00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

© Sputnik / Armenuhi MkhoyanАвтор идеи гостевого дома из сена в селе Гарнарич Армен Игитян
Автор идеи гостевого дома из сена в селе Гарнарич Армен Игитян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքից գյուղ տեղափոխված երիտասարդի պատմությունը շատերին գուցե հայտնի հեքիաթը հիշեցնի, բայց Արմեն Իգիթյանի կառուցած ծղոտե տները պատրաստ են դիմանալ ոչ միայն քամուն, այլև շոգին ու ցրտին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Արփի լճի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Վրաստանին սահմանակից Գառնառիճ համայնքն իր վայրի բնությամբ այնքան է գրավել Արմեն Իգիթյանին, որ նա 2 տարի առաջ որոշել է Գյումրուց տեղափոխվել գյուղ և կյանքի կոչել իր բիզնես գաղափարը` բնական նյութերից տուն կառուցել և դարձնել հյուրատուն։

«Նախկինում Գյումրու բնակիչ էի, հիմա` այս գյուղի: Որոշել եմ զբաղվել ֆերմերությամբ ու տուրիզմով: Այստեղ հանգիստ է, օդը` մաքուր, հնարավորություն էլ շատ կա: Առայժմ մենակ եմ գյուղ եկել, ընտանիքս հետո կտեղափոխեմ»,- Sputnik Արմենիային պատմեց Արմենը, որը մինչ Գառնառիճ տեղափոխվելը ուսումնասիրել է տարածքի գյուղերը և ամենաշատն այս գյուղն է հավանել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳառնառիճ տանող ճանապարհ
Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել - Sputnik Արմենիա
Գառնառիճ տանող ճանապարհ

Գառնառիճի հին ու խալխված տների կողքին հիմա նա կառուցում է նորը՝ Հայաստանում դեռ նմանը չունեցող տեխնոլոգիայով։ Փայտե կոնստրուկցիայով, ծղոտե տան նախագծից մինչև շինարարական աշխատանք ու կահույք սեփական ձեռքերով է պատրաստում։ Շինարարության նորարարությունն այն է, որ կառույցի համար շինանյութ են ծառայում ծղոտն ու կավը։ Ամեն ինչ` բնական նյութերից։ Արմենը մտադիր է շինարարության ավարտից հետո տունը ևս կահավորել բնական նյութերով։

Эко-гостевой дом в Мартуни - Sputnik Արմենիա
Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

Նա որպես հումք օգտագործում է տարածաշրջանում աճեցրած հաճարի ծղոտները։ Հյուրատան համար օգտագործվել է 400 հակ ծղոտ։ Ասում է՝ հատուկ՝ հորիզոնական դասավորությունն ու շաղախը, որում նաև տուֆի փոշի է օգտագործվում, ոչ միայն մեկուսացնում են ցրտից ու շոգից, այլև ձայնամեկուսացում են ապահովում։

Երիտասարդը վստահ է` խստաշունչ ձմեռ ունեցող տարածաշրջանի համար այս տեխնոլոգիան շատ լավն է ու կարող է ջերմամեկուսացում ապահովել անգամ մինչև 45 աստիճան ցրտին։

«Հետագայում նաև նպատակ կա էկոտուրիզմի զարգացման համար բնական մթերքներով սնունդ ապահովել հյուրերի համար, տարածքում ձիարշավներ և սիրողական ձկնորսություն կազմակերպել: Այս հյուրատնից կօգտվեն նաև համայնքի բնակիչները. կիրացվի նրանց սնունդը»,- ասաց Արմենը։

Հիմա նա 2 տուն է կառուցում, յուրաքանչյուրը` 6 մարդու համար: Տեղադրվելու են արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ:

Церемония подписания соглашения с Фондом регионального развития Армяно-китайских отношений (26 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

Մաքուր օդ ու բնություն. ամռանը` զով, ձմռանը` առատ ձյուն, ու այս ամենի կողքին՝ բնական նյութերով կառուցված հյուրատուն։ Երիտասարդը վստահ է, որ թե՛ ձմեռային, թե՛ ամառային զբոսաշրջության սիրահարները գոհ կհեռանան էկոտներից, մանավանդ որ բնությունն ու Արփի լիճն էլ իրենց գեղեցկությամբ կգայթակղեն Գառնառիճում հայտնվածներին։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, այնպես որ հենց այս ձմռանն էլ պատրաստ կլինեն դիմավորել զբոսաշրջիկներին։

Արմենը նախաձեռնությունն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան - Sputnik Արմենիա
1/9
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
© Sputnik / Armenuhi MkhoyanԳառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան - Sputnik Արմենիա
2/9
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
© Sputnik / Armenuhi MkhoyanԾղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
3/9
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ
© Sputnik / Armenuhi MkhoyanԾղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
4/9
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ
© Sputnik / Armenuhi MkhoyanԾղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
5/9
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ
Արմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ - Sputnik Արմենիա
6/9
Արմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ
© Sputnik / Armenuhi MkhoyanԾղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
7/9
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
© Sputnik / Armenuhi MkhoyanԳառնառիճ, Շիրակի մարզ
Գառնառիճ, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
8/9
Գառնառիճ, Շիրակի մարզ
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ
Արփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ - Sputnik Արմենիա
9/9
Արփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ
1/9
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
2/9
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
3/9
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ
4/9
Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ
5/9
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
6/9
Արմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ
7/9
Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
8/9
Գառնառիճ, Շիրակի մարզ
9/9
Արփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ
Լրահոս
0