00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոնք են լավագույն զբոսաշրջային ընկերությունները. «Արմենիա տուրիստիչեսկայան» կբացահայտի նրանց

© Sputnik / Aram NersesyanТрндез в Гарни
Трндез в Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քվեարկության թերթիկներն ուղարկվել են ոլորտի բոլոր ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև հնարավորություն է տրվել քվեարկել օնլայն:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մեզ համար շատ կարևոր է պետություն-մասնավոր հատված փոխգործունեությունը, որն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը: Մեր նպատակն է գնահատել ու բարձրացնել ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների դերը` նպաստելով դրանց աշխատանքի արդյունավետությանը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

© Sputnik / Asatur YesayantsՍուսաննա Սաֆարյանը
Որոնք են լավագույն զբոսաշրջային ընկերությունները. «Արմենիա տուրիստիչեսկայան» կբացահայտի նրանց - Sputnik Արմենիա
Սուսաննա Սաֆարյանը

Սեպտեմբերի 8-ին 6-րդ տարին անընդմեջ  կկայանա զբոսաշրջության ոլորտի «Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն կանցկացվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:

«Մրցանակաբաշխության էմոցիոնալ մասը պահպանելու համար այս տարի որոշվել է հաղթողներին նախապես չտեղեկացնել։ Մրցանակաբաշխության օրն իրենց ոլորտի կողմից ընտրված մարդիկ կիմանան, որ հաղթողները իրենք են»,-ասաց մրցանակաբաշխության արարողության ղեկավար Անահիտ Գևորգյանը:

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе  - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկները ապահովում են Հայաստանի զբոսաշրջային եկամուտների կեսը

Ներկայացնելով քվեարկության ընթացակարգը՝ Գևորգյանը նշեց, որ քվեարկությունը տեղի է ունենում երկու փուլով:

«Քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու զբոսաշրջության ոլորտում գործող յուրաքանչյուր  ընկերություն և անհատ: Քվեարկությունը խիստ վերահսկվում է կազմակերպիչների կողմից: Եթե քվեարկվել է իր իսկ ընկերության օգտին՝ այդ ձայնը չենք հաշվելու: Առաջին փուլում հնարավորություն է տրվում ներկայացնել անվանակարգերում առաջադրվածներին, իսկ հետո արդեն, ելնելով քվեարկության արդյունքներից, ներկայացվում է ընտրված լավագույն հնգյակը, որից հետո էլ ընտրվում արդեն բոլոր անվանակարգերի ներկայացվածների լավագույնները»,- նշեց Գևորգյանը:

Բաց քվեարկության արդյունքներով մրցանակաբաշխության օրը հայտնի կդառնան 15 անվանակարգերում առաջադրված լավագույն զբոսաշրջային ընկերությունները, կազմակերպություններն ու անհատները:

Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ

Քվեարկության թերթիկներն ուղարկվել են ոլորտի բոլոր ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև հնարավորություն է տրվել քվեարկել օնլայն՝«Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխության կայքէջի միջոցով:

Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիրը, տարվա էքսկուրսավարը, էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծը, ներգնա տուրիզմի տուրօպերատորը, Արցախի տարվա հյուրանոցը, տարվա առողջարանային քաղաքն ու այլ նոմինանտներ հայտնի կդառնան հենց մրցանակաբաշխության օրը:

© Sputnik / Asatur Yesayants«Արմենիա տուրիստիչեսկայայի» մամուլի ասուլիսը
Որոնք են լավագույն զբոսաշրջային ընկերությունները. «Արմենիա տուրիստիչեսկայան» կբացահայտի նրանց - Sputnik Արմենիա
«Արմենիա տուրիստիչեսկայայի» մամուլի ասուլիսը

Զբոսաշրջության կոմիտեի կողմից կշնորհվի նաև հատուկ մրցանակ «Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն  ուղղված լավագույն միջազգային լրագրողական նախագծի» համար:

«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը նշեց, որ շատ է կարևորում, որ հայկական լրատվամիջոցներն ակտիվ լինեն և քաղաքացիներին տեղեկացնեն ոչ միայն հայկական տեսարժան վայրերի, այլև տուրիստական մատչելի առաջարկների մասին:

sntU-KVcx7 - Sputnik Արմենիա
Փողի հետևից՝ կյանքերի գնով. զբոսաշրջային սեզոնին «կամիկաձե» վարորդներն օրերով չեն քնում

Փաշինյանը շեշտեց, որ իրենց ամսագիրը ոչ թե զարգացնում է զբոսաշրջության ոլորտը, այլև ներկայացնում է Հայաստանը ամբողջ աշխարհին:

«Անցած տարվա մեր ամսագրի շապիկներից մեկին տեղադրել էինք հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի լուսանկարը: Նա մեկ տարում, լինելով Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, շատ մեծ գովազդեց մեր երկիրը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ մեր լրատվամիջոցները պետք է ևս իրենց լուման ներդնեն զբոսաշրջության ոլորտը զարգացնելու գործում:

Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, թե շատ է քննարկվում, որ միջին աշխատավարձով ապրող հայը չի կարող իրեն թույլ տալ հանգստանալ Հայաստանում, քանի որ գները մատչելի չեն, Սուսաննա Սաֆարյանը պատասխանեց.

«Նշեմ, որ Վրաստանի մեր գործընկերների հետ մի փոքրիկ հետազոտություն ենք անցկացրել: Մենք համեմատեցինք միջազգային հյուրանոցների գները Հայաստանի և Վրաստանի գների հետ և պարզվեց, որ մեր հյուրանոցներն ավելի մատչելի են:

Հետագայում համեմատեցինք Սևանա լճի մոտակայքի և Վրաստանի ծովափնյա հյուրանոցների գները և հասկացանք, որ մենք ունենք մատչելի առաջարկներ»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ մեր քաղաքացիները հաճախ գնում են հայտնի հյուրանոցների առաջարկների հետքերով, որոնք ունեն բարձր գներ: Հայաստանում կարելի է գտնել մատչելի և լավ հյուրանոցներ, ուղղակի պետք է փնտրել:

Туристы у крепости Амберд - Sputnik Արմենիա
Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

Միաժամանակ Սաֆարյանը նկատեց, որ որոշ ծառայություններ մեզ մոտ թանկ են, օրինակ` թռիչքների արժեքները: «Կարծում եմ` այս ուղղությամբ իմ գործընկերները մեծ աշխատանք են տանում և մոտակա տարիներին կտեսնենք զգալի  տարբերություն »,-ասաց Սաֆարյանը:

Անահիտ Գևորգյանն էլ հավելեց, որ Վրաստանում ցանցային, 5 աստղանի հյուրանոցները չունեն այն որակն ու ծառայությունների մատուցումը, որը ունի Հայաստանը :

«Հավատացած եղեք, որ մեզ մոտ ծառայությունները բավականին բարձր մակարդակով են կազմակերպվում, քան Վրաստանում»,-ասաց Գևորգյանը:

«Արմենիա տուրիստիչեսկայան» մրցանակաբաշխության բոլոր հյուրերին կտրվեն արձանիկ-կրծքանշաններ: Հաղթող մասնակիցներին տրվող արձանիկները պատրաստվել են հայտնի քանդակագործ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա:

Նշենք, որ այս տարի միջոցառմանը կմասնակցի ավելի քան 500 մարդ, որոնք ներկայացնում են Հայաստանում զբոսաշրջության ոլորտը:

Միջոցառման պաշտոնական բացումը կանի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով:

 

Լրահոս
0