին խոսելով, նշեց, որ եթե դրանք սեփական են, ապա սեփականատերն ինքն է լուծում ոռոգման համակարգի` ինչպես կառուցելու հարցը։ «Կարծում եմ` պետությունը պետք է որոշակի պահանջներ դնի ու վերահսկի, որ ենթակառուցվածքների հարցը լուծվի որոշակի չափանիշներին համապատասխան»,–ասաց նա։

Sputnik Արմենիային ԱԻՆ–ից հայտնեցին, որ Բուսաբանական այգում հրդեհի առաջացման պատճառների հետաքննության արդյունքները դեռ չեն ամփոփվել։

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետ Սերգեյ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանում հրդեհների 97-98 տոկոսի պատճառը մարդածին գործոնն է։ Նա նշել էր նաև, որ ՏԻՄ–երը և այլ պատկան մարմինները պարտավոր են խոտածածկ տարածքներում ժամանակին խոտը հնձել, պարբերաբար ոռոգել տարածքը, որպեսզի խոտը չչորանա ու հրդեհի նյութ չդառնա։

Լրահոս
0