00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՀԿ–ն արտակարգ դրություն է հայտարարել. Հայաստանն առայժմ չի փակի սահմանները

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցИностранные туристы в защитных масках
Иностранные туристы в защитных масках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել։ ՀՀ կառավարությունն այս պահին սահմանափակվում է միայն կանխարգելիչ միջոցառումներով։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանը կորոնոավիրուսի բարձր ռիսկի գոտում չէ, և ամեն ինչ արվում է դրանից խուսափելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր միջազգային արտակարգ դրություն է հայտարարել` կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Թորոսյանի խոսքով` այս որոշումը պայմանավորված է եղել Չինաստանից դուրս, այլ երկրում կորոնավիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքի հետ։

«Որոշումը ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում վարակի կանխմանը, բայց մենք այս պահին վարակի բարձր ռիսկի գոտում չենք գտնվում։ Իսկ մեր միջոցառումները, որոնք այս օրերին ավելի կշատանան, մեզ ավելի են զերծ պահելու ռիսկի գոտի դառնալուց»,– ասաց նա։

Թորոսյանի խոսքով` կանխարգելիչ միջոցառումների շարքում կառավարությունն այս պահին չի քննարկում դպրոցներն ու մանկապարտեզները փակելու տարբերակը։

Կորոնավիրուս. իրավիճակը Չինաստանում և աշխարհում - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Ինչ վերաբերում է Չինաստանից Հայաստան մարդկանց մուտքի սահմանափակումներին, նախարարը նշեց, որ այսօր առավոտյան կառավարությունում ստեղծված կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորությունը, բայց ինչպես Չինաստանից, այնպես էլ այլ երկրներից Հայաստան եկողների համար արգելքի որոշում այս պահին չկա։

Ըստ Թորոսյանի` եթե անգամ Հայաստանը որոշի սահմանափակել Չինաստանից եկողների մուտքը, այդ սահմանափակումը Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերելու։

Առողջապահության նախարարի տվյալներով` Չինաստանում այս պահին շուրջ 400 ՀՀ քաղաքացի կա, որոնցից օրական շուրջ 20–ը վերադառնում է Հայաստան։ Ոմանք էլ հայրենիք գալու ցանկություն չեն հայտնել։

Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

«Նրանք մշտական կապի մեջ են մեր դեսպանատան հետ, և ոչ բոլորն են Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնել։ Բայց ցանկության դեպքում թե՛ դեսպանատունը, թե՛ արտգործնախարարությունը այդ հարցով զբաղվելու են,– ասաց Թորոսյանը։–Մենք նախապես իմանալով մեր քաղաքացիների վերադարձի օրերի, պայմանների, ինքնաթիռի թռիչքների մասին` նրանց միանգամից վերցնելու ենք հսկողության տակ, որպեսզի կլինիկական ախտանիշներ ի հայտ գալու դեպքում զբաղվենք նրանց բուժմամբ ու փորձենք կանխարգելել վարակի տարածումը»։

Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7834–ի։

Ե՞րբ կորոնավիրուսը կնահանջի. չինացի փորձագետը ժամկետներ է նշել

Լրահոս
0