00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտառոց դեպք Իջևանում. տղամարդը ընձառյուծի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել է

© Photo : WWF Armenia Кавказский Леопард
Кавказский Леопард  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենդանու հետ կռիվ տված տղամարդը խորը վերքեր ունի` ձեռքերի, ոտքի, շրթունքի վրա։ Նրա կյանքը փրկելու համար բժիշկները 3 ժամ կարել են վերքերը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Իջևանում արտառոց դեպք է ունեցել` կովկասյան ընձառյուծը հարձակվել է 35–ամյա Արման Գաբրիելյանի վրա. 5 րոպե տևած կռվից հետո կենդանին հեռացել է, իսկ Գաբրիելյանը` հիվանդանոց տեղափոխվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Իջևան» ԲԿ–ի տնօրեն Վազգեն Մարգարյանը` հայտնելով, որ հենց իրենց մոտ է տեղափոխվել տուժածը։

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18–ին. Արմանը խոզեր ունի, որոնք 5-6 տարի է` անտառից «տուն չեն գալիս» ու արդեն վայրի խոզեր են դարձել։ Տարվա մեջ մի քանի անգամ Արմանը գնում է անտառ` խոզերին տեսնելու։ Այս անգամ էլ անտառ գնալիս է եղել, երբ ինչ–որ ձայն է լսել, վերև է նայել ու տեսել` ժայռի վրայից կենդանին թռչում է իր վրա»,– պատմեց Մարգարյանը։

Նրա խոսքով` երբ Արմանը տեսել է իր վրա թռչող ընձառյուծին, ձեռքը բռունցք է արել ու մտցրել ընձառյուծի բաց բերանի մեջ, որպեսզի կենդանին չհարձակվի դեմքի վրա։ Դրանից հետո 5 րոպե կռիվ է տվել կենդանու հետ, և ընձառյուծը հեռացել է։ Մարգարյանը հայտնեց, որ Արմանը փորձառու որսորդ է, սարեր–ձորերում գիշերած, ինչի շնորհիվ էլ կարողացել է փրկել իր կյանքը. հասարակ քաղաքացին կենդանի չէր մնա։

Рисунки на стекле погибшего от угарного газа ребенка и счетчик газа в подъезде - Sputnik Արմենիա
Եթե սարքը միացած լիներ, հնարավոր կլիներ մահից խուսափել. Նոր Հաճնի ողբերգության հետքերով

«Ձեռքը, որը մտցրել է կենդանու բերանը, ամբողջովին վնասված է, վրան էլ ընձառյուծի ժանիքների հետքեր են։ Բացի այդ, նրա շուրթն է մեջտեղից պատռվել, ասես սուր դանակով կիսած լինի։ Մյուս ձեռքի վրա էլ ուսի շրջանում կա խորը ու լուրջ վնասվածք, ինչպես նաև ոտքի վրա խորը վերքեր կան։ Երեք ժամ վիրահատել են նրան ու կարել վերքերը»,–ասաց Մարգարյանը։

Նա հավելեց նաև, որ ընձառյուծի հետ կռիվ տված տղայի վերքերը լուրջ հետևանքներ չեն թողնի. մարմինը կոփված է, «հին ոսկոր»։ Արմանը, ըստ Մարգարյանի, արջ ու գայլ տեսած տղամարդ է, բայց պատմել է, որ երբ ընձառյուծին տեսել է, առաջին անգամ կյանքում լուրջ վախեցել է։ Նա ձիարշավարանի ղեկավար է ու զբոսաշրջիկների համար երբեմն տուրեր է իրականացնում դեպի սարեր։

«Իջևան» ԲԿ–ի տնօրենը հայտնեց նաև, որ դեպքից հետո որսորդների հետ է խոսել, ու պարզ է դարձել, որ վերջին անգամ 1960թ–ին են ընձառյուծ տեսել իրենց մոտ ու կրակել են նրան։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Իջևանում այդ նույն տարածքում, որտեղ ընձառյուծը հարձակվել է Արմանի վրա, դեռ ամռանը երկու երիտասարդ տեսել են ընձառյուծին, գնացել ու պատմել իջևանցիներին, սակայն բնակիչները ծիծաղել են ու ասել, որ նրանց աչքին է երևացել։

Арвин Виксом - Sputnik Արմենիա
Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ

ԲԿ–ի տնօրենը հայտնեց նաև, որ որսորդները դիմել են շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի կա՛մ նրան քնեցնեն ու տեղափոխեն Խոսրովի արգելոց, կա՛մ էլ նրա բնակության ներկայիս հատվածը ցանկապատեն ու արգելոց դարձնեն։ Այդ տարածք, ի դեպ, ըստ Մարգարյանի` հաճախ են գնում գյուղացիները սունկ կամ սխտոր հավաքելու։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին նախարարության մասնագետներն այցելել են Իջևան` դեպքի վայր։ Նրանք ուսումնասիրություններ են իրականացնում, որից հետո արդեն մանրամասներ կհայտնեն։

Լրահոս
0