00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան

© Photo : official site of YSUGUЖилое здание в районе Аван
Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնակարանի գնման վկայագրեր տրամադրվել են այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակելի տարածք և վերջին հինգ տարում բնակելի տարածք չեն օտարել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի մանկատների 18 շրջանավարտներ այսօր` դեկտեմբերի 18-ին, բնակարանների գնման վկայագրեր ստացան, հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Жилое здание на улице Молдовакан - Sputnik Արմենիա
Նախկին զինծառայողներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր. ՊՆ–ն վերջնաժամկետ է հրապարակել

2019 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարությանն առաջարկեց սոցիալական ծրագրերից տնտեսած գումարով տարիներ շարունակ բնակարանի սպասող  մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովել։

«Կառավարությունը հավանություն տվեց մեր ծրագրին և մենք 1.9 միլիարդ դրամ հատկացրինք, որպեսզի մանկատան 300 շրջանավարտներ բնակարան ունենան։ Յուրաքանչյուր շրջանավարտի 6.3 միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր է տրամադրվում։ Շրջանավարտներն իրենք պետք է որոշեն` որտեղ են ուզում բնակարան ձեռք բերել։ Փորձում ենք նաև նրանց զբաղվածության  հարցը լուծել»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերը։

Քարե պատեր` տնակի փոխարեն. Գյումրիում 11 անօթևան ընտանիք արդեն մշտական կացարան ունի

Երբ նախարարը ընթերցում էր վկայագրեր ստացող շրջանավարտների անունները, անհնար էր չնկատել նրանց հուզմունքն ու ուրախությունը. երկար էին սպասել։

46 – ամյա Վալենտին Եպիֆանովն հուզմունքը զսպել չէր կարողանում։ Նա կնոջ ու 3 տղաների հետ մշտապես վարձով է ապրել։

«25 տարի է` ամուսնացած եմ, ընտանիք ունեմ ու միշտ հույսով սպասել եմ։ Այս գումարն, իհարկե, բավական չէ Երևանում բնակարան գնելու համար, բայց հնարավորություն է, որը մենք պիտի օգտագործենք թեկուզ հիփոթեքային պայմաններով բնակարան ձեռք բերել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վալենտինը։

Общежитие в селе Дарбник, Араратская область - Sputnik Արմենիա
10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

Գավառի մանկատան սան Ռասուխովա Ռուզաննայի ու նրա երկու երեխաների համար ևս սեփական տուն ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել։ Վստահ է` այդ գումարով կկարողանա Գավառում բնակարան գնել։

Նշենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար 2019 թ-ին նախարարություն գրավոր դիմում է ներկայացրել 86 շրջանավարտ։ Նրանցից 75-ի վերաբերյալ (յուրաքանչյուր անձի համար առանձին) գրություններ են ուղարկվել Կադաստրի կոմիտե և Ոստիկանություն, 11-ի տվյալներն ուսումնասիրվում են:

2003-2013 թթ. մանկատան շրջանավարտները բնակարան գնելու համար ֆինանսավորում ստացել են «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում։ Այդ ընթացքում բնակարանով ապահովվել է 167 շրջանավարտ։

Հավելենք, որ  2019 թ.-ին Հայաստանի մանկատներն ունեցել են 13 շրջանավարտ, որոնցից միայն երկուսն են կենսաբանական ընտանիք վերադարձել:

2019 թվականի տվյալներով`  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը 135 է:

Լրահոս
0