00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են սովորում Երևանի հատուկ դպրոցներում. 60 տոկոսը հատուկ պայմանների կարիք չունեն

© Sputnik / Aram NersesyanШкольники перед входом в школу села Коти
Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան հատուկ դպրոցներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքներն ուղղակի անհավատալի են։ Ծնողներն իրենց առողջ երեխաներին հատուկ դպրոց են տարել հանուն 2-անգամյա սննդի։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանյան հատուկ դպրոցներում սովորող ավելի քան 1000 աշակերտից 600–ը կրթության հատուկ պայմանների կարիք չունեն։ Այս մասին են վկայում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալները, որոնց համաձայն` 2018-19թթ ուսումնական տարվա ընթացքում երևանյան հատուկ դպրոցներում գրանցված է եղել 1083 աշակերտ, բայց 2019–2020 ուսումնական տարվա սկզբին Երևանի 6 հատուկ դպրոցներ է հաճախել ընդամենը 462 աշակերտ։

Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Տանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն

«2019-2020 ուսումնական տարում Երևանում գործող հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները»,– ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվել էր 2019թ. գարնանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։

Այս ուսումնասիրությունը պարզել էր, որ, օրինակ, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 16 հատուկ դպրոցում սովորող 200 երեխաներից տեսողական խնդիրներ ունեն միայն 19-ը։ Մյուսներին ծնողներն այս դպրոց են բերել սոցիալական պայմաններից դրդված, քանի որ դպրոցը երկարօրյա է, ու երեխաներն այստեղ նաև սնունդ են ստանում։

Այս բացահայտման արդյունքում հատուկ դպրոցը վերածվել է սովորական հիմնական դպրոցի, որտեղ այսուհետ սովորում են 1-9-րդ դասարանի աշակերտներ։

Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից

Հատուկ դպրոցում 10-12–րդ դասարաններում սովորող երեխաներին, սակայն, նախարարությունը հնարավորություն է տվել շարունակել ուսումն ու ավարտել դպրոցը։

Անապահով ընտանիքների երեխաները ևս այս տարի կկարողանան գրեթե ամբողջ օրը մնալ ու սնվել դպրոցում։

«Սահմանվել է, որ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը դպրոցն իրավունք ունի սովորողների կրթությունը կազմակերպել երկարօրյա ռեժիմով՝ սովորողներին ապահովելով օրական 2-անգամյա սննդով»,– հայտնեցին նախարարությունից:

После занятий - Sputnik Արմենիա
Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները

Միաժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ իրականացրել է դպրոցում սովորող երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում` պարզելու, թե ինչ պես կարող է պետությունն աջակցել անապահով ընտանիքների երեխաներին` նրանց կրթությունը սովորական դպրոցներում շարունակելու համար։

Ինչ վերաբերում է տեսողության խանգարումներ ունեցող 19 երեխաներին, ապա նրանք տեղափոխվել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։

Հետաքրքրական է, որ այս 19 աշակերտների ավելանալով, դպրոցում սովորող երեխաների թիվն այս տարի ոչ միայն չի ավելացել, այլ հակառակը` նվազել է։ Եթե անցյալ տարի այս դպրոցում 87 երեխա էր սովորում, ապա այս տարի` միայն 59։ Բանն այն է, որ նույն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այստեղ սովորող երեխաների շուրջ 50 տոկոսը նույնպես տեսողության խնդիրներ չունեն։

Գրեթե նույն վիճակն է բացահայտվել նաև երևանյան մյուս հատուկ դպրոցներում։ Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիրում անցյալ տարի գրանցված 193 երեխայի փոխարեն այս տարի միայն 98-ն է սովորում։ Հանրապետական N 1 հատուկ դպրոցում նախկինում սովորող 66 երեխայի փոխարեն մնացել են 44–ը։

Հայաստանի դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ «Արմաթ» լաբորատորիաներ կգործեն

 

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցում սովորող երեխաների թիվը 73–ից նվազել է և հասել 61–ի։

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում աշակերտների թիվը 130-ից նվազել է 120-ի։

Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցում երեխաների թիվը 80–ից դարձել է 72։

Հիշեցնենք` կրթական ոլորտում այս բացահայտումներն ու դրանց արդյունքում կատարված փոփոխություններն իրականացվել են համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու ծրագրի շրջանակներում։

Լրահոս
0