00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմաչափում և արտաքին զննում. կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել

© Sputnik / Aram NersesyanВстречающие спец.рейса из Хургады в аэропорту Звартноц (26 июля 2019). Еревaн
Встречающие спец.рейса из Хургады в аэропорту Звартноц (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է Կորոնավիրուսի իրազեկման մի շարք միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քայլեր է ձեռնարկվում Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու և վիրուսի մասին հանրությանը իրազեկելու վերաբերյալ։

«Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում և արտաքին զննում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը և հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը»,–ասված է տեսչական մարմնի facebook–յան էջում։

Пассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины - Sputnik Արմենիա
Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

Մասնավորապես, եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաև վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղևորը մեկուսացվում է՝ անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում և արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Առողջապահական աշխատանքի տեսչական մարմինն Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաև իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես,

• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

• գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ,

• Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Հայ–թուրքական սահմանին ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

ԱՆ փոխանցմամբ՝ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վիրուսի հետ կապված իրավիճակն ու ԱՀԿ ցուցումները։

Նշենք, որ հունվարի 26–ին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1975–ի, նրանցից 56-ը մահացել են։

Տեղեկության համաձայն` ևս 324-ը ծանր վիճակում են: Ավելի քան 2684 մարդու մոտ կասկածում են նոր վիրուսը։

Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։ Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1287-ի

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Լրահոս
0