00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը

© Photo : Софья Сандурская / АГН "Москва"Женщина заходит в медицинский центр
Женщина заходит в медицинский центр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում պնդում են` որոշումն ընդունվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու։ ՄԻԱՎ–ով ապրող մարդիկ վախեցած են, որ ստիպված պիտի լինեն իրենց դեղորայքը ստանալ պոլիկլինիկայում, ինչի հետևանքով կխախտվի իրենց կյանքի գաղտնիության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումն անհանգստացրել է ոչ միայն մասնագետներին, այլև կենտրոնում բուժում ստացող շուրջ 2 200 քաղաքացու։ Նրանցից ոմանք Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ եթե միավորումից հետո իրենց դեղորայքային բուժումը պատվիրակվի պոլիկլինիկաներին, իրենք ստիպված կլինեն հրաժարվել այդ ծառայությունից ու համակերպվել մահվան մտքի հետ։

Մեր զրուցակիցը շուրջ 45 տարեկան կին է, դպրոցի ուսուցչուհի։ Նա համոզված է` եթե շրջապատում իմանան, որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է, կկործանվի ոչ միայն իր, այլև իր երեխաների կյանքը։

«Եթե ես գնամ պոլիկլինիկա, որտեղ բժիշկներն իմ աշակերտների ծնողներն են, լուրը պոլիկլինիկայից կհասնի դպրոց, թաղամաս, աշակերտներին։ Ես ունեմ երեխաներ, որոնց պատվի համար անհանգստանում եմ։ Ես չեմ ուզում գլուխս կախ, գողեգող գնալ իմ դեղը ստանալու, վախենալով, լացելով, որ հանկարծ ոչ ոք ինձ չտեսնի»,– ասում է կինը։

Նա հիշում է, որ հուսահատության նույն վիճակում եղել է 10 տարի առաջ, երբ ՄԻԱՎ–ի ախտորոշումն ընդունել էր իբրև դատավճիռ` մտածելով իր երեխաներին խարանից ազատելու համար ինքնասպանություն գործելու մասին։

Ռակուրս-Արուսիկ Մկրտչյան (19.11.18) - Sputnik Արմենիա
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը

«Ինձ փրկել են այս կենտրոնի բժիշկներն ու հոգեբանները։ 10 տարի մեր գաղտնիքը պահվել է, մեզ հարգանքով են վերաբերվել։ Հիմա մեր կարծիքը հարցրե՞լ են` մենք ուզում ենք, որ մեր գաղտնիքը բացվի» ,– ասաց նա։

Մեկ այլ տիկին, որի ամուսնու կյանքը ՁԻԱՀ–ն արդեն խլել է, պատմեց, որ տեղամասային պոլիկլինիկայում «հատուկ վերաբերմունքն» իր մաշկի վրա զգալու առիթ ունեցել է, երբ այդտեղ իմացել են ամուսնու հիվանդության մասին։

«Ինձ զգուշացնում էին, ասում էին` երեխեքիդ սնունդը, ափսե–բաժակն առանձին պահիր։ Եվ դա բուժաշխատողներն են, որոնք մասնագետ են ու էս հիվանդության մասին զրո գիտելիք ունեն։ Բա հասարակ մարդիկ ո՞նց կվերաբերվեն»,– ասաց կինը` խոստովանելով, որ այդ վերաբերմունքին բախվելուց հետո ստիպված է եղել թաքցնել, որ ինքն էլ է վարակվել ամուսնուց։

Զրույցին ներկա երիտասարդ ամուսինները, որոնց երեխան ևս ՄԻԱՎ–ով է ծնվել, պատմեցին, որ շուրջ 20 օր առաջ որոշել էին հրաժարվել դեղորայքից ու փակել իրենց տանջալից կյանքի վերջին էջը։

«Բժիշկը զանգահարեց, խնդրեց, որ գոնե երեխայի նկատմամբ նման բան չանենք։ Եկավ մեր տուն, զրուցեց մեզ հետ, համոզեց, որ շարունակենք ընդունել դեղերը»,– պատմեց երիտասարդ ամուսինը։

Բայց եթե իրենց բուժումը ՁԻԱՀ–ի կենտրոնից փոխանցվի գյուղի պոլիկլինիկա, երիտասարդ ընտանիքը կհրաժարվի բուժումից։

«Ավելի լավ է` թողնենք, գյուղից փախնենք, քան ամբողջ գյուղի բամբասանքի թեման դառնանք։ Մենք դեռ ոչինչ, բա մեր երեխայի վիճակը պատկերացնո՞ւմ եք` մի փոքր գյուղում, որտեղ բոլորն իրար ճանաչում են ու որտեղ գիտակցական մակարդակը շատ ցածր է»,– ասաց երիտասարդ հայրը։

Արման Ավչյանը ՁԻԱՀ կենտրոնի միակ այցելուն էր, որ չցանկացավ թաքցնել իր ով լինելը, ասաց, որ երբեք իր կարգավիճակից չի ամաչել ու պատրաստ է բաց ճակատով խոսել իր խնդրի մասին։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Ավչյան
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Արման Ավչյան

Նա պատմեց, որ 9 տարի առաջ մահամերձ վիճակում առաջին անգամ բացել է ՁԻԱՀ կենտրոնի դուռը։

«Ես այսօր ունեմ աշխատանք, ընտանիք, առողջ երեխա, առողջ կին` այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն երջանիկ լինելու համար։ Եվ այս ամենը` շնորհիվ մեր բժիշկների։ Իսկ այսօր այս վիճակը մեզ վրա շատ վատ է անդրադառնում։ Այդ անորոշությունն ազդում է ոչ միայն մեր հոգեվիճակի, այլև իմունիտետի վրա։ Եթե այս որոշումը հիմնավորված է, թող գան, մեզ հետ հանդիպեն, բացատրեն, մասնագետների հետ խոսեն, մենք էլ ներկա լինենք` որպես պացիենտներ, որ հասկանանք` գուցե իսկապես դրական պահեր կան, ու մենք չգիտենք»,– ասաց նա։

Մեր հանդիպման օրը կենտրոնի պացիենտները հավաքվել էին առողջապահության նախարարին կամ փոխնախարարին հանդիպելու հույսով, քանի որ կենտրոնի ղեկավարությունը նրանց հրավիրել էր իր կազմակերպած քննարկմանը։ Բայց ո՛չ նախարար Արսեն Թորոսյանը, ո՛չ նախարարության որևէ այլ պաշտոնյա հանդիպման այդպես էլ չեկան։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Ավչյանը ցույց է տալիս դատարկ աթոռները
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Արման Ավչյանը ցույց է տալիս դատարկ աթոռները

Փոխարենը քննարկման ժամանակ կենտրոնի աշխատակիցներից մեկն ընթերցեց փոխնախարար Լենա Նանուշյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասված է. «Բոլոր նրանց եմ ուղղում խոսքս, ովքեր այս օրերին որոշակի շահերից ելնելով` խոսում են ՄԻԱՎ-ով անձանց անունից ու նրանց կարիքներից. Դուք երբևիցե հանդիպե՞լ եք ՄԻԱՎ-ով ապրող անձի, ձեռքը սեղմե՞լ եք, հարցրե՞լ եք նրան, թե ինչ սոցիալական, առողջապահական կամ իրավական խնդիրների են բախվում իրենց ամենօրյա կյանքի ընթացքում, փորձե՞լ եք այդ խնդիրները խորությամբ ուսումնասիրել, գտնել լուծումներ, մշակել ծրագրային առաջարկներ, գուցե նաև բյուջեի օրենքի նախագծի առաջարկ կամ օրենսդրական այլ առաջարկ»։

Այս գրառումը կենտրոնի աշխատակիցներն ու պացիենտները վիրավորական համարեցին` հիշեցնելով, որ հենց նախարարություն է խուսափում բռնել իրենց մեկնած ձեռքը։

© Sputnik / Asatur YesayantsՔննարկում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Քննարկում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում

ՄԻԱՎ–ով ապրող մարդիկ պատմեցին, որ օրեր առաջ փոխնախարար Նանուշյանը խոստացել էր ընդունել իրենց, բայց երբ հասել էին նախարարություն, իրենց հայտնել էին, որ նա չի գալու։

ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետներն էլ վստահեցնում են, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշում ընդունելուց առաջ որևէ մասնագիտական քննարկում չի անցկացվել, այդ մասին իրենց դիմումներն ու հարցերն էլ անպատասխան են մնացել։

«Մանկաբարձն ասաց` ինձ նմաններին վառել է պետք». ինչպես են կանայք ՄԻԱՎ–ով ապրում Հայաստանում

«Մեր կարծիքով այս աշխատող մոդելն ուղղակի փոխելու կարիք չկա, որովհետև չկան այն հիմնավորումները, թե ինչի համար են այդ փոփոխությունները։ Արդյո՞ք այն մոդելը, որն առաջարկվում է, ավելի արդյունավետ ու ծախսարդյունավետ է, ինչպե՞ս է այն բարձրացնելու ծառայությունների որակը, ինչպե՞ս է նպաստելու մասնագիտական հմտությունների հետագա զարգացմանը։ Քանի որ մեր բարձրացրած հարցերի պատասխանները չկան, մենք համարում ենք, որ այդ որոշումը բերելու է նրան, որ այդ համակարգերը միավորվելու պարագայում չեն աշխատելու»,– ասաց ՁԻԱՀ–ի կենտրոնի համաճարակաբանական բաժնի պետ Արշակ Պապոյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրշակ Պապոյան
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Արշակ Պապոյան

Նրա խոսքով` կենտրոնի մատուցած ծառայությունները, ի տարբերություն «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի, չեն սահմանափակվում միայն հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների շրջանակում, ուստի իրենք մտավախություն ունեն, որ դրանք ստորադասվելու են ու ի վերջո կորցնեն տարիներով ձեռք բերած որակը։

ՁԻԱՀ-ի կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ ՁԻԱՀ–ի կենտրոնը Հայաստանում ստեղծվել ու գործում է «ՄԻԱՎ–ի կանխարգելման մասին ՀՀ օրենքով», հետևաբար դրա վերակազմակերպումն առաջին հերթին հակասում է օրենքին։

© Sputnik / Asatur YesayantsԺանետա Պետրոսյան
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Ժանետա Պետրոսյան

ՁԻԱՀ-ի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանն էլ տեսակետ հայտնեց, որ երկու հզոր առողջապահական հիմնարկների միավորումը վնասելու է դրանց երկուսին էլ։

«Եթե մարդիկ փորձեն աշխատել երկու ուղղությամբ, ապա երկու ուղղությունն էլ փլուզվելու է։ Եթե ջանքերը միայն մեկ ուղղությամբ տանեն, ուրեմն երկրորդն ուղղակի դատապարտված է»,– ասաց Ասմարյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրշակ Ասմարյան
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը - Sputnik Արմենիա
Արշակ Ասմարյան

ՁԻԱՀ–ի կենտրոնի մասնագետների ու ՄԻԱՎ–ով ապրող մարդկանց բարձրացրած հարցերի պատասխանները մենք փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունում։

Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը նախ փարատեց ՄԻԱՎ ունեցողների անհանգստությունը` նշելով, որ նրանց կյանքի գաղտնիությունը չի կարող խախտվել։

«Իրենց դեղորայքը, հետազոտությունները ու մնացած բոլոր ծառայությունները, որ ստացել են մինչև հիմա, այսուհետ ևս շարունակելու են ստանալ նույն կենտրոնում։ Իսկ ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, դրանց մասին էլ այս պահին խոսք չկա։ Դա միջազգային մոտեցում է, որ պոլիկլինիկաների մասով ինտեգրում լինի։ Բայց մենք առայժմ անում ենք միայն այսքանը։ Այսինքն` պոլիկլինիկաներն այս որոշման շրջանակներում չեն լինելու»,– ասաց նա։

Նիկողոսյանը նշեց, որ անգամ ՁԻԱՀ–ի կենտրոնում բուժում ստացող անձինք, եթե ունեցել են ուղեկցող այլ հիվանդություններ, դրանց մասով բուժում ստացել են այլ մասնագիտացված բուժհաստատություններում։ Նույն դրվածքը շարունակվելու է նաև միավորումից հետո։

И.о. министра здравоохранения Арсен Торосян на открытии отремонтированной лаборатории  Республиканского центра по профилактике ВИЧ/СПИДа (3 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

«Որևէ խուճապի կարիք չկա։ Մինչ այս պահը ինչ որ արվել է ՁԻԱՀ–ի կենտրոնում, շարունակվելու է արվել այնտեղ։ Ո՛չ շենքային պայմաններից են զրկվելու, ո՛չ որևէ այլ բանից։ Ուղղակի միանալու են «Նորքի» ինֆեկցիոն կլինիկային, որ կարողանան նաև շուրջօրյա ծառայություններ ստանալ, որ կարողանան նաև ուղեկցող հիվանդություններ բուժել։ Ու այստեղ խարանի և խտրականության հարցը դրվում է այն դեպքում, երբ լինում է իրենց սպասարկող միայն մեկ կենտրոն։ Այ դա է խարանն ու խտրականությունը»,– ասաց նախարարի մամուլի քարտուղարը։

Մինչ այդ տարածված հաղորդագրության մեջ նախարարությունը վստահեցրել էր, որ կենտրոնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար պետպատվերի շրջանակներում նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն նույն ծավալով տրամադրվել հիվանդանոցում բոլոր հաշվառված հիվանդներին:

Հիշեցնենք` երկու բուժհիմնարկների միավորման մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ–ի հունվարի 30-ին։

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկների կյանքում, պարզ կլինի միայն 2 ամսից, քանի որ միավորման գործընթացը պաշտոնապես կգրանցվի միայն մարտի 30-ից հետո։

Ստեղծվող նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։ Պետությունը նորաստեղծ ընկերությունը կգրանցի եռամսյա ժամկետում։

Լրահոս
0