00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն. ՌԴ դեսպան

© Sputnik / Ashot SafaryanПосол РФ в Армении Сергей Копыркин (справа) на церемонии возложения венков к Вечному огню в Парке Победы (23 февраля 2020). Еревaн
Посол РФ в Армении Сергей Копыркин (справа) на церемонии возложения венков к Вечному огню в Парке Победы (23 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղկեպսակներ դրեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտումընդհանուր շահեր ունեն։ Այս մասին այսօր` Հայրենիքի պաշտպանի օրը, «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Посол России в Армении Сергей Копыркин возлагает венок к памятнику Грибоедова (10 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ և ռուս դիվանագետները գործում են միասնական ճակատում. Կոպիրկին

Նրա խոսքով` սերտ հարաբերությունների մասին է  վկայում նաև այսօրվա տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը հայկական և ռուսական ստորաբաժանումների համատեղ մասնակցությունը։  

«Այսօրվա միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս օրը դիտարկում է որպես կարևոր օր, ինչը հաստատում է  մեր երկրների և ժողովուրդների միջև առկա շատ սերտ կապը։ Սա մարտական եղբայրության խորհրդանիշ է, որը միավորում էր մեր ժողովուրդներին հարյուրամյակների ընթացքում և շարունակում է միավորել այսօրվա զորահանդեսում»,– ասաց Կոպիրկինը։

ՀԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու

Նա համոզված է, որ Հայաստանին ու Ռուսաստանին շատ բան է միավորում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում ընդհանուր շահերը։ Դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՊՆ ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին արարողությանը։ Կոպիրկինն ընդգծեց, որ ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը չի դադարել, այն կշարունակվի նաև հետագայում։

Հայաստանից արարողությանը մասնակցում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ` Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ։

Посол России в Армении Сергей Копыркин на итоговой пресс-конференции (24 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. դեսպան Կոպիրկին

Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է ամեն տարի փետրվարի 23-ին։ ՌԴ քաղաքացիներն այն առաջին անգամ տոնել են 1919 թվականին` այն ժամանակ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկել էր Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը տոնել փետրվարի 23-ին։ Տոնի անվանումը բազմիցս փոխվել է։ 1922 թվականից այն կոչվում էր Կարմիր բանակի օր, 1946 թվականից` Խորհրդային բանակի, 1949–ից` Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր և 2002 թվականից ընդունվեց որպես պետական տոն։ Հայաստանում այս տոնը պաշտոնապես չեն նշում։

Լրահոս
0