00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնդապետին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Կալանավորվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժանմունքի պետը՝ գնդապետ Մ.Մ.–ն:

Նա Ռուսաստանի կողմից հետախուզվողին թաքցնելու և նրան ՀՀ քաղաքացիություն տալու համար խոշոր չափի կաշառք է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի կողմից 7 տարվա հետախուզվողի են հայտնաբերել

«Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Նա 2014–ի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից  խուսափելու նպատակով ՀՀ ժամանելու մասին՝ թաքցրել է այս փաստը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, գնդապետը 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում  հանցանք կատարած անձ Վ.Մ.-ին թաքցրել է:

Այնուհետև գնդապետը Վ.Մ.-ի ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ։ Գնդապետը 2014թ.–ի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք ստացել է  առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար:

Дорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իրանի և Հայաստանի կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները հայտնաբերվել են Էջմիածնում

Բացի այդ, գնդապետը, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով` 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 334-րդ հոդվածի 1-ին մասով` հանցագործությունը պարտակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` կաշառք ստանալը,  182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` շորթումը։

Ոստիկանությունը դասալքության համար հետախուզվող 47-ամյա տղամարդու է կալանավորել
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժանմունքի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0