00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

© Sputnik / Asatur YesayantsМинистр обороны Армении Давид Тоноян на военном пантеоне «Ераблур»
Министр обороны Армении Давид Тоноян на военном пантеоне «Ераблур» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանի հետ առանձնազրույցից հետո զինվորի հարազատները նշեցին, որ հավատում են պաշտպանության նախարարին:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախում մահացած զինվորի հարազատների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ գործով 3 ձերբակալված կա և նշեց, որ մինչև չապացուցվի` ինքնասպանություն եղել է, թե չի եղել, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։

Акция протеста перед зданием Парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց. տեսանյութ

Տոնոյանի հետ առանձնազրույցից հետո զինվորի հարազատները նշեցին, որ վստահում են պաշտպանության նախարարին։

«Մենք հավատում ենք Ձեզ»,- ասացին նրանք և որոշեցին վերադառնալ գյուղ` զինվորին հուղարկավորելու։ Թե ինչ են նրանք պայմանավորվել` հայտնի չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան:

Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել։ Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել էր վերջինիս կենսաբանական մահը:

Երրորդ անձ և հետքերը վերացնող կա՞. պաշտպանը զինվորի մահվան գործով այլ վարկած է ասում

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0