00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա

© Sputnik / Astghik SukiasyanЗдание Ереванского цирка
Здание Ереванского цирка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կրկեսի նոր շենքը կառուցելու համար ահռելի աշխատանք է կատարվել։ Մնում է միայն ներքին հարդարման աշխատանքները ավարտին հասցնել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Երևանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։

«Շինարարական աշխատանքների ընթացքում երբևէ դադար չենք ունեցել։ Թե՛  ֆինանսապես, թե՛ տեխնիկապես ապահովված ենք։ Նախագծում դրական իմաստով որոշակի փոփոխություններ են եղել։ Քանի որ այժմ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, մենք փորձում ենք հետ չմնալ դրանցից` ձեռք բերելով արդիական ու գերժամանակակից սարքավորումներ»,-ասաց նա։

Այս պահին ամբողջովին ավարտել են շենքի կառուցապատման աշխատանքները։ Առաջիկայում կլուծվեն նաև մի քանի տեխնիկական հարցեր, և կմնա միայն շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կրկեսի նոր շենքը
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի նոր շենքը

Դահլիճի համար նախատեսված նստարանների մի քանի նմուշ արդեն պատրաստ է։ Այժմ քննարկում են, փորձարկում, թե դրանցից որն ավելի հարմարավետ կլինի հանդիսատեսին։

Լուծվել է նաև ջրի խողովակների, կոյուղատարերի, էլեկտրականության և օդափոխության խնդիրը։ Այժմ աշխատանքներ են տարվում հակահրդեհային համակարգերի տեղադրման համար։

Շենքի վերջին՝  6-րդ հարկում կառուցվել են հյուրանոցային համարներ, որոնք նախատեսված են հատուկ կրկեսային հյուրախաղերի եկած արտիստների համար։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կրկեսի նոր շենքի տանիքը
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի նոր շենքի տանիքը

Ստորին հարկերում ավտոկայանատեղիից բացի, կա ազատ տարածք, որտեղ կբացվի արագ սննդի կետ, կինոթատրոն և ժամանցային կենտրոն։

Կրկեսի շենքի հարակից տարածքը ևս բարեկարգվել և կանաչապատվել է։

«Կրկեսի նոր շենքի դիմաց մոտ 2000 քառ․ մետր տարածքը վերածել ենք գեղեցիկ այգու։ Մոտ 150 դեկորատիվ ծառ ենք տնկել։ Տեղադրել ենք նստարաններ, լուծել ենք այգու լուսավորության հարցը»,-ասաց Հովհաննիսյանը։

© Sputnik / Astghik SukiasyanԿրկեսի դիմացի այգին
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա - Sputnik Արմենիա
Կրկեսի դիմացի այգին

Նա շեշտեց, որ շինաշխատանքները ավարտին հասցնելը բավականին բարդ գործընթաց է։ Երբեմն, անգամ նախագծի չնչին փոփոխության դեպքում, ստիպված են լինում հսկայական աշխատանք իրականացնել։

© Sputnik / Astghik SukiasyanԱվագ Հովհաննիսյան
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա - Sputnik Արմենիա
Ավագ Հովհաննիսյան

«Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 60 աշխատակից։ Հիմնական աշխատողների հետ ունենք աշխատանքային պայմանագրեր։ Համագործակցում ենք նաև այլ ընկերությունների հետ, որոնց աշխատակիցները ժամանակ առ ժամանակ որոշակի աշխատանք են իրականացնում»,- ասաց ինժեները։         

Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակությունը ոչ միայն գոհ կմնա նոր կրկեսի շենքից, այլև չի ափսոսա երկար սպասելու համար։

Նախագիծն իրականացնելու համար հսկայական գումարներ են ծախսվել, բայց գլխավոր ինժեները իրավունք չի վերապահում հստակ թվեր նշել։

Հայաստանը կկարողանա կրկեսային միջազգային փառատոներ անցկացնել

Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2011 թվականի մարտին, երբ Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։

Երևանի նոր կրկեսը` ողջ շքեղությամբ

Նոր շենքն ունի 8 հարկ` 6 վերգետնյա, 2 ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում նախատեսվում է մոտ 2300 նստատեղ։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։

Լրահոս
0