00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, սակայն պաշտպանները ծանուցում չեն ստացել

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նաև չեն հրավիրվել գործի մակագրման գործընթացին հետևելու։

ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, սակայն պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քոչարյանի պաշտպանական խումբը։

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

«Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Քոչարյանի գործը։ «Դատալեքս» համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին,–հայտնում են պաշտպանները։

Նշենք նաև, որ փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու։

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի պաշտպանները պարզաբանում էին տարածել`  նշելով, որ քանի դեռ ապահովված չի Քոչարյանի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, նա պետք է անհապաղ ազատ արձակվի։

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան

Մինչ այդ, հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել կրկին կալանավորել Քոչարյանին, նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գործը նոր դատավորի դեռ չէր մակագրվել, քանի որ Առաջին ատյանի դատարանը պաշտպաններին հայտնել էր, որ Վերաքննիչն այն իրեն չի փոխանցել։

Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Առաջին ատյանի դատարանը գրությամբ դիմել է Վճռաբեկին, քանի որ հենց Վճռաբեկի մոտ է գործը, որպեսզի գործը կամ դրա հավելվածն ուղարկի իրեն։ Փոլադյանը նշել էր, որ գործը պետք է նոր դատավորի մակագրվի, որպեսզի բոլոր մտահոգությունները փարատվեն։

Նշենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նրա դեմ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակում նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։

Հուլիսի 26–ին Քոչարյանի փաստաբանական թիմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու որոշման բեկանման դեմ։ Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Լրահոս
0