00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցТрехсторонняя встреча В.Путина с И.Алиевым и С.Саргсяном
Трехсторонняя встреча В.Путина с И.Алиевым и С.Саргсяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որն ակնկալում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել հանձնաժողով:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հարցին:

Президент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգնա այդ հանձնաժողով, թե ոչ: Բոլորը գիտեն՝ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: Սակայն այլ հարց է առհասարակ այդ հանձնաժողովի ստեղծումը. կարծում եմ՝ աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հանձնաժողով, որտեղ դու հաղթել ես: Բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում այս առումով, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,-ասաց նա:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ՊՆ–ում հրաժարականների առիթ կդառնան

Նրա խոսքով՝ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնելու փոխարեն, ճիշտ կանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քննի: Շարմազանովը նշեց, որ անհրաժեշտ է Փաշինյանին հրավիրել այդ հանձնաժողով ու պարզել նրա հայտարարությունների աղբյուրը:

«Երբ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դարձնելու համար և ՌԴ-ի լուռ համաձայնությամբ, որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան: Այս ամիսների ընթացքում հանձնաժողովն ում ասես հրավիրում է, բացի Փաշինյանից, որը տվել է ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան»,-ասաց նա:

Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը

ՀՀԿ խոսնակը նշեց, որ ակնհայտ է՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ֆարս են, և նրանց նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որ ստվեր գցեն հաղթանակի վրա:

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ նույնիսկ ակնկալում է Սերժ Սարգսյանին  հանձնաժողով հրավիրել ու մերժում չստանալ։

2019թ.–ի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը հայտարարել էր, որ «հասունացել է 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Քննիչ հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրահոս
0