00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսիա սեգոդնյան» ուղերձ է հրապարակել Էստոնիայում լրագրողների դեմ պատժամիջոցների մասին

© Sputnik / Нечволодов ГлебСтудия Sputnik Эстония
Студия Sputnik Эстония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն չի մտնում Եվրամիության պատժամիջոցների ցուցակի մեջ, թեև դրանում ներառված է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն միջնորդություն է ներկայացրել Էստոնիայի ոստիկանության և սահմանային հսկողության բաժանմունք` գործակալության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար հիմքերը ստուգելու և որոշումները վերանայելու համար, որոնք կարող են հանգեցնել Sputnik Էստոնիայի աշխատակիցների քրեական հետապնդմանը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Էստոնիայում գործակալության ներկայացուցիչ Ելենա Չերիշյովան։

Մարիա Զախարովան Sputnik–ի «համազգեստով» է ճեպազրույցի գնացել

Միջնորդության մեջ նշվում է, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն չի մտնում Եվրամիության պատժամիջոցների ցուցակի մեջ, թեև դրանում ներառված է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Բայց նույնիսկ էստոնական օրենսդրությունում նշվում է, որ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք հիշատակված են պատժամիջոցների ցուցակում։

«Ռոսիա սեգոդնյայի» դեպքում դա նշանակում է, որ ՄՏԳ–ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար նախ պետք է ապացուցվի, որ «Ռոսիա սեգոդնյայի» միջոցները գտնվում են Դմիտրի Կիսելյովի հսկողության տակ` որպես պատժամիջոցների կիրառման ցուցակում ենթարկված անձ։ Անվիճելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ունիտար ձեռնարկությանը պատկանող միջոցները և ռեսուրսները չեն պատկանում Դմիտրի Կիսելյովին», – նշվում է փաստաթղթում` այն հիմնավորմամբ, որ գործակալության ամբողջ ունեցվածքը, եկամուտը և շահույթը դաշնային սեփականություն են։

Նշվում է նաև, որ գլխավոր տնօրենին այդ պաշտոնում նշանակում է ՌԴ նախագահը, իսկ առանցքային հարցերի լուծումը ենթադրում է, որ դրանք պետք է համաձայնեցվի կամ հաստատվի Մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության կողմից։

«Կարևոր է հասկանալ, որ «Ռոսիա սեգոդնայի» գույքը և ակտիվները գտնվում են ՌԴ հսկողության տակ, այլ ոչ թե գլխավոր տնօրենի։ Ելնելով վերոհիշյալից` խնդրում ենք, որպեսզի RAB–ը (Rahapesu Andmebüroo) ստուգի «Ռոսիա սեգոդնյայի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար հիմքերը»,– նշված է փաստաթղթում։

Գործակալության ուղերձում գրված  է նաև, որ դրա աշխատակիցներն արդեն աշխատանքային պայմանագրեր են կնքել «Ռոսիա սեգոդնյա» գործակալության հետ։

Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (28 ноября 2019) Москвa - Sputnik Արմենիա
«Պետք է ներողություն խնդրել». Զախարովան` Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Այսպիսով, հետագայում պայմանագրեր կնքելու պարտավորությունը տեղին չէ։ RAB–ի նամակը կարելի է այնպես մեկնաբանել, որ աշխատակիցները պետք է կասեցնեն աշխատանքային պայմանագրերը, սակայն ոչ մի իրավական ակտում համապատասխան պարտավորություն նախատեսված չէ», – նշված է միջնորդություն մեջ։

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում հայտարարել էին, որ գործակալությունը Էստոնիայի իշխանության գործողությունները գնահատում է որպես կոպիտ կամայականություն և մտադիր է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ և ՄԻԵԴ ու պահանջել գնահատական տալ խոսքի ազատությունը ոտնահարելու այս աննախադեպ դեպքին և միջոցներ ձեռնարկել լրագրողների` սեփական մասնագիտական գործունեությունը ծավալելուն ուղղված իրավունքները պաշտպանելու համար։

Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ ՌԴ իշխանությունն ամեն բան անելու է այլ երկրներում Sputnik-ի աշխատանքին սատարելու համար։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը էստոներենով դիմել էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին և կոչ արել` թույլ չտալ, որ Sputnik Էստոնիայի աշխատակիցները քրեական հետապնդման ենթարկվեն։>

Լրահոս
0