00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային

© Sputnik / Armenuhi MkhoyanАкушер-гинеколог Армен Мкртчян из Гюмри
Акушер-гинеколог Армен Мкртчян из Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ բժիշկն Արցախում ծառայելու ընթացքում միակն է եղել, որ կցված զենք չի ունեցել, որովհետև կյանք տվող է. մարդ չի կարող սպանել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 35 տարեկան մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդան մեկնելու և հանրահայտ բժիշկ Թոմ Քաթինային փոխարինելու առաջարկ է ստացել։ Sputnik Արմենիայի հետո զրույցում նա խոստովանեց, որ առաջարկն իրեն անակնկալի է եկել։

«Հերթապահության էի, հեռախոսազանգ ստացա, թե առաջարկում ենք փոխարինել Թոմ Քաթինային Սուդանում: Անակնկալից ասացի` 1-2 օր ժամանակ տվեք, չնայած հենց այդ պահին էլ 90%-ով համաձայն էի, քանի որ մարդասիրական առաքելությունն իմ տարերքն է. ինչքան կարող ես, պետք է օգնես մարդկանց»,- ասաց նա։

Մկրտչյանը Թոմ Քաթինային չի տեսել, բայց նրա մասին շատ է լսել։

2017 թվականին «Ավրորա» մրցանակաբաշխությունն աշխարհին հայտնի դարձրեց Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում գործող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի մասին: Նրան փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Քաթինան, որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները: Այդ ընթացքում հայ բժիշկը նրա փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմեն Մկրտչյան
Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային - Sputnik Արմենիա
Արմեն Մկրտչյան

Արմեն Մկրտչյանը ծնունդով Հրազդանից է, բայց արդեն ավելի քանի 2 տարի է` «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբարձ-գինեկոլոգն է։

Հետաքրքիր զուգադիպությամբ Մկրտչյանը Քաթինային ոչ միայն մարդկանց օգնելու ձգտումով է նման, այլև արտաքինով. երկուսն էլ բարձրահասակ են ու նիհար:

© Sputnik / Laura SarkisianԹոմ Քաթինան Հայաստանում
Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային - Sputnik Արմենիա
Թոմ Քաթինան Հայաստանում

«Ընկերներս կատակում են, որ եթե ճաղատ լինեի, լրիվ Քաթինան կլինեի,– ժպտալով ասում է նա:– Բայց երբեք չեմ փորձի համեմատվել այդ մեծության հետ, ոչ մի բանով: Պատերազմական ժամանակահատվածում նա իր ու ընտանիքի կյանքը վտանգելով է մարդկանց օգնել, հիմա հարաբերական անդորր է»:

Մկրտչյանն անկեղծանում է՝ դպրոցական տարիքում երազել է դիզայներ դառնալ, բայց ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ մարդ արարածին սիրելու պատճառով, իսկ հետո արդեն նոր կյանքի ծնունդն է նրան գրավել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմեն Մկրտչյան
Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային - Sputnik Արմենիա
Արմեն Մկրտչյան

«Երեխաներ շատ եմ սիրում, դժվար է փոխանցել այն զգացողությունը, երբ նոր էակներին օգնում ես ծնվել: Երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ ձեռքերիս մեջ նորածին հայտնվեց։ Երրորդ կուրսում էի, պրակտիկա էի անցնում Հրազդանում։ Դրանից հետո հաշվում էի ծնունդները, այնուհետև արդեն առօրյա կյանք դարձավ. օրը սկսվում է ծնունդներով, ավարտվում՝ ծնունդներով: Հիմա ամեն մի նորածնի իմն եմ համարում»,– պատմում է բժիշկը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմեն Մկրտչյան
Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային - Sputnik Արմենիա
Արմեն Մկրտչյան

Մկտչյանը կարծում է, որ աշխարհը մարդասիրության կարիք շատ ունի։

«Երբ տեսնում եմ պատերազմներն ու դրանց կողքին նման մարդասիրական ծրագիր՝ մի կողմից սպանում են, մյուսում ՝օգնում, ուղեղումս չի տեղավորվում: Ղարաբաղում ծառայության ընթացքում ես միակն էի, որ կցված զենք չունեի, ու երբ ասում էին, թե գոնե ինձ պաշտպանելու համար, ես պատասխանում էի՝ ես կյանք տվող եմ, մարդ չեմ կարող սպանել»,– ասաց բժիշկը։

Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում, խոստանում է այնտեղից նորից Գյումրի վերադառնալ. նրան Գյումրիում սպասողներ շատ կան:

Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում

Լրահոս
0