00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել

© Sputnik / Aram NersesyanПервоклассник Рубен Умуршатян
Первоклассник Рубен Умуршатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուբենն անհամբեր սպասում է դպրոց գնալուն, քանի որ ուզում է լավ սովորել ու տրակտորիստ դառնալ։ Երեխայի ընտանիքը, սակայն, դեռ չի պատրաստվել սեպտեմբերի 1–ին. գյուղում ապրողի համար հեշտ չէ մի տնից երկու երեխա դպրոց ուղարկելը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի 6–ամյա տղայի` Ռուբեն Ումուրշատյանի ուրախությանը չափ ու սահման չկա։ Վաղը` սեպտեմբերի մեկին, տղան առաջին անգամ է դպրոց գնալու։ Տղան ասում է, որ անհամբեր սպասում է դպրոց գնալուն, քանի որ լսել է` դրանից հետո արդեն մեծանում են։ Ռուբենը երեկ այցելել է դպրոց, տեսել իր դասարանը։

© Sputnik / Aram NersesyanՄարիամ Սահակյանը` Ռուբեն Ումուրշատյանի մայրը
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել - Sputnik Արմենիա
Մարիամ Սահակյանը` Ռուբեն Ումուրշատյանի մայրը

«Ճիշտ է, մանկապարտեզս ավելի սիրուն էր, քանի որ ռեմոնտ արած էր, իսկ դպրոցի շենքը հին է, բայց դպրոցն էլ եմ սիրելու։ Ուզում եմ դպրոց գնալ, որ շուտ մեծանամ ու տրակտորիստ դառնամ»,–մեզ հետ զրույցում ուրախ–ուրախ ասում է Ռուբենը։

«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար

Երբ մայրը խոհանոց է գնում, տղան թաքուն պատմում է, որ պապիկի գիրկը նստել ու տրակտոր վարել է փորձել։ Տրակտոր վարելը, տղայի խոսքով, հեշտ չէ, բայց մայրն ասել է` դպրոցում լավ սովորելու դեպքում` տրակտոր վարելը խաղ ու պար է լինելու։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ումուրշատյանի ընտանիքը
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել - Sputnik Արմենիա
Ռուբեն Ումուրշատյանի ընտանիքը

Ռուբենը նշում է, որ լավն այն է` իր բոլոր դասարանցիներին ճանաչում է, սակայն անհանգստանում է` տեսնես ո՞վ կնստի իր կողքը։ Նրա համար ամենևին էլ կապ չունի` տղա՞, թե՞ աղջիկ կլինի նա, կարևորն աշխույժ լինի։ Տղային ասել են նաև, որ բացի մանկապարտեզի իր ընկերներից, նաև մեկ նոր աշակերտ է լինելու իրենց դասարանում և այստեղ արդեն վերջինիս սեռը Ռուբենի համար կարևոր է։

Здание школы села Навур Тавушской области - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ

«Կուզեի նոր դասընկերս տղա լինի, որ հետը դասամիջոցներին խաղամ։ Այնպես չի, որ աղջիկների հետ չեմ խաղում, բայց տղաների հետ ավելի շատ խաղեր ես կարողանում խաղալ»,–ասում է նա։

Ռուբենը ևս մեկ պատճառ ունի դպրոց գնալուն անհամբեր սպասելու. մայրն ասել է` այդ օրը ոտքից գլուխ նոր հագուստ է հագնելու։ Նա, սակայն, համեստ տղա է, ու նշում է, որ նոր հագուստով չի «թիթիզանալու»` տղաները թիթիզ չեն լինում։

Մինչ տղան ուրախ–զվարթ սպասում է իր` դպրոց գնալուն, նրա մայրը` Մարիամ Սահակյանը, պատմում է, որ դեռ չեն պատրաստվել դպրոցին ու որևէ գնում չեն արել։

«Դե, սեպտեմբերի 1–ին բոլորն էլ ուզում են նոր հագուստ հագնել, նոր պայուսակ բռնել։ Բացի Ռուբենից, մեկ դպրոցական աղջիկ էլ ունեմ, որն էլ 4–րդ դասարան պետք է գնա։ Հեշտ չի միանգամից երկու երեխա դպրոց ճանապարհելը, քանի որ յուրաքանչյուրի համար առնվազն 50 000 դրամ պետք է` գրենական պիտույքների ու հագուստեղենի համար»,–ասում է Սահակյանը։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ումուրշատյանը
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել - Sputnik Արմենիա
Ռուբեն Ումուրշատյանը

Նրա խոսքով` սկեսրայրը գյուղում մի փոքրիկ խանութ ունի, սպասում են` մարդիկ վերջին 1-2 օրն էլ մի քիչ առևտուր անեն խանութից, որ գոնե գումար հավաքվի ու գնան Սևան քաղաք` գնումների։ Մայրը ժպիտով նշում է, որ եթե դպրոց գնացող այս երեխան էլ աղջիկ լիներ` «հեշտ կպրծնեին», մեծ քրոջ հագուստեղենով յոլա կգնային։ Նա պատմեց, որ գյուղում աշխատանք չկա` միակ աշխատատեղը մանկապարտեզն ու դպրոցն են։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ումուրշատյանի քույրերը
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել - Sputnik Արմենիա
Ռուբեն Ումուրշատյանի քույրերը

Աշխատատեղերի բացակայությունն էլ դրդում է տղամարդկանց մեկնել արտագնա աշխատանքի. իր ամուսինն էլ Ռուսաստանում է։

Ու մինչ մայրը խոսում է խնդիրների մասին` Ռուբենն անհամբեր հարցնում է` «մամ, անպայման նոր շորեր եմ հագնելու,  չէ՞»...

Լրահոս
0