00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

© Sputnik / Asatur YesayantsСтроительный котлован рядом с ТЦ "Далма Гарден Молл" (10 января 2020). Ереван
Строительный котлован рядом с ТЦ Далма Гарден Молл (10 января 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գրեթե բոլոր թաղամասերը կառուցված են նախկին դամբարանադաշտերի վրա։ Դալմայում հայտնաբերված նոր դամբարանը, հնագետի համոզմամբ, ավելի արժեքավոր չէ, քան այդ տեղանքում առկա Ուրարտական ոռոգման համակարգի մնացորդները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Դալմայի այգիների տարածքում 4000–ամյա դամբարանի առկայությունը հայտնություն է անգամ հնագետների համար։

Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին

«Այսքան տարի այդ տարածքն օգտագործվել է, մարդիկ այնտեղ աշխատել են, սովորաբար նման դեպքերում դամբարաններն ավերվում են, աշխատանքների ընթացքում հնություններ, ոսկորներ են հայտնաբերվում։ Դալմայի այգիներում նման փաստի երբեք չեմ առնչվել»,– ասաց Ավետիսյանը։ 

Այդ տարածքում հայտնաբերված ամենահին կառույցները, նրա խոսքով, մինչ օրս եղել են Վանի թագավորության ժամանակաշրջանի  ջրանցքների մնացորդները։

«Մենք գիտենք, որ այդտեղ Ուրարտական շրջանի ոռոգման համակարգ կա, որով այդ տարածքները ոռոգվել են։ Այգիները եղել են դեռ Ուրարտական ժամանակաշրջանից։ Դա միանշանակ է։ Այնտեղ խաղողի այգիներ ու գինու հնձաններ կան խանական շրջանից։ Հիշեք` թեև ասում ենք խանական շրջան, բայց տեղում հայեր են ապրել. գինի արտադրողը չէր կարող մուսուլման լինել»,– ասաց Ավետիսյանը։

Մեծամորի հնագույն դամբարանադաշտը. ինչո՞ւ են մարդկանց զոհաբերել

Այս բոլոր կառույցները, նրա խոսքով, խիստ կարևոր ու հետաքրքիր հուշարձաններ են, քանի որ արտացոլում են միջնադարյան և ուշմիջնադարյան Երևանի տնտեսական ու մշակութային կյանքի մի կարևոր հատվածը։ Ուստի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրենը կողջունի դրանք պահպանելու վերաբերյալ նախարարության հնարավոր որոշումը։ Նրա բնորոշմամբ` շատ ավելի լավ, եթե այդ տարածքում ներառվի նաև նորահայտ դամբարանը։

Բայց ինքն իրենով այդ կառույցն, ըստ Ավետիսյանի, պատմամշակութային մեծ արժեք չի ներկայացնում։

«Դամբարանը մի երևելի երևույթ չէ հնձանների, ջրանցքների հետ համեմատած, ուղղակի ցույց է տալիս, որ 2-1 հազարամյակներում այդ տարածքը նաև որպես գերեզմանոց է օգտագործվել»,– ասաց նա։

Вазген Геворгян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գևորգյան. «Քոթեջներ կառուցելու նպատակով քանդել են դամբարանները»

Ավետիսյանը նշեց, որ դամբարանները որպես կանոն որևէ տարածքում առանձին  չեն հանդիպում։ Դարեր շարունակ մարդիկ անգամ հանդերձյալ կյանքում ձգտել են միասին լինել, վերստեղծել հասարակության մոդելը։ Հետևաբար, եթե հաստատվի, որ հայտնաբերվածն իսկապես դամբարան է, դա կնշանակի, որ այն այդ տարածքում միակը չէ։

Երևանի շատ թաղամասեր այսօր կառուցված են հնագույն գերեզմանների, դամբարանների վրա։ «ВДНХ-ի (Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես), Դաշնամուրի գործարանի (Շենգավիթ), ամբողջ Ծիծեռնակաբերդի տարածքներում, Զեյթունի վերևի հատվածներում, , Ավան տանող խճուղում և էլի շատ վայրերում ունենք և՛ բրոնզե դարի, և՛ երկաթե դարի դամբարաններ, որոնք ինչ-որ դիպվածով են բացվել, պեղվել։ Երևանի տարածքում դա նոր բան չէ»,–  ասաց Ավետիսյանը։

Դալմայի այգիների տարածքում մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ է հայտնաբերվել

Հարցին` արդյո՞ք Դալմայի այգիների նոր դամբարանի մասին տեղեկանալուց հետո ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտը մտադիր է պեղումներ կատարել այդ տարածքում, Ավետիսյանը պատասխանեց, որ հայտնաբերելուց զատ, կարևոր է նաև այդ հուշարձանները պահպանելը։

«Հայաստանում օրը 25-30 այդպիսի դամբարան է ավերվում, թալանվում։ Դամբարան է էլի։  Կարևորը, որ հայտնաբերելուց ու ֆիքսելուց հետո պահպանեն։ Թե չէ դա մի արտառոց հուշարձան չէ։ Շատ ավելի կարևոր են Դալմայում պահպանված խաղողի թմբային այգիների մնացորդները, հնձանները։ Եթե էլի ինչ-որ մի բան կգտնեն, որ հին ժամանակներում պահպանել են, շատ լավ, թող գտնեն, պահպանեն»,- նշեց նա։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении - Sputnik Արմենիա
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում

Արշավախմբի` Դալմայի այգիների տարածքում 19-րդ դարի հուշարձանախումբ ու Ք.ա 2-1 հազարամյակի դամբանաթումբ է հայտնաբերելու մասին հունվարի 16-ին հասարակական կառույցների հարցմանն ի պատասխան հայտնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը։

Ըստ հրապարակված նամակի`  Դալմայի այգիների տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է Ք.ա. 2-1 հազարամյակի 1 դամբանաթումբ, 19-րդ դարի 5 հնձան և 1 մառան:

ՀԿ–ները նախարարությունից ստացած նամակը հրապարակել էին սոցիալական կայքերում։ Այն արդեն լայն տարածում է գտել օգտատերերի շրջանում։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ստեղծված արշավախումբը 2019թ. նոյեմբերի 18-21-ը հետազոտություն էր իրականացրել Դալմայի այգիների տարածքում:

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Ու, թեև արշավախումբը հաստատել էր Դալմայի այգիներում պատմամշակութային արժեքների առկայության մասին տեղեկությունները, բայց տարածքի կառուցապատման աշխատանքները նույն թափով շարունակվում են։

Լրահոս
0