00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները վերսկսել են բողոքի ակցիան

© Sputnik / Andranik GhazaryanАкция протеста против министра Араика Арутюняна (7 ноября 2019). Еревaн
Акция протеста против министра Араика Арутюняна (7 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսանողների խոսքով` պայմանավորվածություն ունեն և սպասում են, որ իրենց բողոքի ակցիային կմիանան նաև Շիրակի և Վանաձորի պետական համալսարանները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՅԴ երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների դասադուլն ու բողոքի ակցիան այսօր առավոտից կրկին մեկնարկել է։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները նախատեսում են շրջել տարբեր բուհերով և հետո շարունակել բողոքի գործողությունն արդեն նախարարության դիմաց: Այս պահին նրանք երթով քայլում են դեպի նախարարություն և վանկարկում են, որ պայքարում են իրենց իրավունքների և իրենց երեխաների իրավունքների համար։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
«Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության». Արծվիկ Մինասյան

Բողոքող ուսանողներից մեկի խոսքով` նախնական պայմանավորվածություն կար, որ համալսարանի ներսում ակցիաներ չեն լինի, բայց նախարար Արայիկ Հարությունյանի և նրա կողքը կանգնածների պահվածքը ստիպեց խախտել ամեն պայմանավորվածություն։ «Նա ասել է, թե իբր մենք` ապագա մասնագետներս, այսօր ուղղորդվում ենք դասախոսների կողմից և ժամաքանակի կռիվ ենք տալիս»,–ասաց երիտասարդը` հավելելով, որ իրենց երթը նպատակ ունի բոլորին տեղեկացնել իրենց նպատակների մասին։

Նրա խոսքով` պայմանավորվածություն ունեն և սպասում են, որ իրենց բողոքի ակցիային կմիանան նաև Շիրակի և Վանաձորի պետական համալսարանները։ Շիրակի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ այս պահին համալսարանում դասապրոցեսը նորմալ ընթանում է, սակայն իրեն խոսակցություններ են հասել, որ ինչ–որ ակցիա նախատեսվում է։

Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

Բողոքող մյուս ուսանողին էլ վրդովվեցրել էր նախարարի և ԱԺ նախագահի պահվածքը ԵՊՀ 100 ամյակի հոբելյանական նիստի ժամանակ։ Իսկ ինչ վերաբերվում է «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկանների պարտադիր լինելու, ԵՊՀ ուսանողը կարծում է, որ պարտադիր կոչվածը կարելի է քննարկել. «Կուզեմ, որ օրենքով որևէ բան չպարտադրվի բուհերին, այլ նրանց տրվի ինքնավարություն։ Բայց կողմ եմ, որ առարկանները մեկ կիսամյակով դասավանդվեն ու այնպես, ինչպես ծրագրում է»,–ասաց նա։

Акция протеста против министра Араика Арутюняна (7 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականով բողոքի ակցիան մեկնարկել է նոյեմբերի 7–ի առավոտից, ապա վերածվել նստացույցի։ Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

ՀՅԴ երիտասարդներն ու նրանց միացած ուսանողները նոյեմբորի 6–ին դատարկ արկղեր տարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։ Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին

Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։

Լրահոս
0