00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասանի հոգեզավակը վստահ է, որ Ջիգարխանյանը երիտասարդացել է 15 տարով, իսկ նրա վերջին կինը կարծում է, որ նա չափազանց վատ, աղետալի տեսք ունի։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3–ին նշում է իր 84–ամյակը։ Այդ առիթով նրա տրամադրության և առողջական վիճակի մասին չափազանց հակասական գնահատականներ են հնչել։ Teleprogramma.pro կայքի թղթակիցները շփվել են նրա հոգեզավակ Ստեփան Ջիգարխանյանի և նախկին կնոջ` Վիտալինա–Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, որոնց կարծիքները, մեղմ ասած, խիստ տարբեր են։

View this post on Instagram

A post shared by Steve (@s_jigro) on

«Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը հիանալի է։ Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա 10-15 տարով երիտասարդացել է։ Ես դա կապում եմ Տատյանա Սերգեևնայի հետ վերամիավորվելու զգացմունքային հակասթրեսի հետ։ Նա շատ խնամված տեսք ունի։ Չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ Ջիգարխանյանի հետ կես տարի առաջ, նա հիմա հաճախ է զբոսնում այգում։ Նրա ինքնազգացողությունը շատ լավ է, դեղեր է ընդունում, հետևում բժիշկների ցուցումներին», – պատմել է Ստեփանը։

Съемки фильма Немец в Минске - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է այցելել Հայաստան. Արթուր Սողոմոնյանը բացել է փակագծերը

Միաժամանակ դերասանի վերջին կինը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, հավաստիացրել է, որ նա հիշել է նախկին ամուսնու ծննդյան օրը, բայց Ջիգարխանյանին շնորհավորելու հնարավորություն չի ունեցել։

«Ես քաղաքակիրթ մարդ եմ, հարգում եմ իմ անցյալը և կենսագրությունը։ Եվ, իհարկե, հարգում եմ նախկին ամուսնուս։ Անշուշտ, հիշում եմ նրա ծննդյան օրը։ Հիմա Պրոխոր Շալյապինի հետ հյուրախաղերի եմ Կալինինգրադի ֆիլհարմոնիայում, ուստի չեմ կարող շնորհավորել», – ասել է Վիտալինան։

Հարցին, թե ինչպես է Վիտալինան վերաբերվում այն փաստին, որ Ջիգարխանյանը վերադարձել է նախկին կնոջ մոտ, Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան պատասխանել է. «Կարծում եմ, որ նա ոչ մի տեղ էլ չի վերադարձել։ Նա հնարավորություն չունի ընտրել իր շրջապատի մարդկանց։ Ուստի պետք չէ ինչ–որ որոշումներ ընդունել նրա փոխարեն, նա հրապարակավ ոչ մի անգամ նման բան չի ասել։ Ջիգարխանյանի փոխարեն գրում են, նրա փոխարեն խոսում և հրապարակում լուսանկարները, որոնցում նա շատ վատ տեսք ունի»։

Վիտալինան նշել է, որ Ջիգարխանյանը կարծես 20 տարով ծերացել է այս երկու տարվա ընթացքում։

View this post on Instagram

A post shared by Steve (@s_jigro) on

«Ուղղակի համեմատեք նրա լուսանկարները Instagram–ում երկու տարի առաջ և այն, ինչ տեսել եք երեկ։ Ինձ թվում է, որ նա սարսափելի տեսք ունի», – ասել է Վիտալինան։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, որ Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի հետ։ Սեպտեմբերի 18-ին համացանցում հայտնվեց Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի համատեղ լուսանկարը, որը հրապարակել էր Տատյանայի որդին` Ստեփանը։ «Ավելացնելու բան չկա։ Հասկանալի է`կես դար ամուր կառուցածը ոտքով չի փլվի, այն էլ պատահական մարդկանց պատճառով»,– լուսանկարին կից գրել էր նա։

© Photo : Instagram / s_jigroԱրմեն Ջիգարխանյանն ու իր հոգեզավակը` Ստեփանը
Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանն ու իր հոգեզավակը` Ստեփանը

Արմեն Ջիգարխանյանը դերասանուհի Տատյանա Վլասովայից բաժանվել էր 2015թ. սեպտեմբերին: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայի հետ հարցազրույցը, որում կինը պատմել էր Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին:

2017 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները սկսեցին քննարկել Ջիգարխանյանի ու Վիտալինայի բաժանման թեման, որը հանգուցալուծվեց 2018 թվականի նոյեմբերին, երբ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։

Լրահոս
0