00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զինվորի բաժինը» կվերադարձվի պետությանը. դատարանը թույլ տվեց վաճառել Գրիգորյանի գույքը

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ն աճուրդով կիրացնի Մանվել Գրիգորյանին պատկանող անշարժ ու շարժական գույքն ու ստացված գումարը կփոխանցի պետբյուջե։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի մի մասի նկատմամբ կիրառված կալանքն ու այն աճուրդով վաճառել։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բժիշկները կայցելեն Մանվել Գրիգորյանին. նրան նորից կհետազոտեն

Հիշեցնենք, նման միջնորդությամբ դատարան էր դիմել ՊԵԿ–ը։

Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանի փաստաբանները ներկայացված միջնորդությունը քննարկեցին Մանվել Գրիգորյանի հետ ու ստացան նրա համաձայնությունը։

Դատավոր Մնացականյանը հայտարարեց, որ որոշումը վերաբերում է Գրիգորյանների ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության հաշվեկշռում առկա անշարժ ու շարժական գույքին։

«Տեղեկացնեմ ՊԵԿ–ին, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ձեռք բերված գումարը գերազանցի 1 միլիարդ 2 միլիոն դրամը, տեղեկացնել դատարանին` անդրադառնալու և մնացած գումարի հարցը լուծելու համար»,– ասաց դատավոր Մնացականյանը։

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանին, նրա կնոջն ու որդուն առաջադրված մեղադրանքի համաձայն, «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում 2018թ–ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ միլիոնավոր դրամների պահածոներ, մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, հագուստ,  УАЗ մակնիշի 8 ավտոմեքենա։

Генерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, նրան անդամահատություն է սպառնում. փաստաբան

2013-2018թթ.–ին ԵԿՄ–ին տրամադրված վերոհիշյալ գույքը վատնելու փաստով պետությանը պատճառված վնասը հաշվարկվել էր 1 մլրդ 255 մլն դրամ:

Ի դեպ, «Արա և Այծեմնիկ» ընկերության տնօրենը Գրիգորյանի որդի Արման Գրիգորյանն է, ով գտնվում է հետախուզման մեջ։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը դարձյալ ներկա չէր և նրա տեսակետն իմանալու համար պաշտպանները նրա հետ հանդիպելու ժամանակ խնդրեցին։ Դատական նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենք` Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշումը սարերի հետևում չէ

Նախաքննական մարմնի որոշմամբ կալանք էր դրվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրա։

Հիշեցնենք` դեռ անցած տարվա հոկտեմբերին նա դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Լրահոս
0