00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործով հերթական դատավորին ինքնաբացարկ կհայտնեն, բայց ոչ այս նիստին

© Sputnik / Asatur YesayantsСудья Анна Данибекян на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի անաչառության հարցում կասկածներ ունեն։ Այս մասին այսօր Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Сейран Оганян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ամենակարևորն այն է, որ Քոչարյանն ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան

«Հարգելի դատավոր, մենք ունենք կասկածներ Ձեր անաչառության հետ կապված, սակայն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար կսպասենք դատավարության հաջորդ փուլին։ Խնդիրն այն է, որ այսօր պետք է քննարկվի Քոչարյանի խափանման միջոցի հարցը և մենք չենք ուզում, որ ինքնաբացարկի քննությունը խանգարի խափանման միջոցի քննությանը»,–ասաց Ալումյանը։

Բողոքի ակցիա`դատարանի մոտ. Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին ոստիկանություն

Ի դեպ, նկատելի է, որ Քոչարյանը բարձր տրամադրությամբ է մասնակցում նիստին. դատավորի` Քոչարյանին ուղղված՝ «աշխատո՞ւմ եք» հարցին վերջինս հումորով պատասխանեց` «Հիմա՞։ Հիմա մեկուսարանում եմ»։

Իսկ մեկ այլ հարցի, թե դատարանի մեղադրական եզրակացությունը ստացե՞լ է արդյոք` Քոչարյանը պատասխանեց, որ շատ վաղուց և 2.5 ամիս սպասում է`երբ է քննվելու իր կալանքի հարցը։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը ներկա է նիստին

Հիշեցնենք, որ դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին նույնպես Քոչարյանի պաշտպանները պարբերաբար ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն նա չէր բավարարում միջնորդությունը։

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանին։

Լրահոս
0