00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները

© Sputnik / Aram NersesyanУлица
Улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու տուգանային միավորների նոր համակարգy: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Տուգանային միավորների նոր համակարգի շնորհիվ Հայաստանի ավտոճանապարհներն ավելի վերահսկելի կդառնան։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվելու է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։

ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ. Փաշինյանը` բալային նոր համակարգի մասին

Час пик на улице Агатангегоса - Sputnik Արմենիա
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

«Բալերը հանվում են վարորդի կատարված խախտումների դեպքում։ Ներառել ենք 25 խախտում, որոնք կարող են ստեղծել ամենավտանգավոր իրավիճակները ճանապարհին։ Խախտումները գնահատվում են 0.5–ից մինչև 4 միավոր` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։ 9 բալը սպառելուց հետո վարորդը երեք ամիս անց կարող է տեսական քննություն հանձնել և վերականգնել իր վարելու իրավունքը, կամ կարող է սպասել և վեց ամիս անց ինքնաբերաբար, առանց քննության նրա վարելու իրավունքը կվերականգնվի», – մանրամասնեց Չիլինգարյանը։

ՃՈ ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց առցանց roadpolice.am հարթակը, որի շնորհիվ վարորդները կարող են հետևել իրենց բալերին։

Անհատ տաքսիստներին դժվար ժամանակներ են սպասում. «Ժողովուրդ»

«ID քարտով գրանցվելուց հետո համակարգը ցույց է տալիս, թե ինչ տրանսպորտային միջոց ունեք ձեր անունով գրանցած։ «Խախտումներ» բաժնում դուք կարող եք տեսնել ձեր բոլոր խախտումները, տուգանքների գումարային չափերը և յուրաքանչյուր խախտման միավորային արժեքը։ Ձեր անվան տակ կարող եք տեսնել ձեր առկա միավորների քանակը», – ներկայացրեց Հարությունյանը։

Առցանց հարթակում կարող են գրանցվել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև իրավաբանականները, սակայն ղեկավարի անունով։ Տաքսի ծառայության ղեկավարը, օրինակ, կարող է մեկ տրանսպորտային միջոցին մի քանի վարորդ կցել և նշել, թե որ ժամերին որ վարորդն է վարում մեքենան։

Հայտնի է` արդեն քանի վարորդ է 2 տարով զրկվել վարելու իրավունքից. տեսանյութ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ–ն միաձայն հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների` ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, որը և ենթադրում է նոր բալային համակարգը։

Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։

Сотрудник ДПС - Sputnik Արմենիա
Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել

Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։

Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։

Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Ընդունված նոր օրենքների մի մասը գործելու է հունվարի 1-ից, մյուսները` սեպտեմբերի 1-ից։

Այսպես` տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ–ի հունվարի 1-ից, ճանապարհապարեկային տեսուչների հայտնաբերած իրավախախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Ինչ է տվել Վրաստանին բալային համակարգը. հարևանները խոստանում են տրամադրել իրենց փորձը

Լրահոս
0