ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում գնված աղբամանները նվիրում է Գյումրուն։
Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում։
Որոշման համաձայն, նվերը բաղկացած է 30 հատ 240 լիտրանոց աղբամաններից։
Նոր աղբամաններ և աղբահավաք մեքենաներ. ինչքանով կլուծվի խնդիրը
Նշենք, որ դրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 20 000 դրամով, ասել է թե` նվերի ամբողջական արժեքը 600 000 դրամ է։
Նվիրատվության պայմանագիրը կառավարության աշխատակազմի ղեկավարի ու Գյումրու քաղաքապետի միջև կկնքվի մեկամսյա ժամկետում։
Այսինքն` նոր աղբամաններն, ամենայն հավանականությամբ, Գյումրի կհասնեն Նոր տարվա օրերին։