00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խախտել Սահմանադրությունը Թովմասյանից ազատվելու համար. ո՞ր իշխանության մեղքն է ավելի ծանր

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ն փետրվարի 6-ի արտահերթ նիստում պատրաստվում է քննարկել հերթական օրենքի նախագիծը, որի նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելն է։ Այս անգամ այդ նպատակին հասնելու համար «Իմ քայլը» ստիպված կլինի Սահմանադրություն խախտել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փետրվարի 6-ին Աժ արտահերթ նիստում ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» քաղաքական ու մասնագիտական շրջանակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով

«ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը»,- ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ում իշխանության նախաձեռնությունն այսպես է որակել։

Նրա համոզմամբ`  իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։

Թովմասյանի անմեղության կանխավարկածը ռեպորտաժում խախտվել է, բայց ՀՌՀ–ն ոչինչ անել չի կարող

Մակինյանը դիմում է իր մասնագետ գործընկերներին` երբևէ որևէ դասագրքում կարդացե՞լ կամ տեսե՞լ եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ։

Մինչ Մակինյանի գործընկերները կպատասխանեն նրա առաջադրած հարցին, Sputnik Արմենիան փորձեց ստեղծված իրավիճակի մասին զրուցել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանի հետ։

Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ գոյություն ունի սահմանադրական փոփոխությունների կարգ, համաձայն որի, սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու իրավունքներին, պետական իշխանության մարմինների ձևավորման կարգին ու լիազորություններին վերաբերող հիմնական դրույթների փոփոխությունն իրականացվում է հանրաքվեի միջոցով։ Անցումային դրույթները հնարավոր է փոփոխել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի համաձայնությամբ։

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседаний совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան

Բայց ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը նշում է, որ գործող Սահմանադրության ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի որոշումը այն մասին, որ այդ փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը։

«Այս պարագայում պարզ է, որ Սահմանադրական դատարանը դրական որոշում չի կայացնի։ Մյուս կողմից 168-րդ հոդվածի 2-րդ կետը գրված է միտումնավոր, որպեսզի ցանկացած գործընթաց կախվածության մեջ լինի ՍԴ–ից։ Հրայր Թովմասյանն` իր գրած Սահմանադրությամբ, միտումնավոր կերպով, մարդկային տրամաբանությանն ու բարոյականությանը հակառակ, իր համար ցմահ ապահովել է ՍԴ նախագահի պաշտոնը»,– ասաց նա։

Ստեղծված իրավական փակուղին սահմանադրագետը որակում է որպես «հակասահմանադրական», «հակաօրինական» ու «հակաբարոյական» վիճակ։

Այդ չարաբաստիկ գրիչը, որ սկզբում Թովմասյանի ձեռքում էր, իսկ հետո հայտնվեց Փաշինյանի մոտ

«Հակասահմանադրականությունն ու անբարոյականությունը նախկինում բարձրացվել է Սահմանադրության աստիճանի։ Այդ նույն անցումային դրույթներն այնպես են նենգափոխվել, որ Թովմասյանը ցմահ դառնա ՍԴ նախագահ»,- նշեց Այվազյանը։

Գործող իշխանությունը, փաստորեն, զրկվել է Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից օրինական ճանապարհով պաշտոնանկ անելու հնարավորությունից։ Նախորդ իշխանությունը ՀՀ օրենսդրության մեջ նման ճանապարհ ուղղակի չի թողել։

Հետևաբար, այս նպատակին հասնելու միակ ճանապարհն անցնում է անօրինականության դաշտով, քանի որ ենթադրվում է, որ առաջարկվող նախագիծն ընդունվելու է առանց ՍԴ դրական եզրակացության։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տալիս Փաշինյանին. խոստանում է հետո դատարան դիմել

«Քանի որ և՛ մեխը, և՛ մուրճը գտնվում են իշխանությունների ձեռքում, ցանկացած հակաիրավական, հակաօրինական բան կարող են անել և ասել, որ ամեն ինչ օրինականության և իրավունքի շրջանակում ու տրամաբանության մեջ է»,– ընդգծեց Այվազյանը։

Նրա դիտարկմամբ` ապօրինություններից խուսափելու համար 2 տարի առաջ իշխանության եկած ուժը դեռ 2018թ–ի ապրիլին պետք է դադարեցներ Սահմանադրության գործունեությունը` մերժելով նաև նախկին իշխանության սահմանած իրավական համակարգը։

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

Բայց նոր իշխանությունը, ինչպես Այվազյանն է բնորոշում, նախկիններին ուղարկեց հանգստի ու սկսեց վայելել նրանց գրած օրենքները։

«Եվ, հիմա դրա ձեռքը կրակն են ընկել, որովհետև այնպիսի անառիկ, փակ շղթա է, որ առանց Սահմանադրությունը խախտելու այդ խնդիրը հնարավոր չէ լուծել»,– ասաց նա։

Համեմատելով նախկին ու ներկա իշխանությունների «մեղքերը» սահմանադրագետը եզրակացնում է, որ Սահմանադրության խախտումը թեև չի արդարացվում, բայց 168-րդ  հոդվածի 2-րդ կետը ևս որևէ արդարացում չունի։

«Եթե գործող իշխանությունների ու նախկինների այս երկու մեղքերը դնենք կշեռքի երկու նժարների վրա, երևի թե այսօրվա իշխանությունների մեղքն ավելի թեթև կլինի, քան նախկիններինը, որոնք, ի դեմս Հրայր Թովմասյանի, նենգափոխեցին ու ուզուրպացրին ՍԴ նախագահի պաշտոնը»,– եզրափակեց Այվազյանը։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինձ ոչինչ չի կանգնեցնելու. Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ սասունցու կող ունի

Հիշեցնենք` վաղը`փետրվարի 6-ին, Աժ–ն արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը», որն առաջարկում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին  փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,– նշված է նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լրահոս
0