00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

© Sputnik / Armenuhi MkhoyanСъемная квартира семьи Есаян
Съемная квартира семьи Есаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու գիշերօթիկների փակման լուրը մտահոգել է այդ հաստատություններ այցելող երեխաների ծնողներին, մասնավորապես, բազմազավակ ընտանիքներին, ովքեր հաստատություն ուղարկելով երեխային նաև նրա «հացի խնդիրն» են լուծում։ Միաժամանակ, սոցիալական աշխատողները հրաժարվում են դառնալ խնամատար ընտանիքներ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եսայանների բազմազավակ ընտանիքը հիմնական օթևան երբեք  չի ունեցել ու մինչ օրս չունի՝ բնակվում է վարձով՝  կենցաղային պայմաններից զուրկ տանը: Նվարդը 5 երեխա  ունի: Ամուսինը մահացել է: Ավագ որդին, ով միակ  չափահաս երեխան է,  առողջական խնդիրների պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Ընտանիքի միակ եկամուտը նպաստն է: Կինն աշխատել չի կարող՝ ամենակրտսերը 6 ամսական է՝  չունի օգնող հարազատ: 5 երեխաներից 2-ը «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության»  սաներ  են: Հաստատության փակման մասին լուրը մոլորեցրել է Նվարդին. մինչ այս գոնե  ապահով էր, գիտեր՝ գիշերօթիկում երեխաները «կուշտ» են: Այժմ, չգիտի` ինչ պետք է անի:

© Sputnik / Armenuhi MkhoyanԵսայանների բնակարանը
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով  - Sputnik Արմենիա
Եսայանների բնակարանը

«Ես ի՞նչ անեմ, ո՞ւր  տանեմ երեխաներին: Տանը ոչ մի  հարմարություն չկա: Նունիսկ քնելու մահճակալ չունեն»,- ասում է տիկին Նվարդն ու շտապում Sputnik Արմենիային ցույց տալ հատակը, որի միաժամանակ որպես անկողին է ծառայում, որտեղ քնում են երեխաները: «Հաստատությունում մնալով իմ հոգսերս թոքր-ինչ թեթևանում էին: 5 երեխաներիցս  4-ը ապագա զինվոր են, ես ինչպե՞ս պետք է պահեմ  նրանց: էրեխեքս  տաք  տեղ ու սնունդ ունեին, ես էլ նպաստով մյուս խնդիրներն էի փորձում լուծել»,- ասաց նա:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆվարդ Եսայան
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով  - Sputnik Արմենիա
Նվարդ Եսայան

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: ՊՈԱԿ-ներց վստահեցնում են՝  դեմ չեն երեխաներին ընտանիք  վերադարձնելու գաղափարին, բայց ոչ  բոլոր դեպքերում  է  դա  ճիշտ ու  ընդունելի, բացի այդ, հաստատությունների լուծարումն իր հետ նաև գործազուրկների  թիվը կավելացնի: Նախարարությունից վստահեցնում են՝ հաստատությունների գումարը կուղղվի  գիշերօթիկի երեխաների ընտանիքներին։

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով  - Sputnik Արմենիա
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ

Խնդիրն առավել քան լուրջ է Գյումրիում՝ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն»-ը 71 աշխատակից և 63` սան ունի: Հաստատության աշխատակիցների խոսքով` նրանցից 34-ի վերադաձն ընտանիք հնարավոր չէ, քանի որ այդ երեխաների ընտանիքներում բացի այն, որ սոցիալապես անապահով են, նաև` բարոյահոգեբանական մթնոլորտն այն չի: Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը» 73 աշխատակից ունի: Այստեղ խնամվող երեխաների թիվը 68 է, նրանցից 44-ի վերադարձը ընտանիք ռիսկային է համարվում:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով  - Sputnik Արմենիա
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ

Այս  պահին անցած տարիների սեպտեմբերյան «իրարանցումը»  հաստատություններում չկա՝ հրահանգել են՝ նոր երեխաներ չընդունել։ Տվյալ նախագիծը  դեռ որոշում չի դարձել, սակայն բոլոր հրահանգները,  որոնք իրականացվում են ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից, խոսում են դրանց լուծարման մասին: Սա  աշխատակիցներին ոչ միայն սեփական աշխատանքը կորցնելու, այլ երեխաների ճակատագրի  մասին մտահոգության  առիթ  է տալիս: «Երկար տարիներ է աշխատում եմ այս հաստատությունում, հիմա մեզ  առաջարկվում է համակերպվել։

Детский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածինների մայրը հայտնաբերվել է

Գիշերօթիկի բարձագույն կրթություն ստացած մասնագետներին ուղղորդում են` գնացեք հավաքարար աշխատեք։ Խորհուրդ են տալիս զբաղվածության կենտրոն դիմել, որտեղ մարդիկ տարիներով հերթագրվում են ու ոչ մի աշխատանք չգտնելով՝ անգործ նստում։ Մենք ենք երեխաների ու  ընտանիքների հետ աշխատում ու գիտենք, թե  որն է երեխայի շահը: Թող գան հարցնեն կամ ցանկացած  ընտանիք  մտնեն, տեսնեն՝ արդյո՞ք երեխայի շահից է բխելու նրան ընտանիք  վերադարձնելը»,-նշում է  սոցիալական աշխատող Ալինա  Ադամյանը: Խոսելով խնամատար ընտանիքի  ինստիտուտի ու հաստատությունների աշխատակիցների, որպես խնամատար վերապատրաստվելու առաջարկի մասին,  հաստատության աշխատակիցները փաստում են՝  այդ  ինստիտուտը, հատկապես Շիրակի մարզում, չի գործի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին առաջարկվող տարբերակներից մեկը վերապատրաստումն է.աշխատակիցներին առաջարկել են  վերապատրաստվել և խնամատար ընտանիք դառնալ, սակայն բոլորը հրաժարվել են, քանի որ առաջարկը իրատեսական չեն համարում, քանի որ Գյումրիում, ոչ մեկը, այդ թվում` նաև սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքները, չեն համաձայնի իրենց երեխային խնամատար ընտանիք ուղղորդել, ոչ էլ այս պահին ընտանիքներն իրենք են պատրաստ ուրիշի երեխաներին հյուրընկալել իրենց տանը:

ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

«Ոչ մի ընտանիք չի հրաժարվի իր երեխայից՝ խնամատար ընտանիքին հանձնելու համար, կարող եք  հարցնել բոլոր ծնողներին, ոչ մեկը դա  թույլ չի տա, մյուս կողմից էլ, եթե  դա այդքան հեշտ է, ապա թող նախարարն իր օրինակով դա  ցույց տա,  թող նախարարության աշխատակիցներն իրենք  գան ու հաստատության սաներին խնամատար դառնան, երբ իրենք  այդ քայլն արեցին, մենք  էլ  կմտածենք այդ առաջարկի շուրջ»,-նշում է  Գայանե  Թորոսյանը:

Հաստատության աշխատակիցներն արձանագրում են որոշ երեխաներ, որոնք այս ընթացքում վերադարձել են ընտանիք, բայց նրանց հիմա կարելի է տեսնել աղբամանների մոտ` մուրացկանություն անելով:

Որտե՞ղ են Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երեխաները. մանրամասներ

Գիշեօթիկները փակման խնդրով զբաղվող ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած  հաղորդագրության մեջ  նշված է «նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելու և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելու համար։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրել և ապահովել երեխաների վերամիավորումն ընտանիքների հետ և կանխել նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ»։

Շիրակի մարզպետարանի  «Ընտանիքի, կանանց և  երեխաների իրավունքերի»  բաժնի պետ  Լիլիթ  Գորգինյանը նշում է՝ այս գործընթացքը նոր չէ՝  դեռ 2016 թվականից են հաստատություններում տեղյակ, որ նման գործընթաց կա։ Նրա խոսքով` հաստատություններն այս պահին դեռևս չեն լուծարվում, այն գործընթաց է, որը դեռևս պետք է մի քանի փուլով անցնի։

© Sputnik / Armenuhi MkhoyanԼիլիթ Գորգինյան
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով  - Sputnik Արմենիա
Լիլիթ Գորգինյան

 «Յուրաքանչյուր երեխայի համար իրականացվել է խորքային գնահատում, որից ելնելով ցերեկային բաղադրիչ  ընդգրկված երեխաները, որոնք սեպտեմբերի 1-ից չեն գալու հասատատություն ստանալու են աջակցության փաթեթ՝  յուրաքանչյուրին կտրվի այն, ինչի կարիքը կա, իսկ նրանց, ում դեռ ռիսկային կլինի վերադարձնել ընտանիքներ, կշարունակեն մնալ հաստատությունում: Նշանակում է` հաստատությունները կգործեն այս ընթացքում»,-նշեց Գորգինյանը:

Նշենք, որ  Գյումրու  երկու հաստատություններում 132  երեխայից, 60-ը ընդգրկված են ցերեկային բաղադրիչում և կարող են վերադառնալ ընտանիք, նրանց կտրամադրվի  համապատասխան աջակցություն (սնունդ, գումար, հագուստ), իսկ 72  երեխա կշարունակի  մնալ  հաստատություններում մինչև դեկտեմբեր, ավելի  ուշ նրանց ևս կփորձեն վերադարձնել ընտանիքներ, իսկ ամենառիսկային դեպքերի համար կստեղծվի ճգաժամային կենտրոն, որտեղ երեխաների մնալու առավելագույն ժամկետը 6 ամսից մինչև 1 տարի է:  Բա դրանից հետո ինչ են անելու։

Լրահոս
0