00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին

© Sputnik / Asatur YesayantsШествие оппозиции в центре города (14 апреля 2018). Еревaн
Шествие оппозиции в центре города (14 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում վթարները շատացել են, ընդ որում, մահվան ելքով։ Ամեն օր իրար հետևից լսում ենք` մահացել են ավտովթարի հետևանքով կամ այրվել մեքենայի մեջ... Մահվան ելքով վթարների մեծամասնությունը բաժին է ընկնում խորհրդային շրջանի կամ արտասահմանյան մակնիշի հին ավտոմեքենաներին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Վարդան Ալոյան. Այդ ավտոմեքենաների տեղը վաղուց աղբանոցն է։ 30 տարեկան «Վազ 2106»–ը ոչ թե  ավտոմեքենա է, այլ իսկական «մահվան պատիճ»։ Արգելե՞լ ավտոմեքենաների շահագործումը, որոնք արդեն հին են։ Ընդվզում կլինի և, ամենայն հավանականությամբ, ոչ թավշյա։ Մյուս կողմից, հարյուրավոր մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում կամ մահանում ավտովթարներից։ Երևանի քաղաքապետարանն ուզում է մայրաքաղաքում առավելագույն արագությունը 60կմ/ժ–ից հասցնել 50–ի։ Ասում են` ավտովթարները շատ են, քանի որ ճանապարհներին մեքենաները շատացել են։

sntU-KVcx7 - Sputnik Արմենիա
Փողի հետևից՝ կյանքերի գնով. զբոսաշրջային սեզոնին «կամիկաձե» վարորդներն օրերով չեն քնում

Մեքենաները շա՞տ են։ Ի՜նչ եք ասում։ Արագ են քշո՞ւմ։ Դե լավ, էլի։ Լոս Անջելեսում, Մոսկվայում կամ Գերմանիայի ճանապարհներին ավտոմեքենաների քանակությունը տեսե՞լ եք։ Գերմանացին դուրս է գալիս մայրուղի և մեքենայից «քամում» առավելագույնը։ Բայց այնտեղ ավտովթարներն, այն էլ մահվան ելքով, ավելի քիչ են։ Ինչո՞ւ։ Արդեն այլ հարց է։

Վերջերս Թբիլիսիից տաքսիով տուն էի վերադառնում։ Ճանապարհին վրացի վարորդը սկսեց պատմել տպավորությունները. «Ձեզ մոտ ավելի վատ են սկսել քշել։ Որտեղ ասես խախտում են անում։ Ընդ որում, եթե նախկինում ջիպերն ու թանկարժեք ավտոմեքենաներն էին խախտում երթևեկության կանոնները, ապա հիմա սարսափելի վատ են քշում «Ժիգուլիները» և «Օպելները»։ Կարո՞ղ եք բացատրել` ինչ է կատարվում»։

– Կարճ ասած, առանց լիրիկական զեղումների` թանկարժեք ավտոմեքենաներ քշում էին նախկին իշխանության կողմնակիցները։ Այժմ նրանց համար խառը ժամանակներ են, ուստի սսկվել են` «շառից, փորձանքից հեռու»։ Իսկ «Ժիգուլի» վարում են ներկա իշխանության կողմնակիցները։ Ինչպես ցույց տվեցին ընտրությունները, վերջիններն ավելի շատ են։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Ծանոթ վարորդ ունեմ։ Ոչ, տխրահռչակ Պողոսը չէ։ Անունը Լիպարիտ է կամ ուղղակի Լիպո։ 1998թ–արտադրության «Օփել Աստրա» է վարում։ Մի քանի հարյուր հազար դրամի կուտակած տուգանքներ ուներ։ Մեկ տարի առաջ նոր իշխանությունը գրչի մի շարժումով չեղարկեց նրա պարտքը։ Բայց ճանապարհային երթևեկության կանոնները նախկինի նման խախտում է։ Անցած տարվա ընթացքում պակաս տուգանքներ չի կուտակել։ Վստահ է` մյուս ընտրություններից առաջ էլ այդ գումարը կզրոյացվի։ Ամեն անգամ, երբ նստում եմ նրա մեքենան և կապում անվտանգության գոտին, լսում եմ. «Պետք չի, մի վախեցիր, մեզ ոչ ոք ոչ մի բան չի ասի»։

– Չեմ վախենում, ուղղակի գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հիսուս Քրիստոսը չէ, – մի անգամ էլ չդիմացա և նյարդերս տեղի տվեցին։

– Ի՞նչ ես ուզում դրանով ասել, – հարցրեց Լիպոն։

– Այն, որ մեքենադ արդեն փտել է, անվտանգության բարձիկներ վաղուց չկան, եթե վթար լինի, այն ջարդուփշուր կլինի։ Լավագույն դեպքում հաշմանդամ կդառնաս։ Եթե նույնիսկ Փաշինյանն էլ քեզ այցելի ու ասի «կանգնի՛ր ու քայլի՛ր», չես կարող կանգնել ու քայլել։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել

Ինչի՞ համար է այս խոսակցությունը։ Նրա համար, որ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արման Փամբուխչյանը, որոնք առաջարկում են քաղաքացիներին իրավունք տալ բջջային հեռախոսով նկարել  ճանապարհային երթևեկության կանոնները և լուսանկար/տեսանյութ տրամադրել ոստիկանությանը. լիովին  ճիշտ են։ Այո, Գերմանիայի մայրուղիներում քշում են 200 կմ/ժ արագությամբ, որովհետև դա թույլատրված է։ Բայց այնտեղ, որտեղ նշան է դրված, որը սահմանափակում է արագությունը մինչև 30 կմ/ժ, վստահ եղեք` բոլորը կվարեն հենց այդ արագությամբ։ Եվ եթե տեսնում են «շրջադարձ միայն ձախ» նշանը, ապա նրանց մտքով անգամ չի անցնի շրջվել աջ, քանի որ այդպես ավելի արագ կհասնեն աշխատանքի։

Որովհետև նույնիսկ եթե ղեկին նստած է ոչ թե բնիկ բավարիացի, այլ Աֆղանստանից ներգաղթյալ, ապա նա հստակ գիտի, որ հետևից գնացող ավտոմեքենան հավանաբար կնկարի խախտումը և կուղարկի համապատասխան մարմիններին։ Եվ շուտով նա այնպիսի ահռելի տուգանք կստանա, որ արագ քշելու ցանկությունը միանգամից կվերանա։ Ինչպես ասում էր Օրուելը. «Մեծ եղբայրը հետևում է քեզ»։ Ահա թե ինչու գերմանացիների մոտ ավտովթարներն ավելի քիչ են։

Կառավարությունը նոր համաներում է ծրագրում. տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ–տուգանքներից

Տարբեր կերպ կարելի է վերաբերվել խոսակցություններին, որ այդ օրենքը մեր քաղաքացիներին կվերածի «գործ տվողների» և մատնիչների. ոմանց համար «գործ տվող», մյուսների համար` ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդ։

Ժամանակին անեկդոտ կար։

Երևանյան լճի ափին հանցագործի արտաքինով մի տղամարդ է նստած, խոտ է ծխում, թուլանում։ 20 մետր այն կողմ տղամարդ է խեղդվում.

Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատգամավորն առաջարկում է զեղչ սահմանել պարտաճանաչ վարորդների համար

– Օգնեցե՜ք, փրկե՜ք, խեղդվում եմ,- գոռում է տղամարդն ու  անցնում ջրի տակ։ Նրան լողալով մոտենում են փրկարարները.

– Ո՞վ է այստեղ խեղդվում, ո՞վ էր օգնություն կանչում, – հարցնում են ափին նստած քաղաքացուն։

– Ոչ ոք չի խեղդվում, ոչ ոք ձեզ չի կանչել։

Փրկարարները հեռանում են։ Ջրի տակից վերջին անգամ հայտնվում է խեղդվողի գլուխն ու հնչում օգնության վերջին կանչը. «Օգնեցե՜ք»։

Ափին նստած տղամարդը շուրջբոլորն է նայում և, ձայնը ցածրացնելով, սաստում.

– Եղբայր, ավելի խորը սուզվիր, քեզ այստեղ փնտրում են։

Նախագահը, վարչապետն ու մնացածը մեղավոր չեն. ի՞նչ անել, որ փոփոխությունը նկատելի լինի

Այնպես որ օրենքի նկատմամբ վերաբերմունքը յուրաքանչյուրի գործն է։ Միայն ասեք` ինչպիսի՞ մտածողությամբ քաղաքացիական հասարակություն եք ուզում ունենալ։

Լրահոս
0