00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил остров Святого Лазаря (20 ноября 2019). Венеция
Премьер-министр Никол Пашинян посетил остров Святого Лазаря (20 ноября 2019). Венеция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գետնահարկերը, եկեղեցու հիմքը ջրով լցված են եղել, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է շուրջ երեքդարյա պատմություն ունեցող Մխիթարյան միաբանությունը։

Остров святого Лазаря - Sputnik Արմենիա
«Գնում ենք զորակցություն հայտնելու». Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սուրբ Ղազար կղզի. տեսանյութ

Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ 

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն

Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը և ուրախություն հայտնել, որ անդառնալի վնաս չի եղել։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում
«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում
«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում

 «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում
«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանություն, գրառում արել «Ոսկե» գրքում

Հայր Գևորգ Սարգսյան. «Մխիթարյան միաբանության գլխավոր մուտքի պարիսպները զգալի վնասվել են»

Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։

Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։ Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին»,–իր գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հանդիպում է ունեցել նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

Дети сирийских армян празднуют Новый год - Sputnik Արմենիա
Հայաստանը տուն է բոլոր հայերի համար. Փաշինյանը խոսել է սիրիացի փախստականների մասին

Ավելի վաղ Facebook–ի ուղիղ եթերի միջոցով Փաշինյանը տեղեկացրել էր, որ մեկնում է սուրբ Ղազար կղզի` զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ Կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Իր գործունեության ընթացքում Մխիթարյան միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության տնօրինության տակ այժմ գործում են Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրատ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իտալիա։

Լրահոս
0